Հինգշաբթի, 4 փետրվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ՄԻՋԱՆԿՅԱԼ ՍԵՌ



    ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ

    ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ՝ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ


    Այս տարվա փետրվարի 3-ը մի տեսակ աննկատ անցավ: Որեւէ մեկն առանձնապես չհիշեց էլ, որ տասներկու տարի առաջ այդ օրը Հայաստանի նորագույն պատմության թերեւս կարեւորագույն իրադարձությունն է տեղի ունեցել՝ երկրում իրականացվել է պետական հեղաշրջում, եւ Երրորդ Հանրապետության հիմնադիր նախագահը «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է տվել:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԱՅՍՕՐ` ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ


    Այսօր, ժամը 12:45-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվելու է «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքն ընդդեմ «Գինդ» տպարանի: Դատական նիստը տեղի կունենա 321 դահլիճում: (Տես էջ 4):

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՔ «ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈ» ՉԻ՞

    ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ, ՍՈՎՈՐԵԼ

    շարունակություն...»»


    ՏԱՎԱՐ-ԻՆԹԵՐՆԵՇՆԼ

    «ԳՆԱՃԱՅԻՆ ՑԱԾՐ ԴԱՇՏԻ» ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ


    2009-ի դեկտեմբերին եւ հատկապես այս տարվա հունվարին արձանագրված գնաճն ակնհայտորեն կարգին խուճապի է մատնել Հայաստանի իշխանություններին: Այդ առթիվ Տիգրան Սարգսյանը երեկ նույնիսկ հայտարարել է, թե «մենք 2009 թվականն ավարտել ենք բարձր գնաճով, բայց մի շարք միջոցառումներ են նախատեսվում գնաճային ավելի ցածր դաշտ դուրս գալու համար»: Իսկ ինչպիսի՞ «միջոցառումներ են նախատեսվում»: Սրա մասին Տիգրան Սարգսյանն ընդհանրապես չի խոսել՝ տեղեկացնելով միայն, որ «այս հարցի շուրջ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն է եղել»:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, երեքշաբթի հանդես գալով Սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել է, թե իրավիճակը Բալկաններում եւ Կովկասում շարունակում է անկայուն մնալ: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել», «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Բլերը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՆԴՐՖԵԴԵՐԱՑԻԱ

    ՄԻ ՀԱՏ ԷԼ ՔՆՆԵՔ


    Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանում լսվելու է «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքն ընդդեմ «Գինդ» տպարանի: «Օգոստոսը» բողոքարկում է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով «Գինդի» հայցը բավարարել է մասնակի` լուծվել են 2009թ. հունվարի 13-ին կնքված տպագրական ծառայությունների մատուցման պայմանագրերը, ինչպես նաեւ վճռվել է «Օգոստոսից» հօգուտ «Գինդի» բռնագանձել 2.673.165 դրամ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ


    Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է սահմանել տեղական նոր հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտներում գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ եւ այլն:

    շարունակություն...»»


    ՆԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ

    ԵՍ ՈՐՏԵՂ ՈՐ ՊԵՏՔ Ա, ԽՈՍՏԱՑԵԼ ԵՄ
    Նորանշանակ նախարարը պնդում է, որ ոչ ոք իր հետ
    ֆինանսական հարց ու պատասխան չի ունեցել


    Հարցազրույց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Արթուր Պետրոսյանի հետ:

    - Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Ձեր անվանը առնչվող պատմությունները` կապված կոռուպցիոն տարատեսակ դրսեւորումների հետ:

    - Նման նյութ չկա:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՐԿՐԱՊԱՀ-ՊԱՀ-ՊԱՀ

    «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


    «ՉԻ» իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ վերջապես որոշվել է «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) համագումարի օրը: Փետրվարի 16-ին Մանվել Գրիգորյանը համագումար է հրավիրել: Բայց մինչ այդ դեռ բազում չլուծված հարցեր կան:
    Երեկ երեկոյան ժամը 8-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ` համագումարի եւ ԵԿՄ-ի հետ կապված բազմաթիվ հարցեր քննարկելու համար: Հանդիպումը նախատեսված էր Պաշտպանության նախարարության շենքում:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵԽԽՎ ԽՈՀԱՆՈՑ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է


    Երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում ԱԺ նախագահի որոշմամբ հանեցին ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության հիմնական կազմից, եւ նա ԵԽԽՎ միջոցներով միայն կարողացավ մեկնել եւ մասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, լրագրողներին ներկայացրել է Ստրասբուրգի ճանապարհի եւ այնտեղ տեղի ունեցածի որոշ մանրամասներ:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԾՆՆԴՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

    «ԿՈՒԼՏՈՒՐԱՆ» ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ


    Ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի պատվերով ֆիլմ է նկարահանվում` նվիրված Հրանտ Մաթեւոսյանին` գրողի 75-ամյա հոբելյանի առթիվ: Ֆիլմը նկարահանում է Մարտիրոս Փանոսյանը:

    «...Երբ ընդունվեցի Կինոյի համամիութենական դպրոց, շատ գեղեցիկ դեպք եղավ. վարպետը, ավանդույթի համաձայն, հավաքում է բոլոր առաջին կուրսեցիներին, շնորհավորում, հետո հրավիրում սրահ` դիտելու շրջանավարտների` վերջին տասնամյակում նկարված լավագույն դիպլոմային աշխատանքները:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»



    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա եւ դրան դիմակայելուն ուղղված ջանքերի գերակա առաջնահերթությունը, միաժամանակ մեծապես կարեւորելով հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման հարաճուն հրամայականը եւ համաշխարհային տնտեսական մարտահրավերներին դիմակայելու տեսլականը, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենքի նոր հարկատեսակների մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն էապես կթեթեւացնի ՀՀ տնտեսության եւ շարքային քաղաքացիների ուսերին ընկած հարկային բեռը, այլեւ լրջագույն նախադրյալներ կստեղծի տնտեսության հետագա երկնիշ եւ դինամիկ զարգացման համար՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանը տարածաշրջանային գերտերություն դարձնելու իրատեսական ծրագրի հաջողությունը: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 86 (իրավիճակ), Փետրվարի 4 2010 թ., հինգշաբթի