|
ՀՀՇ-ի իշխանությունից անցել է ավելի քան մեկ տասնամյակ ու չնայած այսօր մեր
կյանքում եղած շատ ու շատ թերություններին ու սխալներին, հստակ առաջընթաց
է ապրել Հայաստանը։ Թեեւ դանդաղ ու բազմաթիվ սխալներով, բայց մեր երկրում
նոր քաղաքական մշակույթ է ձեւավորվում,-ասում Վահան Հովհաննիսյանը, որ ՍՍ-ի
մամուլի տարբեր օրգանների միջոցով ժրաջանորեն կատարում է նույն այդ ՍՍ-ի`
խնամու, իսկ ավելի ճիշտ` խմամեղբոր, իսկ ավելի ճիշտ` Պախանի հանձնարարականը`
հանրությանը համոզել, թե ՀՅԴ-ն` դարուկեսյա հեղափոխական նորագոյացությունը
խնամու եւ «հանրապետականի» հանդեպ ընդդիմադիր է ու ընդդիմություն: Թեեւ դանդաղ-ն
ու բազմաթիվ սխալներ-ը հասկանալի բառեր են: ՈՒրիշ խնդիր է, թե որն է այդ
նոր քաղաքական մշակույթը, որ դաշնակ Վահանը նկատել է` ձեւավորվում է Հայաստանում:
որտեղ է ընկեր Վահանը մշակույթ, քաղաքական, նոր բառերի իսկական իմաստներին
հարիր բան նկատել այս «համակարգում», «երկրում» կամ «ֆորպոստ-տարածքում»,
կամ...բառը թող քաջ դաշնակն ինքը գտնի:
Մ.Մ.
|