Երեքշաբթի, 9 փետրվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ

    ՀԱՅԱՍՏԱ՞Ն, ԹԵ ԲՈՒԼԿԻՆԱ-ՖԱՍՈ



    Նկարում պատկերվածը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նորակառույց դղյակն է, որտեղ դեռեւս ընթանում են շինարարական աշխատանքներ: Տունը գտնվում է «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ` էլիտար թաղամասում: Նշենք, որ սա ՀՀ բնապահպանության նախարարի միակ առանձնատունը չէ: Այսպիսի մի շքեղ առանձնատուն էլ վերջինս կառուցել է Կասկադի հարեւանությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանում նախարարները ստանում են 325 հազար դրամ աշխատավարձ, եւ բացի այդ էլ, ըստ ՀՀ Սահմանադրության, վերջիններս իրավունք չունեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Թե ինչ միջոցներով է այս ամենը ձեռք բերել ՀՀ բնապահպանության նախարարը, իրավապահների պարզելու խնդիրն է: Արամ Հարությունյանի բիզնես գործունեության մանրամասները կարդացեք թերթի 6-րդ էջում:


    ԼԱՎ ԷԼ ԿՊՑՐԵԼ ԷԻՆ

    ՄԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՌԵՊՈՐՏԱԺԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


    Ադրբեջանի մասին Եվրանյուզի պատրաստած ռեպորտաժը, դատելով ամեն ինչից, կարգին ռեզոնանսներ է առաջացրել Հայաստանում: Բանն այն է, որ համաեվրոպական թիվ մեկ հեռուստաալիքը մի ամբողջ ռեպորտաժ է նվիրել ղարաբաղյան հակամարտությանը, ընդ որում՝ ներկայացրել է բացառապես ադրբեջանական կողմի տեսակետները, նկարահանումներն իրականացրել է «ադրբեջանական կողմից» եւ այլն: Հիմնական «հերոսներն» էլ ադրբեջանցի փախստականներն են, ովքեր անընդհատ փառաբանում են Իլհամ Ալիեւին եւ ցանկություն արտահայտում վերադառնալ իրենց «պատմական հայրենիքը» (այսինքն՝ Ղարաբաղ): Մի խոսքով, ռեպորտաժում ադրբեջանցիները ներկայացված են որպես զոհեր եւ առանձնապես շատ չեն տարբերվում հրեշտակներից, որոնք առ այսօր տառապում են եւ սպասում արդարության վերականգնմանը:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՌԱՀՎԻՐԱՆ»


    Ուրբաթ օրը` փետրվարի 5-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Փակ քվեարկության արդյունքում Աշոտյանին 27 ներկաներից «կողմ» է քվեարկել 26-ը, իսկ մեկը` «դեմ»: Ուշագրավն այն է, որ համալսարանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խորհրդի նախագահը միաձայն չի ընտրվում, այսինքն` թեկուզ մեկը հանդգնում է «դեմ» քվեարկել:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ՇՓՈԹԵԼ Է

    ՃՅՈՒՂԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՍՏԱՏ ԿԱՃԻ

    շարունակություն...»»


    ԼԱՓԻԿԻ ՕՐԵՆՔԻԿՆԵՐԸ

    ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼՈՎ ՁԵՐ ԿԱՐՏՈՖԻԼԸ...


    Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, այս տարվա առաջին կիսամյակում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգը: Իշխանությունները նույնիսկ նպատակներն են ձեւակերպել. գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում, Հայաստանի պարենային ապահովվածության եւ անվտանգության խնդիրների լուծում «ինչպես ամենօրյա պայմաններում, այնպես էլ արտակարգ իրավիճակներում», այլ երկրներից ներմուծումների նվազեցում եւ այլն:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին սրտի վիրահատությունից հետո դարձյալ տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»: Բժիշկները Միքայելյանին մեկ տարվա ամենօրյա պարտադիր բուժման կուրս են նշանակել եւ ասել, որ նա պետք է մշտապես լինի բժիշկների խիստ հսկողության ներքո:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆՐԱՊԱՏԿԵՐ

    ... ԵՎ ՄԵՆՔ ՇՈՒՌ ԿՏԱՆՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՂՋ ՊԱՏԿԵՐԸ


    «Lragir.am» էլեկտրոնային կայքի հարցազրույցը Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ:

    - Տեւական ժամանակ խոսվում էր Հայ Ազգային Կոնգրեսի, «Ժառանգության» եւ Դաշնակցության միջեւ հնարավոր համագործակցության մասին, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Մի պահ իրար հետ համագործակցել փորձեցին «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, սակայն նրանց համագործակցությունը եւս չստացվեց: Ի՞նչն է պատճառը, որ ընդդիմադիր դաշտում լայն համագործակցությունը չի ստացվում:

    - Կոնգրեսը հայ-թուրքական արձանագրությունների հրապարակումից հետո ռեժիմի գործողություններն անընդունելի համարող բոլոր ուժերին հնարավորություն տվեց ակտիվանալու եւ միանալու ընդհանուր ընդդիմադիր պայքարին:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՊՐԵՍՍ-ՊԱՊՅԵ - 2
    Ապե՛, դու ինձ մի՛ ասա ես ինչ անեմ...


    ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ջորջ Կոլոմբիեն մեր ԱԺ` Նիկոյանի «հանձնաժողովի» եզրակացության մասին առաջարկություններ են արել ու ժամկետ դրել` մինչեւ իրենց, ԵԽԽՎ` մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը` մարտի 17-ը: Հիմա ժամկետը որ դրել են, ճիշտ տղեն ի՞նչ պիտի անի` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Ճի՛շտ է, ճիշտ եք ասում` պիտի ձեւ տա: Իսկ ո՞ր ուղղությամբ պիտի տա ձեւ:

    Մ. Մ.

    շարունակություն...»»


    ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ


    Վերջին օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ Սոչիում կայացած Սերժ Սարգսյան, Դմիտրի Մեդվեդեւ, Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին 15 օր ժամանակ է տվել Ղարաբաղի հարցի լուծման փաստաթուղթը ստորագրելու համար: Այս տեղեկությունները Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը բավական երկիմաստ ձեւակերպումներով էր հերքել: Այնպես, որ մի կողմից այդ տեղեկությունները հերքվում էին, մյուս կողմից` ոչ:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍԵՐԺԻԿԻ ՀԱՅԵԼԻՆ

    ԶԶՎԵԼԻ՞ Է ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԹԵ՞ ՈՉ
    Այս հարցի պատասխանը հավանաբար կտա ինքը` Սերժ Սարգսյանը


    ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը 2007թ. հունիսից զբաղեցնում է այսօրվա պաշտոնը: Նախկինում` 2004-ից 2007-ը, Հարությունյանը եղել է ՀՀ քաղաքաշինության նախարար եւ մշտապես ստանալով առավելագույնը 325 հազար դրամ աշխատավարձ, կարողացել է հսկայական կապիտալ կուտակել:

    Լուսանկարչական ռեպորտաժը`
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՈԳՈՒ ՍՈՎ

    ՈՒՐԵՄՆ, ԱՍԵՄ ՁԵԶ, ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵԿԱՄՍ...


    Քաղաքապետարանի` վերջերս կայացրած որոշմամբ արգելվել է թատրոնների տոմսերի վաճառքը դպրոցներում:

    Այս արգելքի վերաբերյալ բոլոր թատրոններից միայն Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղ.ղեկավար Ռուբեն Բաբայանը վերաբերմունք դրսեւորեց. «Զրկելով երեխաներին մշակույթից` նշանակում է մեծացնել վաղվա հանցագործներին: Դպրոցներում ոչ թե թատրոնի տոմսերի, այլ ատեստատների վաճառքը արգելեք»:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱԿԱԳՈՐԾ

    ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ԴՈ՛ՒՔ ԵՔ


    «Հայելի» ակումբի հյուրերը` Աշոտ Բլեյանը եւ ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանը, հրավիրված ասուլիսում պետք է բանավիճեին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մշակած չափորոշիչների թեմայի շուրջ: Պարզվեց, ՀՌԱՀ փոխնախագահը երբեմն «Շողակաթ» է նայում, սերիալ չի նայում, մանկուց չի սիրել այդ սերիալները, թե չէ ուրիշ բան չկա...

    Մ.Բ.

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՓՈՂ ՉԿԱ


    Փետրվարի 6-ին Գյումրիում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որտեղ ներկա են եղել Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ մարզի գրեթե բոլոր համայնքապետները: Ըստ «7օր»-ի, Արմեն Գեւորգյանը Գյումրու քաղաքապետին ասել է, որ հատկացված 150 միլիոն դրամ դոտացիայով պետք է բավարարվեն, քանի որ «ինչքան հնարավորություն ունի պետությունը, այդքան էլ անում է: Լրացուցիչ այլ ֆինանսական միջոցներ ես այսօր չունեմ»:

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ որոշ պետական չինովնիկներ, օլիգարխներ ու ուժային կառույցների գեներալներ կասկածվում են ապօրինի ծառահատումների մեջ եւ հանուն իրենց բիզնեսի պատրաստ են հեկտարներով կանաչ գոտիները վերացնել` վերածելով անապատի:

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Եվ այսպես. եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է, եւ այսօրվա տոնական խաղին մասնակցում է Վահան Հովհաննիսյանը: Նա առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել Աբրահամ Լինկոլնի, Լենկթեմուրի, Թալեաթ փաշայի եւ Ջոն Լենոնի սպանություններն ըստ ժամանակագրության: Ծափահարություննե՛ր: Եվ այսպես, դիմավորենք մեր հյուրին: Պրն Հովհաննիսյան, եթե շահեք հինգ միլիոնը, ինչպե՞ս եք ծախսելու:

    - Քաղաքականության մեջ «եթե»-ներով խոսելն անիմաստ զբաղմունք է, բայց կարող եք վստահ լինել, որ ազգանվեր նպատակով եմ ծախսելու:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 56 (Չորրորդ ինքնիշխանություն), Փետրվար 9 2010 թ., երեքշաբթի