|
Պատահե՞լ է, որ մեկը խոսել է, ու դու անընդհատ ուզել ես որսալ- բռնել նրա
երկար պատմածից ինչ-որ բան, որը ճշմարտանման չէ, այլ ճիշտ: Սարսափելի բան
է, երբ ողջ պատմությունը ոչ թե ուղղակի սուտ է, այլ ճշմարտանման մի բան,
որն, ըստ էության, ավելի անպետք է, քան բուն սուտը: Սուտը կարող ես հերքել,
երեսին շպրտել, ասել` ստախո՛ս, ու` վերջ: Իսկ ճշմարտանման ստի հետ ուղղակի
չգիտես ինչ անել: Ու զգացողությունն է նյարդայնացնող` որ թվում է` ահա-ահա
բռնեցիր զրուցակցին ու կարող ես զրույցը շրջել, վերջապես ստիպել նրան խոսել
մարդավարի: Բայց անընդհատ ձեռքիցդ, մատներիդ արանքից սլլում-լպստում, դուրս
է թափվում:
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
|