|
Սաշիկը վիրավորվել էր: Էսպես` թավ հոնքերը հավաքել, եղած մտքերն ի մի էր
բերել արիական գլխում, մտքերը գումարել էր, խմբագրել, ձեւավորել ու...ասել,
ոնց կարող է ինքը` Սաշիկը... ՍԱՇԻԿԸ... ՍԱՇԻԿ... ՍԱՇԻԿ...Հլա մի ասա` ՍԱՇԻԿ...Ոնց,
ուրեմն, կարող է ինքը իր բարձրությունից վար գալով, վայր իջնելով, զբաղվել,
ուրեմն, ինչ-որ չորքոտանիների, առավել` ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ առեւտրով, առավել` դրանց
արտահանման միանձնականացմամբ, առավել, նաեւ բուծման միանձնականացմամբ` ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑԻԱ:
Մ.Մ.
|