|
...Մինչեւ որ դարձյալ իմ ձայնը կգտնեմ, նորից իմ բարձր
ձայնը գտնեմ, իմ երազները դարձյալ գուրգուրեմ, դարձյալ պահանջատիրությունից,
արդարությանը ապավինելով, խոսեմ, դեռ շատ ժամանակ է անցնելու։ Պետք է դառնամ
համաշխարհային մշակութային իմպերիայի մի մասը, ոնց որ, ասենք թե Նարեկացին
էր իր ժամանակ, երբ Իրաքից, Պարսկաստանից մինչեւ Ապենիններ, մինչեւ Ատլանտյան
օվկիանոս քրիստոնեական մեծ իմպերիայի մարդն էր, քաղաքացին էր, եւ ձայնը հենց
Աստծո հետ էր։ Մինչեւ համաշխարհի դեմոկրատիայի հետ երբեւէ հնարավոր լինի
միանալ, եւ իմ էդ կարգավիճակը հավասարվի էն կարգավիճակին, ինչ որ Սովետական
երկիրն էր ինձ պարգեւում, շատ ժամանակ կանցնի։ Կարծեմ, իմ սերունդը դա չի
տեսնի։ Իսկ առայժմ երրորդ կարգի ժողովուրդ ենք եւ մի քիչ մեր ձայներով ենք,
մի քիչ, արդեն, մեր ձայներին ենք եկել, մեր վիճակին ենք եկել։ 21-րդ դար
մտանք դատարկաձե՞ռն, դատարկ գրպաններո՞վ. որեւէ բան արե՞լ ենք, թե լրիվ ձեռնունայն,
լրիվ զրկված, միայն կորուստներով։ Չէ, այդուհանդերձ մի բան էստեղ ստեղծվել
է։
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Բանի աշխարհը», 2000թ. դեկտեմբեր, Երեւան
|