Հինգշաբթի, 18 փետրվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ԵՐԿՐԱՊԱՀ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ԵՐԿՆՉԱՊԱՀ



    ՍՂՂԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻՔ

    ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ


    «Հայի վերջին խելք» արտահայտությունն, իհարկե, իր մեջ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական իմաստներ է պարունակում: Դրականն այն է, որ ըստ այդ տրամաբանության, փաստորեն, հայերն այնուամենայնիվ խելք ունե՛ն: Իսկ բացասականն այն է, որ այս խելքն ի հայտ է գալիս միայն ամենավերջում՝ այն ժամանակ, երբ հնարավոր բոլոր սխալ ճանապարհներն արդեն փորձարկվել են:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԿԵՂԾԱՐԱՐԸ` ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ


    Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 10-ի ընտրությունների կեղծարարներից մեկին` թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, մեղադրանք է առաջադրվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հանձնաժողովի նախագահի կողմից ընտրակեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ԹՌՆՈՒՄ ԵՆ

    ԲԱ ՉԻՄԱՆԱ՞ՆՔ ՈՎ ԻՆՉ Է ԶԻՋՈՒՄ

    շարունակություն...»»


    ՍԱԿԱՎԱԼԱՓ

    ՀԻՄԱ ԷԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ԵՆ ՓՈՂԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ


    Երկշաբաթյա ժամկետը կամաց-կամաց մոտենում է ավարտին, եւ հարկային նոր փաթեթի շուրջ ծավալված բանավեճը, բնականաբար, թեժանում է: Ընդ որում, մինչեւ հիմա հայտնի չէր, թե ի՞նչ կոնկրետ նպատակ են հետապնդում այդ նոր հարկատեսակները (ասենք՝ կիսակառույցների հարկը, անմշակ թողնված հողի հարկը եւ այլն): Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը երեկ վերջապես բացատրեց, թե ինչի համար է արվում այդ ամենը: Բանից պարզվում է՝ նպատակը «տեղական ինքնակառավարման մարմիններին ֆինանսական անկախություն տալն է»: Այսինքն, անել ամեն ինչ, որ տեղական ինքնակառավարման մարմինները չգան ու վիզները ծռած՝ ֆինանսների նախարարությունից փող ուզեն:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի գործով մեղադրող կողմը վերաքնննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հունվարի 19-ին կայացրած դատավճիռը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅ-ՆԵՄԵՑԱԿԱՆ

    ՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՈՆՈՊՈԼԻԱՆ ԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ


    Կասկածից վեր է, որ Խաչատուր Սուքիասյանի եղբոր` Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ իրականացված վերջին «շանտաժի» դրդապատճառները քաղաքական են: Շարքային յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ Հայաստանի բիզնես միջավայրում հաջողության են հասնում եւ այդ հաջողությունը տեւական ժամանակ պահպանում են միայն նրանք, ովքեր պատրաստ են իրենց արժանապատվության, տղամարդկային կեցվածքի, բարոյական արժեքների հաշվին վերջին հարճի նման ծառայել իշխանություններին: Ընդ որում` վերջիններիս համար էական չէ, այդ իշխանությունը զավթել է Սերժ Սարգսյանը, թե Պողոս Պողոսյանը: «Ով էշ` մենք փալան». մի անգամ մեզ հետ մասնավոր զրույցում ասաց հայաստանյան ճանաչված օլիգարխներից մեկը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ «ՍԵՓԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈ՞ՒՄ»


    «Հայտարարելով, որ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունիի շրջանները պատկանում են Ադրբեջանին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում էթնիկ զտումների եւ օկուպացիայի համար պատասխանատվությունից, որը Ադրբեջանն իրականացրել է ԼՂ-ի նկատմամբ ագրեսիայի արդյունքում», երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլհան Փոլուխովի հայտարարությունը:

    շարունակություն...»»


    ՓՈՐԸ ԳՑԱԾ ՁԵՆ

    ՍԱՍՈՒՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է,
    ՈՐ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ
    Համոզված է ազատամարտիկ ԱՖՕ-ն

    «Երկրապահ» կամավորականների միության համագումարի օրը Փառանձեմ մայրիկի արտասվալից խոսքը, թե «Միայն մի բան եմ խնդրում` ձեր կյանքին մեռնեմ, ձեր ցավը տանեմ, Սասունին մահվան շեմից հետ բերեք, էդ եմ խնդրում, ինչ կլինի, մեր հերոսն է, գնացել է, կռվել է, պաշտպանել է, էսօր ինչի՞ են էսպես թշնամություն ստեղծել: Պատմությունը մեզ չի ներելու», ներկաները այլայլված ընդունեցին:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԱՆՄԻՋՈՑ ԵՐԿՐԻ ՍՍ-ն


    Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է դուրս բերել իր օկուպացիոն զորքերը Կիպրոսի տարածքից: Բացի այդ,Եվրախորհրդարանը Անկարային կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռք առնել կիպրոսյան խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Ընդ որում, եվրախորհրդարանականներն այս ամենը նախապայման են համարում ԵՄ-Թուրքիա բանակցությունների շարունակման համար ու սպառնացել են` եթե այդ հարցում առաջընթաց չլինի, բանակցությունների նոր էջեր չեն բացվի: Երեսուն տարի է արդեն, անընդմեջ պնդում են, թքում-մրում, Թուրքիան, թե` անձրեւ է գալիս:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԷԼԻ ԽԱՐԱՆԸ

    ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ


    Երեկ հրապարակվել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ)` «Հարձակումներ մամուլի վրա 2009թ.» զեկույցը, որտեղ բավական ընդարձակ անդրադարձ կա Հայաստանին:
    Համաձայն զեկույցի` Հայաստանի կառավարությունը 2009թ. պահպանել է վերահսկողությունը հեռարձակող ընկերությունների վրա, որոնք այդ երկրում լուրերի հիմնական աղբյուրն են:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԽՈՒՍԱՆԱՎԱՐԿՈՒՄ

    ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԵԻՆ
    Նախարարը խուսափում է պատասխանել իր ենթակաների
    գործունեության մասին հարցերին


    ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը երեկ «ՉԻ» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց վարույթում գտնվող բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ պետի տեղակալ Արսեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այն արդեն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

    Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՑՈՒՑԱՍՐԱՀ

    «ԱՐԵՎԱԾԱՂԻԿՆԵՐԸ ՆԱՅՈՒՄ ԵՆ ՊԱՅԾԱ~Ռ, ՊԱՅԾԱՌ»


    Նկարիչների միության ցուցասրահում Հրանտ Թադեւոսյանի` Թաթոսի, ցուցահանդեսն է, որ հեղինակը խորագրել է «Լոռվա ձոր»: Տարբեր շրջանում արված նկարներ են, բայց գույների վճիտ-պարզությունը նույնն է:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ԵՎՐԱՏԵՍԻԼԻ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար ծավալված բուռն պայքարը եւ դրա շուրջ ձեւավորված անառողջ մթնոլորտը, մեծապես կարեւորելով հազարամյա հայ երգարվեստի նվիրյալների ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանումը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ Եվրատեսիլում Հայաստանի Հանրապետության պատշաճ ներկայացվածությունը կարեւորագույն լծակ է մեր առջեւ ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները հաղթահարելու առումով, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք Եվրատեսիլի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն օրենսդրորեն կկարգավորի բազմադարյան հայկական մշակույթի համար կարեւորագույն այս գործընթացը, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version63 (No 88 (իրավիճակ)), Փետրվարի 18 2010 թ., հինգշաբթի