|
Թեեւ Վրաստանի իշխանությունները դեմ չեն Վերին Լարսի անցակետի բացմանը, սակայն
դրա դիմաց ուզում են ինչ-որ բան ստանալ: Մասնավորապես` Վրաստանի կառավարության
խոսնակ Նիկոլոզ Մչեդլիշվիլին հայտարարել է, որ «Վրաստանի վարչապետը որեւէ
վտանգ չի տեսնում անցակետի բացման մեջ: Դա կարող է անգամ որոշակի դրական
ազդեցություն ունենալ սահմանամերձ գոտու բնակիչների համար, սակայն, ընդհանուր
առմամբ, այդ անցակետի բացումը տնտեսական մեծ շահույթներ չի բերի», տեղեկացնում
է news.am-ը:
|