Շաբաթ, 20 փետրվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԼՈԶՈՒՆԳԸ

    Ո՛Չ ԹԱՆԿ ԳԱԶԻՆ ՈՒ ՍՊԵՑՆԱԶԻՆ



    ԴՈՒԽԱՎԻԿԻ ՄԱՍՈՎ

    ԱՐԴԵՆ ԻՐԱՐ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ


    Նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը փորձել է պարզաբանել ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2008թ. փետրվարի 23-ի հայտնի հրամանը, որով բանակը բերվում էր զորանոցային վիճակի, ձեւավորվում էր Երեւանի կայազորի պետի աշխատակազմ՝ գրեթե անսահմանափակ լիազորություններով եւ այլն: Ընդ որում, «պարզաբանումներն» իբր ուղղված էին ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Լինդբլադին, բայց ակնհայտ էր, որ «պարզաբանումների» իրական հասցեատերը Հայաստանի ժողովուրդն է: Բանն այն է, որ եթե ԵԽԽՎ-ում այս հարցի շուրջ «շատ խորանան», այդ ամենն ազդելու է ոչ թե կոնկրետ այդ չարաբաստիկ հրամանը ստորագրողի, այլ Հայաստանի վրա, հետեւաբար՝ եթե ԵԽԽՎ-ին պիտի ինչ-որ պատասխան տրվեր, դա պիտի արվեր պետական մակարդակով:

    ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՇԻՆԾՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ «ԲԱՐԵՀՈԳՈՒԹՅԱՆ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ


    Երեկ մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր` «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանի նկատմամբ: Սարիբեկ Սուքիասյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 134-րդ հոդվածով, այսինքն` անձին ապօրինի ազատությունից զրկելու մեջ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՎԵՐՋԻՆ ԹԱՄԱՇԱՅԻՑ ԷԼ ԵՆ ԶՐԿՈՒՄ

    ԿԱՐԵՎՈՐԸ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ Է

    շարունակություն...»»


    ԱՅՍՏԵՂ, ԱՅԼՈՒՐ ԵՎ ԱՄԵՆՈՒՐ...

    ԱՐՏԱԳԱՂԹՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ


    Եվ այսպես, ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2010թ. հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները: Ամեն ինչ փայլուն է. 2009-ի հունվարի համեմատ այս տարվա հունվարին Հայաստանի տնտեսությունը 2.4 տոկոսանոց աճ է գրանցել: Չէ, մենք հասկանում ենք, որ 2009-ի հունվարին Հայաստանում արդեն մոլեգնում էր ճգնաժամը, երկրում «մեռած վիճակ էր», եւ ցուցանիշներն էլ, համապատասխանաբար, խայտառակ էին: Բայց ամեն դեպքում՝ լավ է, որ այդ «մեռած վիճակի» համեմատ գոնե ինչ-որ աճ գրանցվել է:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պետք է լսվեր 2007թ. օգոստոսին Վարդենիսի զորամասերից մեկում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով մեղադրյալների դեմ դատախազ Հարություն Հարությունյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատական նիստը, սակայն, հետաձգվել է:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՓՈՂՈՑՆ ՈՒ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՓՂԵՐԸ

    ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ


    Երեկ ոստիկանության կարմիր բերետավորները հարձակում են գործել ՀԱԿ երիտասարդների վրա, ովքեր ՀԱԿ կենտրոնական գրասենյակի մոտից բողոքի երթ էին կազմակերպել` հիշեցնելով, որ լրանում է 2008 թվականի փետրվարի 19-ին կեղծված նախագահական ընտրությունների երկրորդ «տարելիցը»: Այն պահին, երբ երթի մասնակիցները քաղբանտարկյալների ցուցապաստառները ձեռքներին եւ Շարժման կարգախոսները վանկարկելով հասել են Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, կարմիր բերետավորները, ոհմակի նման, վրա են տվել:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
    Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ԱԺ-ՊԺ-ԳԺ

    ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ


    Երեկ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում պատգամավորների ընդգծված անհետաքրքրասիրության դրսեւորմամբ քննարկվեց եւ ավարտվեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցը քննարկելու ընթացակարգը: Հանձնաժողովի անդամ 9 պատգամավորներից 6-ն էին մասնակցում հանձնաժողովի նիստին. ՀՀԿ-ական գործարար Հարություն Փամբուկյանին, ազգայնական գաղափարներով տոգորված Վազգեն Կարախանյանին եւ պատմական արցախցի Համլետ Հարությունյանին չէին հետաքրքրում հայ-թուրքական արձանագրությունները. նրանք իրենց փոխարինող էին ուղարկել մի ողջ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանին:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԴՈՒԽՈՎ ԵՆ ԿԶՈՒՄ

    ՈՎ ՌԻՍԿԻ ՉԻ ԴԻՄՈՒՄ, ՇԱՄՊԱՅՆ ՉԻ ԽՄՈՒՄ


    Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը մամլո ասուլիս էր հրավիրել լրագրողներին տեղեկացնելու, թե ինչ գեղեցիկ բարեփոխումներ է ոստիկանությունը պատրաստվում իրականացնել: Մասնավորապես` սեպտեմբերի 1-ից երեւանյան որոշ դպրոցներում «տեղակայվելու» են ոստիկաններ, որոնք վերահսկողության տակ են պահելու կրթօջախներն ու անչափահասներին, բացի այս, «արդիականցվելու» է թաղային տեսուչների ինստիտուտը` հօգուտ, անշուշտ, ՀՀ քաղաքացիների (այս բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, մենք դեռ կանդրադառնանք): Առաջ անցնելով նշենք, որ Երեւանի ոստիկանապետին լրագրողների տված հարցերը որեւէ կապ չունեին ասուլիսի թեմայի հետ, եւ սա օրինաչափ էր:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՉԱԹՀԵ՞Մ ՀԱՈ՞ՒՍ
    ԱՄՓՈՓՈՒՄ ԿԱՄ ՏՈ՛ ԼԱՎ, Է~


    Նա, այո, գնաց ու եկավ: Նա, այո, իր «ծանր» տեղը թեթեւացրեց, հասավ համաշխարհային կառավարման բուն հայրենիքը` Բրիտանիա, ապա վերադարձավ մեր շրջանը` ի շրջանս յուր, ու բերեց իր հետ... այո՛, արդյունավոր, արգասավոր մի քանի ՖՈՒՌ արդյունք բերեց` աշխարհիս կառավարիչների հետ իր տալ-առնելուց գոյացած բազմատոննա բեռներ` ի փառս հայոց հայրենիքի եւ ի բարգավաճումն.... տռա-լյա-լյա... Չեք հավատո՞ւմ: Բայց ինչ վատն եք: Ինչ զզվելի եք:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՁԵՌԻ ՀԵՏ ՇՈՒԿԱ

    ՈՒՇԱԳՐԱՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ


    Երեկ Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք հայտարարություններ է արել, որոնցից ուշագրավ է հատկապես մեկը, որը դեռ երկար ժամանակ քննարկումների առարկա կդառնա, իսկ Ադրբեջանում այն կարող է հիստերիա առաջացնել:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    «Չորրորդ ինքնիշխանության» խմբագրությունում կրկին դիմում-բողոք է ստացվել, այս անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ՝ Արթուր Աշոտի Այվազյանից:

    ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԸՆԴԴԵՄ ՆԵՐՍԻԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ


    Երեկ` ժամը 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննելու էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը: Նա բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի անգործության դեմ:

    շարունակություն...»»


    ԱՆԱՐԴԱՐ ԵՐԿԻՐ ՀԻՄԱՐՆԵՐԻ

    «ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐ ԲԱՆ ՉԿԱ»


    Այսօր Էմմին եւ Միհրանը մեկնեցին Միացյալ Նահանգներ` այնտեղ միասին տեսահոլովակ նկարահանելու: Մեկնելուց առաջ զրուցեցինք Միհրանի հետ:

    - Ի՞նչ մտածումներով, էմոցիայով եք մեկնում:

    - Սովորական: Եթե համարեինք, որ պարտվել ենք, կարող է մի քիչ նեղվեինք, բայց քանի որ մենք հաղթել ենք, ժողովուրդն էլ դա գիտի, մենք նեղացած չենք: Բոլորն էլ գիտեն, թե այդ օրը ինչ է եղել, բոլորն էլ այդ օրը sms են ուղարկել, բայց չի հասել:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՏԱՂԱՐԱՆ

    ՆԱԽԱՁԵՌՆՈՂԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

    Երկու մոտիկ,
    Սերժ ու Էդիկ
    Գընո՜ւմ, գընում են հեռու,
    Բյուջեն դատարկ,
    Սահմանը փակ,
    Ոչ աղբյուր կա, ոչ առու...

    շարունակություն...»»


    ՊՐԾՈՒՆԱԿԸ

    ԴԱՌՆԱԼ ԵՎ ՇԱՆԹ, ԵՎ ՇԱՆԹԱՐԳԵԼ


    Եթե իրականացնենք իսկապես անկախ եւ ազնիվ սոցիոլոգիական հարցում, ապա շատ շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասը Հայաստանի հեռուստաոլորտի կարգավորման հարցում անհրաժեշտ եւ հրատապ կհամարի ոչ թե էրոտիկայի կամ սարսափի, այլ անաչառության որեւէ չափորոշչի սահմանումը:

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
    «lragir.am»

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version65 (No 203 (կիրակնամուտ)), Փետրվարի 20 2010 թ., շաբաթ