Երեքշաբթի, 23 փետրվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ

    ՀԱԱԳԱՅՈՒՄ ՄԻ ԿԱՐԳԻՆ ՈՒՉԱՍՏԿՈՎԻ ՉԿԱ՞



    ՀԱԱԳԱ

    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՐԻՇ ԼԾԱԿՆԵՐ ԷԼ ՈՒՆԻ


    Եվ այսպես, մի քանի օր առաջ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ մոտ ապագայում սկսելու է Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանում պատասխանատվության կանչելու «գործընթացը»: Թե ինչպես կընթանան հետագա զարգացումները՝ այս պահին դժվար է ասել, որովհետեւ դեռ հայտնի չէ՝ Հաագայի դատարանն ընդհանրապես կընդունի՞ գործը, թե ոչ, կամ եթե ընդունի, ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը: Բայց խնդիրը նույնիսկ ոչ թե դա է, այլ իշխանությունների ռեակցիան:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    «ԱՌԱՋԱՐԿ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ


    ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ 2009 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) նիստի թիվ 01.5/21189-09 արձանագրության 1-ին կետով տրված հանձնարարականից:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ՝ ԻՐԵՆՑ ՉԽՆԱՅԵԼՈՎ

    ՊԵՐՃԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՋԱՀԱԿԻՐԸ

    շարունակություն...»»


    ՍԵՓԱԿԱՆ ՋԵԲԸ

    ՉԵՆ ՀԱՐԿՎՈՒՄ ՄԻԱՅՆ ԿԱՇԱՌՔՆ ՈՒ ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ


    Երեկ հայտարարվեց, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամն ավարտված է: Ճիշտ նույն պահին, երբ հնչում էր այդ հայտարարությունը, կառավարության շենքի դիմաց Երեւանի ոսկու շուկաների մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ իրենց նկատմամբ իրականացվող հարկային տեռորի: Ի վերջո նրանք նամակ փոխանցեցին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որով տեղեկացնում էին, որ քանի դեռ իրենց պահանջները չեն բավարարվել, իրենք հայտարարում են անժամկետ գործադուլ եւ այդ ընթացքում հրաժարվում են վճարել պետական տուրքերն ու հարկերը: Մի խոսքով, դատելով ամեն ինչից, «այս խմորը դեռ շատ ջուր կտանի»:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Ինչպես հայտնի է, ուրբաթ օրը ՀԱԿ երիտասարդների իրականացրած երթի ավարտին նրանց վրա էին հարձակվել կարմիր բերետավորները, որոնք նախ ծեծի էին ենթարկել ակցիայի որոշ մասնակիցների, ապա առանց որեւէ հիմնավորման ոստիկանություն էին տարել 6 երիտասարդի: Ոստիկանության պաշտոնական կայքէջի օպերատիվ ամփոփագրում նշված է. «Փետրվարի 19-ին, ժամը 18.00-ին, Կորյունի փողոցի թիվ 19 հասցեում գործող ՀԱԿ կուսակցության վարչության շենքի մոտից ՀԱԿ-ի կողմից կազմակերպվել եւ անցկացվել է չարտոնված երթ` Կորյուն-Աբովյան-Սայաթ-Նովա երթուղով, որի ընթացքում մասնակիցները Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 6 շենքի մոտ դուրս են եկել փողոցի երթեւեկելի մաս` խոչընդոտելով երթեւեկությանը, իսկ կազմակերպիչներից` 1992 թ. ծնված Սարգիս Ղազարյանը, մասնակիցներին կոչ է արել շարունակել երթն ու ղեկավարելով նրանց` նոր մարդկանց է ներգրավել միջոցառման մեջ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՌԱՔՅԱԼՆԵՐ ՇԱՐՔԻՑ

    ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է` ՈՐՊԵՍ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺ,
    ՔԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»


    Հարցազրույց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ:

    - Պարոն Կարապետյան, Ձեր պատկերացմամբ մենք մո՞տ ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

    - Ոչ, դեռ երկար ճանապարհ կա: Ես կարծում եմ, որ ընդհանրապես դա անլուծելի խնդիր է:

    Զրուցեց
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԽՆԱՄԻ ՎԱԼՈԴՆ ՈՒ ՅՈՒՐ ԿԵՂԾԻՔՆԵՐԸ


    Նկարում երեւում է, թե ինչպես է ՀՀ այսօրվա ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանի հարազատ խնամի, ճերմակամազ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը աջ ձեռքը երկարացնելով, քվեարկում իր կողքի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանի փոխարեն: Ու թեեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բազմիցս հորդորել է հայ մանդատավորներին, որպեսզի մեկը մյուսի փոխարեն չքվեարկի, այնուամենայնիվ, ինչպես երեւում է, դեռ ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք լավ չեն հասկացել այդ հորդորները:

    շարունակություն...»»


    ՍՎԱՂՈՒՄՆԵՐ

    ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
    ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԸ ՄՆԱՑ «ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ»
    ԱԺ նախագահը խուսափում է հստակ տեսակետ հայտնել


    Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ուրբաթ օրը կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավորներին առաջարկեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը, նաեւ ընթացակարգը չքննարկել, այլ դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով, որ նա եւս ԱԺ լիագումար նիստում քննարկում չկազմակերպի` մինչեւ հանձնաժողովը տա իր եզրակացությունը: Ռուստամյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց նաեւ, որ չի կարծում, թե Հովիկ Աբրահամյանը կմերժի իրենց առաջարկը:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՌԱՖԱՅԵԼՆԵՐԸ


    Սկսենք սկզբից: Նորից անդրադառնանք բջջային ցանցի հերթական օպերատորի գովազդային անհասկանալի հայերենին. «Ես Ռաֆայելն եմ շնորհիվ բոլոր նրանց, ովքեր օգնում են ինձ վայելելու կյանքի գեղեցիկ պահերը»: Կոլեկտիվիզմի որպիսի~ քարոզ: Տասնամյակներ շարունակ քննարկված ու չարչրկված, բայց միեւնույն է` մակերեսին մնացած ու պրիմիտիվից չանցած պնդումն ու հաստատումը, թե հայերը անհատապաշտ են` ինդիվիդուալիստ, վերջապես եվրոպաներում մի տեղ «կովկասյան»-միջերկրածովյան արտաքինով գործող անձանց մասնակցությամբ արված գովազդային կարգին հոլովակի հայերեն ՀԻՄԱՐ տեքստի միջոցով է հակահարված ստանում:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՀՈԲԵԼՅԱՆ

    ՆՐԱ ԽՈՍՔԸ ԿՅԱՆՔԻ ԳԻՆ ՈՒՆԻ


    Մաշտոցյան այբուբենը, դուդուկի ձայնր, ծիրանի համը, Արարատի վեհությունը, Թումանյանի պայծառությունը, Կոմիտասի ճախրանքը, Սարյանի արեւը, Քոչարի ձին, սուսերով պարը - հայությունը, հայը - դարերի խորհուրդը, Արամազդը, Հիսուսը, Գառնին, Գեղարդը, Սուրմալուն, Երեւանը, Սիփանը, Սեւանը, լավաշը, բարդին, կոնյակը, արծվաքիթը, սեւաչյան... Համապատկերն ամբողջական չէ, բայց նրանից եկողն է ամբողջական՝ 70 ամյա ու միշտ ավյունով լի Ֆելիքս Մելոյանը:

    ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

    շարունակություն...»»


    ՌԵՊՈՐՏԱԺ ԿՅԱՆՔԻՑ

    ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ` ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ
    ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


    Մայրաքաղաքի դպրոցներից մեկի տնօրենի հետ այս զրույցը ոչ միայն դպրոցի ու դպրության մասին ստացվեց, այլեւ մեր ընդհանուր տագնապների մասին: Տիկին Նելլին (հասկանալի պատճառով չենք ներկայացնում իսկական անունը) նախ հպարտացավ, որ բացառիկ տնօրեններից է, որ համարյա քսան տարի ղեկավարելով դպրոցը, հաջողացրել է մնալ անկուսակցական:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Եվ այսպես, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է, եւ այսօր մեր խաղին մասնակցում է «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Ծափահարություննե՛ր: Բարեւ ձեզ, պարոն Կարապետյան:


    - Բարեւ ձեզ:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 66 (Չորրորդ ինքնիշխանություն), Փետրվար 23 2010 թ., երեքշաբթի