Հինգշաբթի, 25 փետրվարի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` 100 ՔԱՅԼ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏ



    ՎԱՐԴԱՆԱՆՑԸ

    ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆ. ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ


    Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների շեշտադրումներն ակնհայտորեն փոխվում են: Ավելի կոնկրետ՝ քանի որ գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ գործընթացը ձախողվում է, իշխանությունները սկսել են ավելի հաճախ խոսել այն մասին, որ այդ ամենի մեղավորը Թուրքիան է, իսկ Հայաստանն առանձնապես ոչինչ չի կորցնում: Որո՞նք են առավել հաճախ ներկայացվող փաստարկները:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԸՆԴԱՌԱՋԵԼՈՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻՆ


    Երեքշաբթի օրը Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացրել սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը: Ականջալուր լինելով մեր թերթի ընթերցողների խնդրանքին եւ հնարավորություն ընձեռելով նրանց մեր թերթի էջերից ծանոթանալու ծրագրին` «Չորրորդ ինքնիշխանությունը» այսօրվանից թերթի 7-րդ էջում մաս-մաս ներկայացնելու է այդ ծավալուն ծրագիրը:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է

    ՄՈԶԱՄԲԻԿԻ ՓՈՐՁՆ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ

    շարունակություն...»»


    ԲՈՐՍԱ

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՄԱՏԱՐԱԾ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻ


    Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները համառորեն շարունակվում են, ընդ որում՝ այնպիսի հետեւողականությամբ, կարծես թե խոսքն ինչ-որ կարեւոր բանի մասին է: Նույնիսկ կարծիքներ են հնչում, թե Տիգրան Սարգսյանը փորձում էր պայքարել մոնոպոլիաների եւ օլիգարխների դեմ, դրա համար էլ հանում են:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի եղբորորդին` Կարեն Փայտյանը, փետրվարի 19-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով վանաձորցի 16-ամյա Սարգիս Աբրահամյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, որն էլ արդյունքում հանգեցրել է անչափահաս տղայի մահվանը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՄԵՌՅԱԼ ԺԱՄ

    ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՐՎԵՑ
    Բայց ոչ նիստի ժամանակ քնելու համար


    Երեկ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում հրապարակված գլխավոր դատախազի տեղակալների հաշվետվություններից պարզ դարձավ, որ 2008-ի համեմատությամբ 2009-ին 54,6 տոկոսով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը: Մոտ 300 տոկոսով աճել է միայն մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը` 1087-ից դառնալով 3202: Նշվեց նաեւ, որ տարածում են գտել վրեժի շարժառիթով սպանությունների դեպքերը:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՉԲԱՎԱՐԱՐՎԱԾՆԵՐԸ

    ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՔՆՆՉԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔՆՆԻՉ Է


    Երեկ հերթական անգամ բռնության է ենթարկվել «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Երեկոյան Շամշյանին մեր խմբագրությունից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն` ուղեղի ցնցում նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում լրացուցիչ հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ նա ստացել է ականջի թաղանթի արյունազեղում:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԼԵԶՈՒ ՈՒՆԵՍ` ՎԵՐՔԵՐԴ ԼԻԶԻՐ


    Ահա այսպես ու այսպես` հայ ժողովրդիս համեմատաբար գիտակից խավերը, մանավանդ նրանք, ովքեր առնչվում են հումանիտար ոլորտին, եւ նաեւ նրանք, ովքեր պարզապես սիրում են հայերենը, ու հատկապես նրանք, ովքեր մեր լեզուն եւ գրականությունն են ներկայացնում, ահա այդ բոլորը, բոլորս, բոլորդ տագնապ են հնչեցնում արդեն, բոթ են գուժում այլեւս, որ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՆԱԽԱՐԱՐԻ ՖԻՆԱՆՍՆԵՐՆ ՈՒ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՌՈՄԱՆՍՆԵՐԸ


    Երեկ ՕԵԿ-ական պատգամավոր Արծրունի Աղաջանյանը արդեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ էր սկսել: Նա մոռանալով, որ ինքը իշխող կոալիցիայի անդամ է, կառավարությանը «նեղում էր», թե գազի եւ ջրի սակագինը բարձրացնելով` կառավարությունը չի՞ մտածում ժողովրդի մասին:

    շարունակություն...»»


    ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ «ՉԻ»_Ի ԵԹԵՐՈՒՄ

    ԳԱԶԻ ԳԻՆԸ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՄՏՆՈՒՄ, ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ Է


    Հարցազրույց «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի հետ:

    - Բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ գազի ճնշումն արհեստականորեն բարձրացնելու արդյունքում հատկապես ձմռանը բնակիչների հաշվիչների վրա ահռելի թվեր են գրանցվում, ինչի հետեւանքով նրանք ստիպված են լինում մեծ գումարներ վճարել: Հասարակության շրջանում արմատացած կարծիք կա, որ Դուք խաբում եք սպառողներին:


    - Գազի ճնշումը արհեստական բարձրացնելը բավականին ծախսարար, վտանգավոր եւ անհեռանկարային աշխատանք է, մանավանդ որ հաշվիչը հաշվառում է ռեալ մուտքի գազը:

    ԼԻԼԻԹ ՎԱՆԵՍՅԱՆ
    R

    շարունակություն...»»


    ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ

    ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է
    «ԳԱԶԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ»


    «Գազային կրքեր՝ Արարատում» վերնագրված մեր հրապարակումը հրատապ արձագանքներ ունեցավ: Մանրամասներին մոտիկից տեղյակ մեր մյուս աղբյուրի փոխանցմամբ` իրականում ոչ թե մի ճակատամարտ է տեղի ունեցել, այլ իսկական պատերազմ են հայտարարել գազալցակայանների տերերի դեմ:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿՈՆԳՐԵՍ

    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
    «100 ՔԱՅԼ»
    Սոցիալ-տնտեսական քաղաքականության
    համակարգային վերափոխման ծրագիր (նախագիծ)


    Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակային քննարկման է ներկայացնում սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման «100 քայլ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգի արմատական վերափոխումը եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ կայուն զարգացման տնտեսության ստեղծումը: Ներկա համակարգի էությունը մի քանի օլիգարխների եւ նրանց մերձավոր ընտանիքների ձեռքում երկրի տնտեսական ռեսուրսների գերկենտրոնացումն է, պետական իշխանության լծակների օգտագործումը այդ խմբի գերշահույթների ապահովման համար:

    Շարունակելի

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է գազի գների բարձրացման թեմային: «Ինչո՞ւ են Հայաստանում գազը սպառողներին վաճառում 1000 խմ-ն 341 դոլարով, եթե ապրիլի 1-ից գազը Ռուսաստանից գնելու են ընդամենը 180 դոլարով»,- նշել է նա` հավելելով, որ անընդունելի են «Հայռուսգազարդի» ղեկավարի բացատրությունները, թե գազիֆիկացում են իրականացրել, մեծ ծախսեր են արել, ուստի պետք է սակագինը թանկանա:

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԵՏՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերները, մեծապես կարեւորելով ՀՀ պետբյուջեի եւ Երեւան քաղաքի համայնքային բյուջեի առաջանցիկ համալրման օրախնդիր հրամայականը, միաժամանակ առաջնորդվելով ընտանի կենդանիների պահպանման եւ խնամքի պատշաճ կազմակերպման ազգային ծրագրի կարեւորության գիտակցումով, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու համար սահմանված պետտուրքի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն օրենսդրորեն կկարգավորի ընտանի կենդանիների պահման գործընթացը եւ դրանով իսկ կնպաստի վերջիններիս իրավունքների պաշտպանությանը, այլեւ Հայաստանի Հանրապետության համար արժանի տեղ կապահովի քաղաքակիրթ երկրների շարքում: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version68 (No 89 (իրավիճակ)), Փետրվարի 25 2010 թ., հինգշաբթի