|
Հայ
Ազգային Կոնգրեսի երեկվա հանրահավաքը, բնականաբար, Հայաստանի ներքաղաքական
կյանքի՝ վերջին ամիսների թերեւս ամենասպասված իրադարձությունն էր: Այն իմաստով,
որ վերջին ամիսներին ե՛ւ արտաքին քաղաքական, ե՛ւ ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական
բազմաթիվ իրադարձություններ էին տեղի ունեցել, ուստի գրեթե բոլորին հետաքրքրում
էր այն հարցը, թե ինչպե՞ս է գործելու ընդդիմությունը ստեղծված իրավիճակում:
Այս իմաստով, բնականաբար, կարեւորը ոչ թե այն էր, թե քանի հազար մարդ է մասնակցելու
Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին, այլ այն, թե գործողությունների ինչ կոնկրետ
ծրագիր է ներկայացվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
|