Հինգշաբթի, 4 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ԿՈՆԳՐԵՍ



    ԱՌԱՆՑ ԴԱԼԱԼՆԵՐԻ

    ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐԻ ՄԻՋԵՎ


    Եվ այսպես, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր քննարկելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը: Այդ առթիվ, ինչպես հայտնի է, Վաշինգտոն են մեկնել ե՛ւ թուրքական խորհրդարանի, ե՛ւ ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ, բնականաբար՝ լոբբիստական գործունեություն ծավալելու եւ «բալետ անելու» նպատակով:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ ՈՒՆԵՆ


    Այսօր` ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվելու է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Երեկվա նիստում Փաշինյանն ու նրա փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանի 3 դատավորներին էլ` հիմնավորելով, որ վերջիններս մարտի 1-ի գործերով արդեն մեղադրական վճիռներ են կայացրել եւ չեն կարող արդար դատավճիռ կայացնել:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՎԱԽԻ ԱՉՔԵՐԸ ՄԵԾ ԵՆ, ՈՒՂԵՂԸ՝ ՓՈՔՐ

    ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՊԵՏԾԱՌԱՅՈՂ Է

    շարունակություն...»»


    ՄԱԶՈՒԹԻ ՀԱՄՈՆԵՐԸ

    ԿՐԻՄԻՆԱԼ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ


    Երեկ առավոտյան Հայաստանում բենզինը կրկին թանկացավ: Չգիտես ինչու, ուղիղ ժամը 10-ին բոլոր բենզակայանները միանգամից որոշեցին թանկացնել բենզինը. առայժմ՝ ընդամենը տասը դրամով: Ի դեպ, չկարծեք, թե սա փոքր թիվ է:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Օբաման Ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը չի փոխել. Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնելուց առաջ Սպիտակ տնից թուրքերի տրամադրությունը փչացնող հայտարարություն է տարածվել: Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Մայք Համմերը հետեւյալն է հայտարարել. «Նախագահ Օբաման 1915-ի իրադարձությունների կապակցությամբ արտահայտած իր դիրքորոշումը չի փոխել:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍԵՎԱՆԸ ՃԱՀՃԱՆՈՒՄ Է

    ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՄԵԾ ՃԱՀԻՃԻ
    Այնտեղ հոգատար ձեռքի պակաս է զգացվում


    ՀՀ բնապահպանության նախարարության կայք-էջում տեղադրված է «ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվություն», որտեղ կա առանձին կետ՝ «Ջրի տակ մնացող անտառածածկ տարածքների, ծառաթփային բույսերի հեռացում»: Սա նշանակում է, որ Սեւանի ափամերձ տարածքների մաքրումը հայրենի կառավարության համար գերակա խնդիր է: Բայց այն, ինչ արձանագրել է մեր ֆոտոխցիկը, միանգամայն հակառակն է ապացուցում:

    Շարունակելի
    Լուսանկարչական ռեպորտաժը`
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ԽՈՒԺԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-3

    ԵՎ ՆՈՐԻՑ ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ


    Սկիզբը «ՉԻ»_ի 59, 60 համարներում

    Մենք մեր թերթի նախորդ երկու հրապարակումներում անդրադարձել էինք ԱՄՆ քաղաքացիներ Նունե եւ Մարտիկ Հասրաթյանների ամուսնալուծության պատմությանը: Ամուսինները շուրջ 20 տարի է ԱՄՆ քաղաքացիներ են, նրանց ընդհանուր կարողությունը կազմում է շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՇՆԱԲԱՐՈՆՆԵՐ


    Սարի թաղում, Նոր Արեշում, Արաբկիրում... առհասարակ Երեւանով մեկ, մանկական մի սիրուն, լավագույն, փայլփլուն ու դրվատելի ադաթ կար՝ դրսեւորման պես-պես ձեւերով. կատվին կամ շանը, օրինակ, կապում էին տրամվայի կամ երկաթուղու ռելսին, տրամվայը կամ գնացքը գալիս` գլխատում էր, երկատում, քառատում կամ էլ, ասենք, գմփցնում-ցրիվ տալիս:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԱՆՏԵՍՈՒՉ

    ՄԻՆՉԵՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՍԵՐԳՈՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՊԵՏ


    Երբ փետրվարի 22-ին Արմենպրեսը լուր տարածեց, որ նշանակվել է Լեզվի պետական տեսչության նոր պետ, հայ հասարակությունը զգաց, որ հայոց լեզվի անվտանգությունը հայտնվել է նոր, նախկինից ոչ պակաս, սպառնալիքի առաջ` ի դեմս Սերգո Երիցյանի, եւ որ, երեւի, հայ-թուրքական նախաձեռնողական գործընթացի շրջանակներում պետականորեն որոշվել է դրացի ժողովուրդների հաշտեցմանը խանգարող հայոց լեզուն վերջնականապես արմատախիլ անել:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀՈԲԵԼՅԱՆ

    ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ՍԱՐՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԸ


    Այս տարի Մարտիրոս Սարյանի 130 ամյակն է: Ու չնայած Հայաստանում 130-ամյակը պաշտոնապես հոբելյանական տարի չի համարվում, քանի որ 130-ը 25-ի բաժանելիս արդյունքը մնացորդով է, սակայն Տրետյակովյան պատկերասրահում բացվել է ցուցահանդես` նվիրված Սարյանի 130-ամյակին:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿՈՆԳՐԵՍ

    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ
    «100 ՔԱՅԼ»
    Սոցիալ-տնտեսական քաղաքականության
    համակարգային վերափոխման ծրագիր (նախագիծ)


    92. Փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում


    Գյուղատնտեսության ոլորտում ստեղծված ծայրագույն վատ վիճակը ստիպում է այս ոլորտում տարվող տնտեսական քաղաքականությանը վերաբերվել հրատապ կարգով: Ներկա իշխանությունների տվյալներով՝ 1990-2009թթ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը աճել է 2,14 անգամ:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍԱԴՐԻՉՆԵՐԸ


    Մարտի 2-ին լույս տեսած մեր թերթում տպագրել էինք «Հաստիքային սադրիչները» վերնագրով մի նյութ, որը բավականին մեծ արձագանք ունեցավ «ՉԻ» ընթերցողների շրջանում: Նախ՝ երկու տղամարդ զանգահարեցին խմբագրություն եւ ասացին, որ իրենք ճանաչում են լուսանկարի տատիկին: Նրանցից մեկը տեղեկացրեց, որ հանրահավաքի ժամանակ ոստիկանների «թեւի տակ» Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին անեծքներ ու վիրավորական բառեր շաղ տվողի անունը Սուսան է, որը բնակվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի Լեբսուսի փողոցում (14-ի կռուգ):

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ԸՆՏԱՆԻ ԲՈՒՅՍԵՐ ԱՃԵՑՆԵԼՈՒ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման գերակա առաջնահերթությունը, մեծապես կարեւորելով այդ հարցում ՀՀ համայնքների եւ հատկապես Երեւան քաղաքի համայնքային բյուջեի համալրման հրամայականը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ ընտանի կենդանիների պահման համար հարկ սահմանելով եւ ընտանի բուսատեսակներն անտեսելով՝ ոտնահարվում են բուսասերների տարրական իրավունքները, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել ընտանի բույսեր աճեցնելու հարկի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն Երեւան քաղաքի բյուջեն կհամալրի լրացուցիչ մեկ-երկու միլիոն դրամով, այլեւ հավասար մրցակցային դաշտ կապահովի ընտանի բուսաբուծության ասպարեզում եւ դրանով իսկ Հայաստանի Հանրապետության համար արժանի տեղ կապահովի քաղաքակիրթ պետությունների շարքում: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version73 (No 90 (իրավիճակ)), Մարտի 4 2010 թ., հինգշաբթի