Ուրբաթ, 5 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    ԿԱՊԿԱՆՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ
    ՄԻ ՍԵՎ ԿՈՃՂԻ ԴԵՄ ՊԱՐՈՂ
    ՄԱՐԴՈՒՑ՝ ՄԻՆՉԵՎ «ՍԵՎԵՌՈՂ
    ԻՐԵՆՑ ՈԳՈՒ ՄԵՋ՝ ՍԻՐՈ
    ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԸ ՍՐՏԻ»-
    «ԹԵՈՍՈՓՆԵՐՆ» ԱՅՍՕՐՎԱ,-
    ՆՈ՛ՒՅՆ ԱՆՃԱՐԱԿ ՈՒ «ԽՐԹԻՆ»
    ԿԱԹՆ ԵՆ ԾԾՈՒՄ ՓՍՈՐՎԱԾ...

    Կարդացեք Չարենց


    ՔՅԱՐԻ ՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

    ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ


    Այն, որ Հայաստանի տնտեսական վիճակն իսկապես ահավոր է, որեւէ մեկը կասկածի տակ չի դնում: Որ Հայաստանը կանգնած է սոցիալական աղետի եզրին՝ ընդունում են նույնիսկ իշխանությունները: Ընդ որում, Հայաստանի «տնտեսական կյանք» ասվածն այս պահին ընդամենը երկու բաղադրիչ ունի:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԿՈՂՄԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ


    Նախօրեին տեղեկություններ ստացանք, թե Հայաստանի տարածքի վրայով ադրբեջանական երկու կործանիչներ են թռել, եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հրահանգ է եղել կրակել ինքնաթիռների վրա: Այնուհետեւ ինքնաթիռները, անհասկանալի պատճառներով, կորել են ռադարի վրայից, եւ մերոնք չեն կարողացել իրականացնել ինքնաթիռների «չեզոքացումը»:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԱՆԿԱԽ ԻՐԵՆԻՑ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ

    ԲԵՆԶԻՆԻ ՎԱՃԱՌՔՆ ԷԼ Է ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

    շարունակություն...»»


    ԴՈՒՔ ՁԵԶԱՆԻՑ ԽԱԲԱ՞Ր ԵՔ

    ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ


    Արդեն քանի օր է՝ հայ հասարակությունը փորձում է պարզել ընդամենը փոքրիկ մի հարց. ի վերջո Հայաստանը ներկայացրե՞լ է իր առաջարկությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, թե ոչ: Եվ պատկերացրեք՝ նույնիսկ այս հասարակ հարցի պատասխանը հասարակությունը չի կարողանում ստանալ:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՐԱԶԱՀԱՆ

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ


    ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Թուղթուգիր անողի ընդունարան: Ինքը, բազկաթոռին նստած իր հերթին է սպասում: Սենյակի պատերը զարդարված են ինչ-որ խորհրդավոր նախշերով, բոլոր անկյուններում մոմեր են վառվում... Մի խոսքով, ծանր մթնոլորտ է: Վերջապես խորքի սենյակի դուռը բացվում է, եւ դուրս է գալիս Տիգրան Սարգսյանը՝ այլայլված դեմքով, մազերը գզգզված, կոստյումի ուսերին՝ հալված մոմի հետքեր... .

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՋԵՐՄՈՒԿԱԽՏ


    Այն, որ Հայաստանի գործարար դաշտում անառողջ մթնոլորտ է, կարող է փաստել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Թվում է, թե այնտեղ տեղի ունեցող գործընթացներում այլեւս քիչ բաներ կան, որոնք կարող են զարմացնել, բայց պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ: «ՉԻ»-ն տարբեր գործարարներից տեղեկացավ, որ կոնկրետ ջրերի շուկայում ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը` հայտնի Քլոսը, օգտվելով պատգամավորական մանդատի լիազորություններից, այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մարդիկ պարզապես ցանկանում են օր առաջ դուրս գալ ջրերի բիզնեսից:

    շարունակություն...»»


    ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

    ՀԱՐԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
    Կապի նախարարը միջամտում է մրցույթի ընթացքին


    Փետրվարի 26-ին Հյուսիսային ավտոկայանում տեղի ունեցած ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը` թափուր երթուղիների համար, երեկ մտավ վերջնական փուլ: Սակայն պաշտոնյաները հապաղում էին հրապարակել հաղթող ընկերության կամ ընկերությունների անունները, քանի որ արդյունքներն իրենց սրտով չէին: Նրանք ձգձգում էին գործընթացը, որպեսզի փոխեին արդյունքները` տրվելով ՀՀ նախագահի նստավարի աշխատակցի ցանկություններին:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Ե
    րեկ ՀՔԾ-ն հայտարարել է, թե Մարտի 1-ի զոհերի հարազատները «տիրապետում են միակողմանի, որոշ դեպքերում նաեւ աղճատված տեղեկատվության»: Այսպիսի եզրակացության ՀՔԾ-ն հանգել է, երբ երկու օր առաջ հարցաքննվել է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Վերջինս ՀՔԾ հրավիրվեց այն բանից հետո, երբ նա հայտարարեց, թե գիտի իր որդուն սպանող անձի տվյալները եւ հրավիրվելու դեպքում կհայտնի այդ մասին:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՆՈՐ ՇԻԶՈԼԻՆԻՆԵՐ

    ԻՍԿ ԳՈՒՑԵ ԴԱՏԱՎՈՐԸ ԽՈՐՇՈՒՄ Է «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ» ԵՎ «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԻՑ


    Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը սկսելու է քննել թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2010թ. հունվարի 14-ի «ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից դատաքննությանը մասնակցելու են ՀՀ ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը եւ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Հայցվոր կողմից մասնակցելու են Վահե Հովսեփյանը եւ Վահե Գրիգորյանը: Ի դեպ` նրանց կողմից միջնորդություն է ներկայացվել, որ նիստին մասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՇՆԱԲԱՐՈՆՆԵՐ-2


    Մեխանիզմը հստակ է ու պարզ: Փորձված է, ճկուն ու «ըլնող»: Գուցե թե որեւէ պետականագետ, քաղաքագետ կամ դրա նման մեկը մի օր հատուկ եզրույթ գտնի կամ արդեն գտած ունի՛ միջազգային լայն ճանաչում ունեցող այդ մեխանիզմի համար, որ լայնորեն կիրառում են երրորդ աշխարհի երկրները, պակաս լայնորեն, բայց եւ ավելի խորամանկորեն, օրինակ` նոր Եվրոպա մտածները, իսկ քաղաքակիրթ աշխարհի կոռումպացված մասը նրբին ու անորսալի խաղեր ու խաղիկներով է կիրառում:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԹՈՂ ՈՉ ՄԻ ԶՈՀ ՉՊԱՀԱՆՋՎԻ

    ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ


    Մեր նորագույն պատմության մեջ, թերեւս, ամենահակասական, ամենաողբերգական ազգային- քաղաքական եւ պետական գործիչը Վազգեն Սարգսյանն է: Երբ «Գարուն»-ական պայծառ ու երազկոտ օրերն ընդհատվեցին վիթխարի իրադարձություններով, եւ եկան զենքով գրելու ժամանակները, Վազգենը նետվեց պայքարի հորձանուտը: Եվ հետո ինչ պաշտոն ու դիրք էլ ունեցավ, գրողի զգայնությամբ ու գրողի սրտով շարունակեց սիրել մեր Երկիրը եւ Երկիրը պահող մարդկանց:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


     

    ԻՍԿԱՊԵՍ ՏԵՐ ԷՐ ԾՆՎԵԼ


    (ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ
    «ԱՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ, 2000Թ. ՄԱՐՏԻՆ)


    Եզակիորեն լավ գրող էր Վազգեն Սարգսյանը: Նրա եւ թողածը, եւ առավել` անելիքը, պետք է շարժեին հասարակության պատկառանքն առ գրականությունը: Իհարկե, շատերն են գրականությամբ վերաբերմունք շարժում, շատերը` սիրո վերաբերմունք, շատերը` թեթեւ հեգնանքի, բայց իր բերածը եզակիորեն պատկառանքի վերաբերմունքն էր շարժելու մեր գրականությամբ, մեր գրականության նկատմամբ:

    Ա.Հ.

    շարունակություն...»»


    ՍՏՎԵՐԱՅԻՆՆԵՐԸ

    ԿԱ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


    Խոսելով մարտի 1-ին կազմակերպված հանրահավաքի մասին` ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչով է ՀԱԿ-ը համոզված, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են լինելու, նշել է. «Այն, ինչը կազմում էր Սերժ Սարգսյանի լեգիտիմության հիմքը, խայտառակ ձախողում ապրեց: Դա հայ-թուրքական գործընթացն էր»:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԵՐՔՈՒՄ


    «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի գլխավոր խմբագիր տիկին
    Շ. Մաթեւոսյանին ՀՀ քաղաքացի Զարուհի Բաբայանից


    Ծանոթանալով սույն թվականի փետրվարի 27-ին լույս տեսած «Չորրորդ ինքնիշխանության» N 70 թերթի «ԱԱԾ գործակալը կեղծ ցուցմունքներ է տվել» հոդվածին, ուզում եմ տեղեկացնել, որ անձը, որի մասին խոսվում է այդ հոդվածում, ոչ մի ազգակցական կապ չունի ինձ հետ: Տեղեկացնեմ, որ ես Զարուհի Հայկարամի Բաբայանն եմ: Այդ իսկ պատճառով հերքում եմ այն ինֆորմացիան, որը կա հոդվածում իմ անձի հետ կապված եւ խնդրում եմ, որպեսզի այդ սխալ ինֆորմացիան հերքվի հաջորդ լույս տեսնող համարում:

    Հարգանքներով՝ ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ


    ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


    Բարսեղ Բեգլարյան
    - Կենդանակերպի նշանը՝ Ռեգուլյար:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է ողբերգական իրադարձություններով:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version 74 (No 919 ((ինտերնետային No 1079)) Մարտի 5 2009 թ., ուրբաթ