|
Այբ. Հայաստանը Սերբիայի հետ շատ աղերսներ եւ ընդհանուր բաներ
ունի: Դուք մեկուսացված եք պատմական անհարմար դիրքում, մենք նմանօրինակ դիրքում
ենք Եվրոպայի դարպասին, բայց մի քիչ այլ ձեւով: Մենք էլ ոնց որ մի կղզյակ
լինենք Եվրոպայի լուսամուտի կողքին: Նախկինում` պատմության զարգացման ընթացքում,
մենք նույն թշնամին ենք ունեցել, եւ այսօր էլ նույն թշնամին ունենք:
Բեն. Մենք էլ, ինչպես դուք, աշխարհով մեկ սփռված մարդիկ ունենք, ովքեր ներկայացնում
են մեր մշակույթը: Այդ պատճառով էլ, երբ ես ֆիլմ եմ նկարում, մտածում եմ,
որ այն կհասկանան նաեւ Հայաստանում: Այնպես որ, երբ ասում եմ, որ ես երջանիկ
եմ Հայաստանում, զուտ խոսքեր չեն: Ես իրոք երջանիկ եմ:
Գիմ. Անշուշտ, պիտի հասկանանք, որ եթե փոքր ազգից ես սերում, պիտի կրթված
լինես: Եվ վերահաստատում եմ, որ փոքր ազգերը անհրաժեշտաբար պետք է վերամիավորվեն:
Դա.Ամբողջ կյանքում փորձել եմ փոխզիջման չգնալ արվեստի եւ կոմերցիայի միջեւ:
Դժբախտաբար, աշխարհի միտումները դրա դեմ են:
Եչ. Հոլիվուդյան ֆիլմերը չեն էլ հավակնում արվեստ լինել: Այս իմաստով ամերիկացիները
փորձում են արվեստը գիտության վերածել, նրանք փոխում են արվեստի պրոտոկոլը:
Եթե մենք` փոքր ազգերս, մշակույթի կարիք ունենք, ամերիկացիների համար արվեստը
խոչընդոտ է: Հոլիվուդը ամերիկյան վարչակազմի ամենաուժեղ գործիքներից մեկն
է, եւ ես` որպես փոքր, համը հանող ազգի ներկայացուցիչ, չեմ կարծում, թե կներկայացնեմ
այն, ինչ նրանց պետք է:
Զա. Փոքր ու «համը հանող» ազգերը պիտի հավատան եւ հույսները դնեն իրենց մշակույթի
վրա:
|