|
Նախօրեին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկյան
կինոակադեմիայի «Օսկարի» 82-րդ մրցանակաբաշխությունը, ասել է թե` կինոյի
բնագավառում տարվա իրադարձությունը: Չնայած բոլոր կանխատեսումներին, թե տարվա
լավագույն ֆիլմ է ճանաչվելու «Ավատարը», այս անվանակարգում հաղթանակ է տարել
«Հողմի տիրակալը» ֆիլմը, որն, ի դեպ, իրաքյան պատերազմի մասին է: «Լավագույն
ֆիլմ» անվանակարգում առաջադրվել էին նաեւ «Ավատար», «Կրթություն», «Անտեսանելի
կողմը», «Շրջան N 9», «Անփառունակ սրիկաները», «Ճիգ գործադրիր», «Լուրջ մարդը»,
«Վերեւ», «Երանի երկնքում լինեի» ֆիլմերը:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
|