Չորեքշաբթի, 10 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    Ամեն չգործող միտք կա՛մ անհաջողություն է, կա՛մ դավաճանություն:

    Ռոլան


    ՀԱՄԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ


    Բանից պարզվում է՝ Հայաստանի իշխանությունները դեմ են օտարերկրացիներին հողեր վաճառելու «արատավոր երեւույթին»: Խոսքը, բնականաբար, «մանրածախ» վաճառքի մասին է: Իսկ «բիրիքով» վաճառելուն իշխանությունները ոչ միայն դեմ չեն, այլեւ, ըստ էության, արդեն տասներկու տարի է՝ կլիենտ են կպցնում: Ընդ որում, ամենայն հավանականությամբ՝ արդեն «բեհը» վերցրել են: Կասկածողներին խորհուրդ ենք տալիս ճշտել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան դաշնակների ունեցվածքի ամբողջական ցանկը: Տես նաեւ էջ 2


    ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻ

    ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ ԴԵՄ ԵՆ


    Եվ այսպես, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Հողային օրենսգրքում: Ըստ առաջարկվող փոփոխությունների, միջազգային կազմակերպություններն ու օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չպետք է ունենան սեփականության իրավունքով հող գնել սահմանամերձ շրջաններում: Ընդ որում, դաշնակցական պատգամավորը նախապես իր առաջարկում նշել էր, որ «սահմանամերձ գոտի» ասելով պետք է հասկանալ ՀՀ պետական սահմանին հարող 25 կիլոմետրանոց շերտը, բայց հետո այդ բավականին հստակ ձեւակերպումը հանել էր: Ինչեւէ. օրինագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է դրված, ուստի արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ այս խնդրին:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ


    Իշխանական դաշտում սպասվող պաշտոնափոխությունները դեռեւս ուժային ոլորտ չեն հասնում: Թեեւ այդ մասին շատ է խոսվում, այնուամենայնիվ դեռ Սերժ Սարգսյանը չի շտապում որոշում կայացնել: Փոխարենը Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է իր մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանին: Ըստ «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների, Սամվել Ֆարմանյանը նշանակվելու է «Հայլուրի» տնօրեն, քանի որ Հարություն Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՇԱՌԻՑ-ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ

    ՔՅԱԲԱԲԸ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

    շարունակություն...»»


    ՆԱՀԱՆՋ ՀԱՂԹՈՂԱԿԱՆ

    ՄԵՐ ԳՈՐԾՆ ԱՐԴԱՐ Է, ԲԱՅՑ ԵՍԻ՞Մ


    Ամեն անգամ, երբ ղարաբաղյան բանակցություններն ակտիվանում են, Հայաստանի իշխանությունները սկսում են բարձրագոչ հայտարարություններ անել այն մասին, թե ինչն իրենք ոչ մի դեպքում չեն անի:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    2010 թվականից ՀՀ կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երեւանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր: «NEWS.am»-ի փոխանցմամբ` ծրագրի շրջանակում այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը կստորագրեն 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն` որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարեւանության Ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով էլ վարկեր կտրամադրվեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից:

    շարունակություն...»»


    ԱԶԳԻ ՆԱԼԸ

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՄՏԱՀՈԳՎԵԼՈՎ
    ՕԵԿ խմբակցության անդամը հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին


    Հարցազրույց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Սերյոժա Աբրահամյանի հետ:

    - Պարոն Աբրահամյան, Դուք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եք, սակայն մինչեւ հիմա անհայտ է, թե ի՞նչ դիրքորոշում ունեք հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Երբ քննարկվում էր արձանագրությունների ընթացակարգի հետ կապված հարցը, Դուք դարձյալ լռում էիք: Ի վերջո Դուք եւ Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցի կապակցությամբ:

    - Ես ինքս անձամբ կողմնորոշվել եմ, չեմ կարող այս պահին ասել «Օրինաց երկրի» համար:

    Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԵՑ


    Երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Փաշինյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը համաներում է կիրառել Նիկոլ Փաշինյանի չկրած պատժի նկատմամբ:

    շարունակություն...»»


    ՀԱՆՑԱԳՈՐԾ ՈՍՏԻԿԱՆ

    «ԵՍ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ»


    Մեր թերթի փետրվարի 3-ի համարում «Ծեծը իրականացրել է քրեականի պետը երկու օպերների հետ» վերնագրի ներքո անդրադարձել էինք ՀՀ քաղաքացի, 27-ամյա Տավրոս Ոսկանյանի հետ կատարված միջադեպին:

    Շարունակելի
    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ


    Ուստի միանգամայն հասկանալի էր, որ յուրաքանչյուր առավոտ, ժամը 9-ից, երբ պետը գալիս էր գրասենյակ, դեպի նա էին ձգվում կալանավորների երկար շարքերը՝ բոլորն էլ քաղաք գնալու խնդիրքով: Բոլորին միանգամից, իհարկե, չէր կարելի թողնել: Կային կալանավորներ, որոնց ամենեւին չէր կարող թողնել: Շատերն իրենց քաղաք գնալու անհրաժեշտությունը պատճառաբանում էին ըստ երեւույթին այնպիսի հնարովի բաներով, որ ծիծաղելի էին իրենց միամտությամբ.- սրանց էլ, իհարկե, չէր կարելի թողնել:

    շարունակություն...»»


    ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ

    ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԿԱ


    Թոմաս դե Վաալը Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ տարիների շփման արդյունքում ձեւավորված իր տպավորություններն է հայտնել լսարանին, որին ներկա էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, ուսանողներ, Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան դիվանագետներ:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԿՅԱՆՔԻՑ

    ՄԱՏՂԱՇ «ՊՈՒՏԱՆԿԵՔԻ» ԵՎ «ԴԵՊՈՒՏԱՆԿԵՔԻ» ԺԱՄԱՆԱԿԸ


    Քաղաքի մի ծայրից մյուսն եմ հասնելու, եւ տաքսու վարորդը, գլխի ընկնելով, որ երկար ճանապարհին ուզած-չուզած լսելու եմ իրեն, սկսում է իր մենախոսությունը, որ հազիվ է հասցնում ավարտել:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԹՂԹԱԿՑՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

    ԳԱՌՆԵՑԻՆԵՐԻ ԵՎ ԳՈՂԹԵՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ
    ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է


    Ռուսաստանի Դաշնությունից ժամանած կառավարական հյուրերը վերջերս Գեղարդի վանքում ականատես են եղել մի միջադեպի, որ փայլուն կերպով արտացոլում է մեր հոգեւոր առաջնորդի դաստիարակչական ու վարչական հմտությունները:

    ՆԻՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
    ք. Երեւան

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Երեկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում մեկնաբանելով Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նշել է. «Այդ վճիռը Սերժ Սարգսյանն է կայացրել` Վերաքննիչ դատարանի միջոցով: Սրա մասին խոսում ենք ոչ միայն մենք: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում էլ կան արձանագրումներ:

    Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    ... Եվ ելաւ (Սէրժը), եւ Գալիլեայի կօղմերը գնաց, եւ բնաւ խաղատուների մէջ չէր մտնում, զի եռօրեայ էր այցն եւ տակաւին կարճատեւ: Եվ եղաւ, որ երբ փողօցի մէջ քայլում էր, Սարկոզացւոց կօղմից մէկը մոտեցաւ նորան, եւ տիրոջ պալատը տարաւ: Եվ սա պալատը մտաւ, եւ երկրպագութիւն արեց նորա առաջին, եւ ահա սեղանի վրայ կաթսա կար:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

    Հայ Ազգային Կոնգրեսը լիազորված է հայտարարել, որ պատրաստ է համաներում կիրառել նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Արդյունքում՝ նրա նախագահության ժամկետը կրճատվում է կիսով չափ եւ սպառվում է 2010թ. օգոստոսին: Օրինակելի վարքի դեպքում հնարավոր են նաեւ վաղաժամկետ զարգացումներ:

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Սահմանամերձ շրջաններում օտարերկրյա քաղաքացիներին հողեր վաճառելն արգելվում է: Հնարավոր է փոխանակում Լոս-Անջելեսի կամ Լոնդոնի անշարժ գույքի հետ՝ հավելավճարով: Դիմել երեկոյան ժամերին՝ առանց շուխուռի:
    Սերժիկ

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed version77 (No 920 (ինտերնետային No 1080), Մարտի 10 2010 թ., չորեքշաբթի