Հինգշաբթի, 11 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ



    ՄԵԶՆԻՑ ԱՆԿԱԽ

    ՄԵՐ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՐԸ ԲԱՆ ՉԱՍԵՔ


    Սերժ Սարգսյանի փարիզյան հանդիպումները, դատելով ամեն ինչից, որեւէ կոնկրետ արդյունք չեն ունեցել: Համենայն դեպս՝ Սարգսյան-Սարկոզի հանդիպման մասին իրենց հաղորդագրություններում իշխանական լրատվամիջոցները սահմանափակվում են պաշտոնական, ոչինչ չասող ձեւակերպումներով: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ մեծ հաշվով՝ ասելիք չկա:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԱՍԵԼԻՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


    Երեկ Ելիսեյան պալատում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ: Հանդիպումից հետո նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայացել: «Ազատություն» ռադիոկայանին Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության բաժնից որոշ մանրամասներ են փոխանցել Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահի զրույցից: Խոսակցությունը ընթացել է նախ երկկողմանի հարաբերությունների շուրջ:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԲԱ ՈՐ ՉՏԵՂԱՎՈՐՎԵՆ

    ՀՊԱՐՏԱՑԵՔ, ԲԱՅՑ ՀԵՌՎԻՑ

    շարունակություն...»»


    ՀԱՐԱԿԻՑ ԱՆԿՈՒՄԸ

    ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ
    ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ


    Այսպիսով, հայկական դրամը կամաց-կամաց արժեզրկվում է: Շատ չէ, օրը մեկ-երկու նիշով: Բայց նաեւ չի կարելի պնդել, թե Կենտրոնական բանկը չի միջամտում գործընթացին: Լավ էլ միջամտում է, բայց՝ ոչ նախկին ծավալներով: Իրենք են ավելի խելոքացել, թե արտաքին պահուստներն են սպառման եզրին՝ դժվար է ասել, բայց փաստն այն է, որ հայկական դրամի փոխարժեքը նվազում է բոլոր հիմնական տարադրամների նկատմամբ: Ընդ որում, դրամի արժեզրկումն ինքնին տնտեսության վիճակը գնահատելու ամենաճշգրիտ միջոցը չէ. հզոր եւ դինամիկ զարգացող երկրների արժույթներն էլ են ժամանակ առ ժամանակ արժեզրկվում: Շատ ավելի կարեւոր են այդ արժեզրկման «կարճաժամկետ» եւ «երկարաժամկետ» պատճառները: Իսկ եթե հարցին նայում ենք հենց այս տեսանկյունից, միանգամից հասկանալի է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը բառիս բուն իմաստով աղետալի վիճակում է:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Լոս Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցությունը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությանը: Հետեւելով դատաքննության ընթացքին` Ընկերակցությունը արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից իրականացվել են ՀՀ քրեադատավարական օրենսգրքի հիմնարար սկզբունքների միտումնավոր խախտումներ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱԴՐԱՅԻՆ

    «ԼԱ ՀԱՐՑՐԵՔ` ԻՆՉԻ՞ ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ
    ՔՈՉԻՆՅԱՆԻՑ` ՊՈԶԵ՞Ր ՈՒՆԻ, ՊՈՉԵ՞Ր ՈՒՆԻ»
    Իր հակառակորդներին հարցնում է Լոռու նախկին մարզպետ
    Հենրիկ Քոչինյանը


    Գրեթե մեկ տարի առաջ նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը նշանակվեց Վանաձորի հարկային տեսչության պետ: Սակայն մոտ մեկ ամիս առաջ նրան այս պաշտոնից եւս ազատեցին, քանի որ, ըստ տեղեկությունների, թաքցրել է Վանաձորում գրանցված իրական հարկատուների գրեթե կեսին: Այսինքն, հարկատուները կան, սակայն նրանց վճարած հարկերը չեն մուտքագրվել պետբյուջե: «ՉԻ» աղբյուրների հաղորդմամբ, այս մասին համապատասխան մարմինները զեկուցել են Սերժ Սարգսյանին, որն էլ խիստ բարկացել եւ աշխատանքից ազատել է Քոչինյանին:

    Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՉՏՈՒԳԱՆԵՑԻՆ


    Լուսանկարի երիտասարդը «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն է: Նա Աբովյան փողոցը հատում է հետիոտների համար չնախատեսված հատվածով: Խուրշուդյանը, տեսնելով մեր ֆոտոլրագրողին, իհարկե, մի փոքր անակնկալի է եկել, բայց արդեն ուշ է եղել` սխալն ուղղելու համար: Խախտումն արձանագրված էր:

    շարունակություն...»»


    ԽԻԶԱԽ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ

    ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵՐ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ


    Երեկ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը առաջին անգամ «Խիզախ կին» մրցանակը հանձնեց քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին: Մրցանակը Սուխուդյանին շնորհվեց «Շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվության, խիզախության եւ առաջնորդության ցուցաբերման համար` շեշտադրելով վերջինիս սխալը ուղղելու վճռականությունը անձնական զոհողությունների գնով»: ԱՄՆ դեսպանի հրավերով միջոցառմանը մասնակցում էին ընդդիմադիր գործիչներ, փոխնախարարներ, վարչության պետեր, իրավապաշտպաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՇՆԱԲԱՐՈՆՆԵՐ-5


    Եվ ահա գնդակահարությունների ոգուն ու կիրառմանը համաձայնեցված ու համահունչ, գավառամտի ու հայվանի տրամաբանության կուռ մտքերին համապատասխան` Երեւան «համայնքը» նոր տուրք ունի այլեւս: Հունվարի մեկից: Համաձայն 1997-ին ընդունված կիսատ ու անիմաստ, վերը գրված ՆՈՒՅՆ տրամաբանության ոգով առլեցուն մի օրենքի:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԱՍՈՒԼԻՍ

    ԴԵՊԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


    Երեկ ՀԺԿ նախագահ, ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում գնահատականներ է տվել Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակին:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՓՈՂՈՑՈՒՄ

    «ԷՍ ԵՐԿԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է, ԵՍ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՄ ԱՊՐՈՒՄ»
    Իրեն այդ կարգավիճակում է զգում «փողոցային երաժիշտը»


    Երեւանի կենտրոնական փողոցների գետնանցումներով եւ, իհարկե, էլիտար թաղամասերով շրջելիս հաճախ կարելի է հանդիպել տարբեր գործիքներով նվագելու միջոցով ողորմություն խնդրողների: Փորձեցինք մի փորք հարցախույզ անցկացնել` «փողոցային երաժիշտներից»՝ պարզելու իրենց գործունեության ու դրա նկատմամբ շրջապատող մարդկանց վերաբերմունքի մասին:

    ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ

    ՄԻ ԿԻՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    «ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ»


    Երկու տարի առաջ Դավիթ Մաթեւոսյանի «Ալպիական մանուշակ» կինոնախագիծը` որպես լավագույն խաղարկային ֆիլմի երկու նախագծերից մեկը, արժանացավ «Ռեժիսորներ առանց սահմանի» («Ոսկե ծիրան» կինոփառատոն) միջազգային պրոդյուսերական մրցույթի մրցանակին: Թվում է` պետք է որ արդեն ավարտված լինեին ֆիլմի նկարահանման աշխատանքները, բայց «Ալպիական մանուշակը» դեռ նախնական փուլում է, ընդ որում` հերթական անգամ:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Երեկ հարկադիր ծառայության աշխատակիցները` առանց նախազգուշացման ներխուժել են Աբովյան փողոցի վրա գտնվող «Միլանո» հագուստի եւ կոշիկի խանութ-սրահ եւ այնտեղից, առանց համապատասխան որոշում ներկայացնելու, հարկադրաբար դուրս հանել խանութի գույքը: Նշենք, որ «Միլանո» խանութը պատկանում է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին, որի սեփականատերն է Հովհաննես Ղուկասյանը: Խանութը եռահարկ է, տարածքը բաղկացած է երկու հատվածից` «Միլանո» խանութի տարածքը եւ պահեստային տարածքը, որի մասով արդեն երկու տարի է, ինչ վտարման վճիռը օրինական ուժ է ստացել:

    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած արտաքին քաղաքական եւ ներքաղաքական մարտահրավերները, մեծապես կարեւորելով դրանց հաղթահարման գործում դատական համակարգի ունեցած բացառիկ դերն ու նշանակությունը, միաժամանակ առաջնորդվելով այն իրողությամբ, որ առանց ժամանակակից դատական համակարգի անհնար է կերտել առողջ հասարակություն եւ կենսունակ պետություն, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք դատական համակարգի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կտրուկ կմեծացնի Հայաստանի Հանրապետության՝ որպես ժամանակակից պետության, մրցունակությունը, այլեւ կօգնի հաղթահարել բոլոր այն հիմնախնդիրները, որոնց առկայությունը Հայաստանին թույլ չի տալիս իր արժանի տեղը գտնել քաղաքակիրթ գերհզոր պետությունների շարքում: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version78 (No 91 (իրավիճակ)), Մարտի 11 2010 թ., հինգշաբթի