|
«Սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում
չկա: Լուծում կա, եւ շատ մանրակրկիտ, մանրամասն լուծում է, շատ անելիքներ
էլ չկան, պարզապես կարեւոր է լինել պատրաստ ներքաղաքական սպասվող բանավեճին»,
երեկ Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարի
ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հարցով հատուկ զեկուցող
Գորան Լենմարկերը եւ ավելացրել, որ այս հարցում պահանջվում է ոչ միայն մեծամասնության
օժանդակությունը, այլեւ ողջ հանրության, «որովհետեւ կարող են լինել փոքր
խմբեր, որոնք կարող են խոչընդոտել լուծմանը»:
|