Երեքշաբթի, 16 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ

    ԻՍԿ ՀԱԱԳԱՅԻՑ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈ՞ՒՄ



    ՍԵՐԺԻ «ՕԵԿ»-Ը

    ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


    Եվ այսպես, իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիրը» փոխեց իր երկու նախարարներին: Մհեր Շահգելդյանն ու Գուրգեն Սարգսյանն այսուհետ «կուժեղացնեն կուսակցությունը», իսկ նրանց փոխարեն նախարարներ կդառնան բառացիորեն մեկ-երկու օր առաջ ՕԵԿ-ական դարձած Արմեն Երիցյանն ու Մանուկ Վարդանյանը: Ընդ որում, այս փոփոխություններից անմիջապես հետո սկսեցին տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ ՕԵԿ-ը պատրաստվում է ընտրությունների: Բայց արդյո՞ք դա այդպես է: Փորձենք հասկանալ:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԹ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ


    Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել, ուր ասված է. «Սիրելի հայրենակիցներ,

    ԱՅՍՕՐ 13.00-ԻՆ, ՍԱՐՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ՄՈՏԻՑ
    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ է ԵՐԹԻ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՃԻՇՏԸ «ԳԼՈՒՇԻՏ ԱՆԵԼՆ» Է

    ՀԱՐՑ ԼՈՒԾՈՂ ՉԷԻՔ՝ ՇՈՒՏ ԱՍԵԻՔ

    շարունակություն...»»


    ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

    ԱՐՏԱՔԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՈՒՏՆԵՐՆ ՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ


    ԱՄՆ Պետդեպարտամենտի «Մարդու իրավունքները 2009թ.» զեկույցն, ինչպես հայտնի է, բավականին կոշտ գնահատականներ է պարունակում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ: Խնդիրը, սակայն, այդ զեկույցը չէ: Ի վերջո, դրանում որեւէ նորություն չկա. զեկույցում ընդամենը արձանագրված են բոլոր այն հանրահայտ փաստերը, որոնց մասին մեր հասարակությունը վաղուց գիտի:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Գազի թանկացման որոշման դեմ ՀԱԿ-ի նախաձեռնած հայցին միացել է արդեն ավելի քան 1000 քաղաքացի: Այս մասին «Tert.am»-ին հայտնել են Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակից: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը համապատասխան հայցով դատարան է դիմելու ապրիլի 1-ից հետո` 7-օրյա ժամկետում:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱԴՐԱՅԻՆ

    ՕԵԿ-Ի ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ
    Այս կուսակցության մեջ էլի ինչ-որ խմորումներ են սկսվել


    ՀՀ կառավարության կազմի հանրապետականացումը հանգեցրեց նաեւ նախարարափոխության: «Օրինաց երկիր» կուսակցության անդամ երկու նախարարներին փոխարինեցին նորաթուխ ՕԵԿ-ականներ, որոնք հանրությանն առավել հայտնի են իրենց ՀՀԿ-ամետ հակումներով:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ


    «Չորրորդ ինքնիշխանության» եւ ԱԺ պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս պատգամավորները եւ լրագրողները իրենց ուժերը կփորձեն ֆուտբոլ խաղալով: Լրագրողների թիմը բավականին լավ մարզավիճակում է եւ պատրաստ պատգամավորների հետ կայանալիք խաղին: Իսկ ահա պատգամավորները դեռ մարզվում են:

    շարունակություն...»»


    ՔՈՉԱՐՅԱՆ & ՄՈՍԿԱՆԵՐ

    «ԳԱՐԱԺ»


    Արդեն մի քանի օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն բարեկամը, ավելի ճիշտ, նրա` շինարարության գործով «օրթախը»` Սամվել Մայրապետյանը, վերստին սկսել է «փորել» Երեւանի կանաչապատ տարածքներից մեկը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՏԵՆԴԵՆՑ


    «Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն կատարող հասարակական կազմակերպությունների վրա նորանոր եւ ավերիչ սահմանափակումներ իրականացնող կառավարությունների թիվը հետզհետե աճում է»:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՄԱՐԴԸ ԵՎ ՕՐԵՆՔԸ

    ԵԱՀԿ-Ի «ԿՈՏՈՇՆԵՐՆ ՈՒ ՍՄԲԱԿՆԵՐԸ»


    Թերեւս քչերը գիտեն, որ Երեւանում կա ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակ: Ավելին, Երեւանում գտնվող այդ գրասենյակը աշխատակիցներ ունի, փորձագետներ եւ նույնիսկ ղեկավար` Սերգեյ Կապինոս: Նա ամեն օր առավոտը վեր է կենում, պայուսակը վերցնում եւ շատ լուրջ դեմքով գնում գրասենյակ` աշխատելու: Պաշտոնապես այս գրասենյակը կոչված է իր գործունեությամբ նպաստել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն:

    Գ.ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՅԱՅԼՈ ՋԱՆ, ՅԱՅԼՈ

    ՄԵՏՐՈՅԻ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՄԻ ԿԱԹՍԱՅՈՒՄ,
    ԽԱՌՆՎՈՒՄ ՈՒ ՆՈՐ ԾԱԽՍՎՈՒՄ
    Տեղեկացնում է մետրոպոլիտենի տնօրենը


    Արդեն հայտարարվել է, որ Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման համար գումարները գտնված են: «ՉԻ»-ն մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանից փորձեց պարզել, թե մետրոյի վերանորոգման աշխատանքները չե՞ն խանգարի մետրոյի բնականոն գործունեությանը:

    ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅ ՍՈՒՊԵՐՎԵՉԵՌ

    ՇՈՈ՞Ւ, ԹԵ՞ «ՎԵՉԵՌ»


    «Շանթ» հեռուստաընկերության եթերում ավարտվեց «Հայ սուպերսթար» նախագիծը: Մարդիկ պիտի ընտրեին վերջին փուլ հասած երկու մասնակիցներից մեկին` Ռաիսա Ավանիսյանին կամ Րաֆֆի Օհանյանին: Հեռուստադիտողն իր sms քվեարկությամբ որոշեց, որ չորրորդ հայ սուպերսթարը Րաֆֆի Օհանյանն է:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Թուրքական Star-ի թղթակից Էրգուն Բաբահանը իր հրապարակման մեջ անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունների պահվածքին` կապված ԱՄՆ-ում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության նախագծերի հետ եւ հեգնել թուրքական հետադիմականությունն ու մերժողականությունը, տեղեկացնում է news.am-ը:

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է. եւ այսօրվա մեր խաղին մասնակցում է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. նա առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել Երեւան քաղաքի միասեռականների հավաքատեղիները՝ ըստ քաղաքապետարանի շենքից վերջիններիս հեռավորության: Ողջունե՛ք մեր հյուրին: Պրն Բեգլարյան, այնուամենայնիվ ինչո՞ւ չկարողացաք պայքարել այդ հավաքատեղիների դեմ:

    - Այդ հարցով դիմեք կառավարությանը:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 81 (Չորրորդ ինքնիշխանություն), Մարտր 16 2010 թ., երեքշաբթի