|
Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա երթն իսկապես տպավորիչ էր: Այն հերթական անգամ
ապացուցեց, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանում գոյություն ունի ընդդիմադիր
հզոր մի շարժում, որ ցանկացած պահի պատրաստ է ոտքի ելնել եւ պայքարել հանուն
ազատության եւ արժանապատվության: Եվ, դատելով ամեն ինչից, հենց սա է, որ
ամենաշատը վախեցնում է այս իշխանություններին: Բայց ամեն դեպքում, երեկվա
երթի «թիրախը» միայն իշխանությունները չէին: Մեծ հաշվով, երեկվա երթի հասցեատերը
նաեւ միջազգային հանրությունն էր, որովհետեւ երեկվա երթից հետո ամենայն հավանականությամբ
նրանք նույնպես հասկացան, որ Հայաստանն անտեր չէ, եւ Հայաստանում միշտ էլ
կգտնվեն ուժեր, որոնք ամենածայրահեղ իրավիճակներում ի զորու կլինեն տնօրինել
երկրի ճակատագիրը: Տես նաեւ էջ 5:
|