|
Այսպիսով,
հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է իր առաջարկները «մադրիդյան
նորացված սկզբունքների» վերաբերյալ, եւ համանախագահներն էլ ընդհանուր առմամբ
գոհ են մնացել Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպումից: Լավ է դա, թե վատ՝ այլ
խնդիր է եւ այս պահին քննարկման ենթակա չէ, որովհետեւ (գոնե պաշտոնապես)
հայտնի չէ, թե կոնկրետ ինչ առաջարկների շուրջ են ընթանում բանակցությունները:
Հետեւաբար, այս պահին առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում ընդամենը
մի հարց. իսկ ինչո՞ւ են բանակցություններն ընթանում խստագույն գաղտնիության
պայմաններում:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
|