Չորեքշաբթի, 24 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    Մեզ անհայտ է հարյուրերորդական մասն այն բանի, թե ինչ կարող են հարկադրել մեզ անելու կրքերը:

    Լառոշֆուկո


    ՀԱՄԱՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ

    Սերժ Սարգսյանի իրականացրած արտաքին քաղաքականությունն աստիճանաբար մոտենում է իր տրամաբանական ավարտին: Ընդ որում, որքան մոտենում է ավարտը, այնքան ավելի հասկանալի է դառնում, թե հատկապես ինչ է սպասվում մեզ գործընթացի վերջում: Ասել, թե այդ ամենը պատիվ չի բերում Հայաստանին՝ նշանակում է ոչինչ չասել: Բայց հարց է ծագում՝ արդյո՞ք այս գործընթացը հանդուրժելը պատիվ է բերում Հայաստանին: Ամեն դեպքում՝ առաջարկ կա չսպասել գործընթացի ավարտին:


    ՍՏՈՐԱԳՐԵԼ ԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ

    ՄԻԱՅՆ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ


    Սերժ Սարգսյանը վերջերս մի հետաքրքիր հատկություն է ձեռք բերել. Հայաստանի համար կարեւորագույն բոլոր հարցերի վերաբերյալ հարցազրույցներ է տալիս բացառապես օտարերկրյա լրատվամիջոցներին կամ էլ ելույթներ է ունենում բացառապես արտասահմանում:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ՎԱՂԸ


    Վաղը` մարտի 25-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հրապարակվելու է «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության ՍՊԸ-ի բողոքն ընդդեմ «Գինդ» տպարանի գործով վճիռը: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի էր բավարարել «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության, ինչի արդյունքում` արգելվել էր «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը որեւէ այլ ՍՊԸ-ի կողմից որեւէ տպարանում, միաժամանակ որոշվել էր, որ «Օգոստոս» գործակալությունը 2.6 մլն դրամ պարտքը` տույժերի հետ միասին, պետք է վճարի տպարանին:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՄԻ ՀԱՏ «ՀՈ՛» ԱՐԱ

    ՀԱՋՈՐԴ ԱՆԳԱՄ ՏՈՒՂՐԻԿՈՎ ԿՀԱՇՎԵՔ

    շարունակություն...»»


    ԴՐԱՄԱՇՈՐԹ ԵՔ ԴՈՒՔ ԵՐԿՈՒ

    ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


    Երեկ Հայաստանի տարադրամային շուկայում հերթական ցնցումն արձանագրվեց. դոլարը կտրուկ էժանացավ: Եթե ընդամենը մի քանի օր առաջ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը հասել էր 415-420 դրամի, երեկ բորսայի փակման պահին փոխարժեքը 394, 50 դրամ էր:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Հայ պետական պաշտոնյաները աշխատատեղերում օգտվում են անվճար էլեկտրոնային փոստային ծառայություններից, մտնում են տարբեր տեսակի չաթեր: Այս մասին երեկ ասուլիսին հայտարարել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Արա Սաղաթելյանը:

    շարունակություն...»»


    ԱՆՋՐԴԻ

    ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ
    ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
    Հաստաբուն ծառերը մնացել են ջրի տակ` թունավորելով այն


    Մեր թերթի նախորդ համարներում հրապարակված Սեւանի ափամերձ տարածքների մասին պատմող ֆոտոռեպորտաժից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) խորհրդակցություն է անցկացրել Սեւանի ազգային պարկում, որտեղ մի քանի տեսուչների նկատողություն է տվել` Սեւանի ափամերձ տարածքները նորմալ չմաքրելու համար: Հիշեցնենք, որ մենք Վարդենիսից Սեւան ավտոճանապարհին բազում լուսանկարներ էինք արել, որտեղ հստակ երեւում էր, թե ինչպես են ծառերն ու թփերն անցել ջրի տակ` ճահճուտի վերածելով Սեւանա լիճը:

    Շարունակելի
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՆՈՒՅՆ «ԳԱՐՇՈԿԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ»

    ԿԱԴՐԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


    Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր որդին` Նոր Նորքի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը, սեփական դիմումի համաձայն եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ, առհասարակ, հեռացել է ոստիկանական համակարգից: Վերջինս համակարգից հեռանալու իր որոշումը հիմնավորել է նրանով, թե ուզում է զբաղվել բիզնես գործունեությամբ: Ի դեպ` Ալիկ Սարգսյանը Աբրահամյանի դիմումը մակագրելուց առաջ վերջինիս կոչումը մեկ աստղով բարձրացրել է` փոխգնդապետից դարձնելով գնդապետ: Աբրահամյանի փոխարեն Նոր Նորքի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալբերտ Մովսիսյանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանի հրամանով հեռացվել էր համակարգից ոստիկանի պատիվը արատավորելու համար:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ


    Կալանավորական «վարի խավի» ամենացայտուն ներկայացուցիչն ու ճանաչված պարագլուխն էր Բաղդասարը, եւ ես շատ գոհ եմ նրանից, որ նա ինձ անսպառ նյութ տվեց՝ ինչպես կալանավորական «վարի խավի» հոգեբանությունը, այնպես էլ նրա յուրահատուկ, ուրույն փիլիսոփայությունը հասկանալու համար:

    շարունակություն...»»


    ԽԱՂԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

    ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ


    Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Ղարաբաղի հարցի շուրջ բավական լուրջ առճակատում է առաջացել Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Քոչարյանականները` առաջին հերթին ի դեմս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ դաշնակների, իսկապես, բավական լուրջ քննադատության են ենթարկում Սերժ Սարգսյանին, մինչեւիսկ խոսում են արդեն իշխանափոխության մասին: Օսկանյանի հայտարարությունները մի քանի օր է, ինչ բուռն բանավեճերի տեղիք են տվել: Սերժականներն էլ` ի դեմս Ռազմիկ Զոհրաբյանի, Թունելի Հակոբի, Շարմազանովի, պատասխան մեղադրանքներով են հանդես գալիս: Այս մեղադրանքներից մեկն էլ այն է, որ հենց Քոչարյանի եւ Օսկանյանի օրոք Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից, ու ներկայիս իշխանությունը փորձում է շտկել այդ սխալները:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԻՆՔՆԻՆԸ

    ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽԵԼՈՔ ՄԱՐԴԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է
    ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻՑ


    Աշխարհի ամենախելոք մարդը, որ 2 օր առաջ հայտարարել է 1 միլիոն դոլար (666 000 ֆունտ ստեռլինգ) մրցանակից հրաժարվելու մասին, ապրում է Ռուսաստանում, Սանկտ- Պետերբուրգում, մի բնակարանում, որտեղ վխտում են ուտիճները: Մաթեմատիկական գիտությունների 44-ամյա դոկտոր Գրիգորի Պերելմանը անգամ հարկ չի համարել բաց անել բնակարանի դուռը եւ դռան ճեղքից ասել է. «Ես ունեմ այն ամենը, ինչ ինձ պետք է»:

    Պատրաստեց ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ՄԵՐ ՕՐԵՐԻ ՍԵՐԺԸ

    ԼԵԳԵՆԴ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


    Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բոդրիան, առաջին անգամ նայելով Սերժ Ավետիքյանի ներկայացումը, ասել է. «Ինչ տարօրինակ ազգ եք... Ասես ձեր ամբողջ նպատակն է դիմացինին ապացուցեք, որ դուք ցեղասպանված եք: Ասես դրանից առաջ որեւէ բան չկար: Բայց դրանից առաջ կյանք կար եւ շատ տարօրինակ կյանք էր»:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԵՐԳԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵՆ


    Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) որոշել է տուգանել Ուկրաինայի Ազգային հեռուստառադիոընկերությանն այն բանի համար, որ նա ժամանակին չի ներկայացրել «Եվրատեսիլ 2010» մրցույթին մասնակցելու իր ներկայացուցչի փաստաթղթերը:

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Երեկ Պետական եկամուտների կոմիտեի շենքում խուճապ եւ իրարանցում էր. ողջ փողոցը փակված էր Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: Պատճառը շենքում ռումբի մասին ահազանգն էր, որի հայտնաբերման համար այնտեղ էին ժամանել ՀՀ ոստիկանության, ԱԱԾ եւ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Փրկարար ծառայության աշխատակիցները` վարժեցված շներով:

    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    ... Եվ դարձեալ Հրեաստանի մէջ թանկութիւն եղաւ, եւ երաշտ, եւ սով, եւ արժեզրկումն, եւ հացի մէկը չորս դահեկանի էր ծախվում այն օրերումը: Եվ Երուսաղէմի մէջ խորացեալ էր զխուճապն, զի ամէնայն տղամարդիկ, որ մինչեւ հիսուն տարուայ էին, հաշվառեալ եղան վայենկօմատացն կօղմանէ, եւ անապատը տարուեցան փղշտացւոց զօրքի յանդիման, որ յեբրայերեն «ուսումնաւարժական յաւաք» կոչուի: Ամէն:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ԳՈՎԱԶԴ

    Ուշադրություն: Առաջին անգամ Հայաստանում: Հայկական էքստրիմ, աննախադեպ քիրվայություն, արտգործնախարարի թշերի էքսկլյուզիվ քաշում, Մասիսի տեսարան: Կոլեկտիվ հայտերի դեպքում՝ բացառիկ զեղչեր: Հնարավոր է նաեւ փոխանակում Փարիզի կենտրոնում գտնվող առանձնատան հետ՝ հավելավճարով:
    Էդիկ

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Համեմատաբար երիտասարդ, համարյա առանց վնասակար սովորությունների վոյինը պատրաստ է աշխատել որպես վարչապետ՝ հավելավճարով: Առաջարկությունների համար դիմել Վարդանին: Առանց միջնորդի: Հնարավոր է նաեւ կանխավճար: Դիմել երեկոյան ժամերին:
    Ռոբիկ

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed version87 (No 924 (ինտերնետային No 1084), Մարտի 24 2010 թ., չորեքշաբթի