Ուրբաթ, 26 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    ՇՈՒՐՋԸ ՆԱՅԵՑ ՄԻ ՊԱՀ ԵՎ ԴԱՌԸ ԾԻԾԱՂԵՑ:
    ՁԵՌՔԸ ԲՆԱԶԴԱԲԱՐ ՏԱՐԱՎ ԳԼԽԱՐԿԻՆ,
    ԿԱՐԾԵՍ ԶՆՆԵԼ ՈՒԶԵՑ, ԹԵ ԹԻԹԵՂԵ
    ԱՅՆ ՍԱՂԱՎԱՐՏԸ ՉԷ՞ ԴԵՌ ԻՐ ՀԱԳԻՆ: -
    Ո՛Չ: - ՄԻ ՕՐՈՒՄ, ՀԱՆԿԱՐԾ, ԱՅՆ ՕՐԵՐԻՑ ԽԱՂԱՂ
    ԿՏՐԵԼՈՎ ՀՍԿԱ ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀ -
    ԱՎԱՐԱՅՐԸ ԴԱՐՁԱՎ ՄԻ ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔ,
    ԻՍԿ ԹԻԹԵՂԵ ԶՐԱՀԸ - ԶՐԱՀԱՊԱՏ: -
    ԲԱՅՑ ԹՂԹԵ Է ԴԵՌ ԻՐ ՍԱՂԱՎԱՐՏԸ:
    ԹԻԹԵՂԵ Է ԴԵՌ ՍՈՒՐԸ ԻՐԱ -

    Կարդացեք Չարենց


    ՆԵՐՔԻՆ ԱՂԲԸ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

    «ՈՉ ՄԻ ԶԻՋՈՒՄ»-Ը ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ Է


    «Հայկական կողմի հնարավոր փոխզիջումների» մասին Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները Հայաստանում բուռն արձագանքներ են առաջացրել: Բնականաբար, այդպես էլ պիտի լիներ, բայց քննարկումները մի տեսակ սխալ հունով են ընթանում: Ի՞նչ է տեղի ունենում: Հանրապետականներն ասում են «ամեն ինչ նորմալ է», մյուս բոլորն ասում են «ամեն ինչ խայտառակ վատ է», եւ բանավեճը կամաց-կամաց վերածվում է սովորական լեզվակռվի: Հիմա էլ ահա կարծիքներ են հնչում, թե արմատական ընդդիմությունն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում առանձնապես տարաձայնություններ չունեն, հետեւաբար՝ քաղաքական դաշտում պիտի ձեւավորվի նոր, հզոր ընդդիմություն, որի հիմնական կարգախոսը պիտի լինի «ոչ մի զիջում» թեզը:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ


    Երեկ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ապրիլի 6-ին` ժամը 18:00-ին, Մատենադարանի մոտ հանրահավաք է կայանալու, որին հաջորդելու է երթը: ՀԱԿ-ի հանրահավաքը հրավիրվում է` ընդդեմ
    - արտաքին քաղաքական ձախողումների

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՄԱՐՆԵՐԸ ՀԱՆԵՔ ԻՋԵՔ ՁՈՐ

    ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

    շարունակություն...»»


    ՋԵԲԿԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

    ԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ, ԲԱՅՑ ԿԵՍԸ, ԲԱՅՑ ՀԵՏՈ


    Երեկ վերջապես պարզ դարձավ, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում գազի սակագնի բարձրացման դիմաց փոխհատուցում տրամադրել սոցիալապես առավել խոցելի խմբերին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Արտաշատում հայտարարեց, որ իրենք որոշել են բարձրացնել թոշակներն ու նպաստները: Ընդ որում, սպասվող փոխհատուցումը տեւական ժամանակ գովազդվում էր իշխանական լրատվամիջոցների կողմից: Բայց, ինչպես եւ պետք էր սպասել, «լեռը մուկ ծնեց» (սա ընդամենը թեւավոր խոսք է եւ որեւէ կապ չունի այն փաստի հետ, որ կառավարության արտագնա նիստն Արտաշատում է անցկացվել):

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՐԱԶԱՀԱՆ

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ


    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Սիրիական անծայրածիր անապատ: Ինքը, արեւի տակ կանգնած, անհամբերությամբ սպասում է, բայց Բաշար Ասադն ուշանում է: Ահավոր շոգ է, շրթունքները ճաքճքել ու չորացել են... «Գոնե էն Նավասարդ Կճոյանը ստեղ ըլներ՝ զոնտիկս բռներ», մտածում է ինքը...

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԱՐՏՈՆՅԱԼ ԵՆ


    Օրերս ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկը «ՉԻ» հետ զրույցում հետաքրքիր տեղեկություն տրամադրեց: Նրա փոխանցմամբ, իրենց համար բացի մեքենաների «գոլդ» համարներից ու պետական մի քանի համարանիշներով մեքենաներից, էլի կան համարանիշներ, որոնց թույլ տված խախտումները ճանապարհային ոստիկանները չպետք է «նկատեն»:

    շարունակություն...»»


    ԳՈՐՏՆԿԻԹ

    «ՉԻ» ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
    Դատախազությունը զբաղվում է Սեւանի մաքրման համար
    դուրս գրված գումարների ստուգմամբ


    Սեւանի ափամերձ հատվածների աղտոտվածության մասին միայն մարտ ամսին արված մեր 4-5 հրապարակումները լուրջ արձագանք են ստացել: Դրանցով սկսել է զբաղվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը: ՀՀ բնապահպանության նախարարն էլ հրահանգել է տասնօրյա ժամկետում ավարտել լճափի 2009-ի ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքները:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները քաղաքականություն վերադառնալու լուրջ հայտ են, Քոչարյանը մտադիր է վարչապետ դառնալ. այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը: «Ես մի բան չեմ հասկանում. առաջին անգամ Քոչարյանի օրոք մայրաքաղաք Երեւանում արյուն թափվեց, առաջին անգամ զինված հայը կրակեց անզեն հայի վրա:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

    ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՔ


    Երեկ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ամրահի Պետրոսյանի, մասնակցությամբ դատավորներ Խառատյանի եւ Մատինյանի, հրապարակեց վճիռը` կապված «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության ՍՊԸ-ի բողոքն ընդդեմ «Գինդ» տպարանի գործի հետ: Ինչպես արդեն նշել ենք, «Օգոստոսը» բողոքարկում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով դատարանը բավարարել էր «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության: Արդյունքում` արգելվել էր «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրությունը որեւէ այլ ՍՊԸ-ի կողմից որեւէ տպարանում, միաժամանակ որոշվել էր, որ «Օգոստոս» գործակալությունը 2.6 մլն դրամ պարտքը` տույժերի հետ միասին, պետք է վճարի տպարանին:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԴԱՏԱՐԿ ՏԵՂԻ ՍՈՒՐԲԸ


    Ուրեմս ՌՔ-ն որոշել է ակԾիվորեն քննադատել ներկայիս իշխանությունների արտաքին, տնտեսական, ֆինանսային, սա նախ եւ առաջ, ապա եւ ներկայիս այդ իշխանությունների քաղաքականությունն ու կառավարումը առհասարակ:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՎԱՐԿԱԾ

    ԵՍ ԳԻՏԵՄ...


    1998 թվականի մեր վարկածը, որ ներկայացրել էինք նախորդ հրապարակումներից մեկում, քննարկումների առիթ դարձավ, եղան նաեւ հակասական կարծիքներ: Շարունակելով խոսակցությունը` այս անգամ ընթերցողին առաջարկում ենք 1998-ի մեր վարկածի մանրամասները, որ հիմնված են Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատի դիտարկումների վրա:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՑԱՆԿՈՎ ԱՆՈՒՄ ԵՆ

    ՏԽՈՒՐ ԱՍՈՒԼԻՍ


    Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը, Երեւանի պետական կրկեսը, ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Ազգային ժողովը համատեղ մշակել են Լեոնիդ Ենգիբարովի մեծարման միջոցառումներ: Ժիրայր Դադասյանը, Սոս Պետրոսյանը, Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սոնա Հարությունյանը եւ Ազգային ժողովի մշակութային կապերի համակարգող Արմինե Անտիկյանը «Նովոստի» ակումբում երեկ ներկայացրին հոբելյանական միջոցառումների շարքը:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՆՄՇԱԿՈՒՅԹ

    «ՑՈՒՐՏ Է, ՑՈՒՐՏ Է, ՑՈՒՐՏ Է»


    Ավարտվեց մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 8-րդ փառատոնը: Համընդհանուր ճահճացման մեջ «Արմմոնոն» թեթեւ քամի էր, մի քիչ թարմ օդ: Հայաստան էին եկել Գենադի Խազանովը (Մոսկվայի պետական էստրադային թատրոն, «Ես վերհիշում եմ»), Դանիել Լյուդվիգը (Շվեյցարիա, «Մուհամեդի ճանապարհորդությունը»), Յանոշ Ստոլարսկին (Լեհաստան, «Կարմիր կոշիկների վրեժխնդրությունը»), Յուրի Կրասկովը (Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն, «Խելագարի հիշատակարանը»), Վերա Մյվովոիչը (Սերբիա, «Սոնեչկա»), Ժիրայր Թորիկյանը (Ֆրանսիա, «Հայկական համերգը կամ թուրքական ասացվածքը»), Յանոշ Ստոլարսկին (Լեհաստան, «Ծածկագիր»), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա, «Կոբա»), Օլգա Կուզինան (Ջիգարխանյանի ղեկ. Մոսկվայի պետական դրամատիկական թատրոն, «Ես եմ ճայը»):

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


    Վարդան Օսկանյան - Կենդանակերպի նշանը՝ Մույս:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է տրավմատիկ իրադարձություններով:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version 89 (No 925 ((ինտերնետային No 1085)) Մարտի 26 2009 թ., ուրբաթ