Շաբաթ, 27 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԼՈԶՈՒՆԳԸ

    ՌՈԲՈՎ ԵԿԱԾԸ ՌՈԲՈՎ ԿԳՆԱ



    ՄԻ ՀԱՇԻՎ ԵՆ

    ՄԻՋԻՆ ՔԱՐԵ ԴԱՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ


    Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Այն իմաստով, որ հասարակությունը լրջորեն քննարկում է այդ տարբերակը: Մինչդեռ ցանկացած առողջ հասարակություն պիտի ոչ թե Քոչարյանի վերադարձի հարցը քննարկեր, այլ այն, թե ինչպե՞ս կարելի է կանխել դա:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ


    Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասեին հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ նամակ են հղել` խնդրելով տեր կանգնել իրենց սկզբունքներին:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՄՈԴԵԼԸ

    ՃԻՇՏԸ ԼՈՒԾՈՂԱԿԱՆՆ Է

    շարունակություն...»»


    ՄԻ ԵՐԿՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

    ՆԱԽ ՁԵՐ ՆԵՐՍԻ «ԲԱՐԴԱԿՆՈՑԻ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵՔ


    Արդեն մի քանի շաբաթ է՝ հայ հասարակությունն աննախադեպ «ինտենսիվությամբ» քննարկում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցել-չկառուցելու հարցը: Իսկապես բուռն քննարկումներ են ընթանում: Կողմ արտահայտվողներն իրենց «աստվածահաճ» փաստարկներն են բերում, դեմ արտահայտվողները ճիշտ նույնպիսի փաստարկներ են բերում ու բողոքի ակցիաներ կազմակերպում եւ այլն: Բայց պատկերացրեք՝ որեւէ մեկը չի ցանկանում այս հարցի վերաբերյալ ասել ողջ ճշմարտությունը: Ավելի ճիշտ՝ որեւէ մեկը չի ցանկանում բացահայտել այս իսկապես համընդհանուր ընդվզման պատճառները:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԳՆ Խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը: Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ, Մամեդյարովը հանդիպումից հետո հայտարարել է, որ պայմանավորվել են շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԹԱԿԱՐԴՈՒՄ

    ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՍՏՐՈՒԿՆ Է`
    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՅՈՒԿՏՈՒՐԱՅԻ


    Մինչ եվրոպական տարբեր կառույցներ ու զանազան չինովնիկներ ՀՀ իշխանություններին կոչ են անում ազատել քաղբանտարկյալներին, վերացնել դատական համակարգում առկա լուրջ թերությունները եւ, ի վերջո, Հայաստանում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ռեալ քայլեր անել, այս իշխանություններն ամեն ինչ անում են ապացուցելու, որ իրենք անզոր են ապահովել որեւէ դրական տեղաշարժ կամ զարգացում: Իշխանությանն ուղղված սթափության կոչերին զուգահեռ` այս օրերին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված, մասնագիտությամբ նկարիչ Աշոտ Մանուկյանի բողոքը:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՈՒՄԸ ՄԵԿ ՔԱՅԼ Է


    Ինչպես հայտնի է, մարտի 20-ին Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում ներկուսակցական-կարգապահական հարցերի շրջանակում քննարկվել է նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանի կուսակցական պարտականությունների կատարման հարցը:

    շարունակություն...»»


    ՆԵՐՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ

    ՀԱՄԱԿԱՐԳԸ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ Է


    Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում կա լրջագույն քաղաքական ճգնաժամ, լրջագույն լարվածություն ժողովրդի եւ իշխանությունների միջեւ:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԴԱՏԱՐԿ ՏԵՂԻ ՍՈՒՐԲԸ-2


    Հա ուրեմն, ներկայիս «կոալիցիոն», իշխանական կլանի, իշխանագողերի գող «իշխան» շեֆը, ՍՍ-ի սիամական ջխտակ ՌՔ-ն ուզում է վերադառնալ ու կարգի գցել տապալվող եղած չեղածը: Այո՞:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԶՈՐԱԿՈՉԻԿԸ ԲԵԼԳԻԱՅԻՑ

    ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓԵՍԱՅԻՆ
    ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ՄԵՋ
    Ապարանցիների իրավունքները շարունակում են ոտնահարվել


    Մարտի 19-ին Վերաքննիչ դատարանը սկսեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի փեսայի՝ Պերճ Հակոբյանի բողոքի քննարկումը: Նախկին պատգամավորի փեսային օդանավակայանում բռնել են եւ այսօր մեղադրում են դասալքության մեջ:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՈՍԿԵ ԾԻՐԱՆ

    ՍՏԵԼԻՆԳԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ


    «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր ու սցենարիստ Յոս Ստելինգը: Նա մարտի 23-28-ը Երեւանում վարպետության դասեր է անցկացնում «Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցում: Ստելինգը ոչ միայն կինոռեժիսոր ու սցենարիստ է, այլեւ հայրենի Ուտրեխ քաղաքում այսօր ունի երկու կինոթատրոն եւ դասընթացներ է կազմակերպում երիտասարդ ռեժիսորների ու սցենարիստների համար: Եվ ահա, Ստելինգի անմիջական վերահսկողությամբ նկարահանվում է 3 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «Սերը եւ Երեւանը» թեմայով:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔ Է

    ՖԱՍՏՖՈՒԴԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՐՁՆՈՒՄ Է ԱՆՀԱՆԳԻՍՏ


    Գիտնականները պարզել են, որ արագ սպասարկման ռեստորաններում մատուցվող ֆաստֆուդը վնասակար է ոչ միայն ֆիզիկական առողջությանը, այլեւ հոգեկան: Ֆաստֆուդը մարդուն դարձնում է անհավասարակշիռ, րոպեական հաճույքի ձգտող` տեղեկացնում է Phychological Sciens պարբերականը:

    Ա.Հ.

    շարունակություն...»»


    ՏԱՂԱՐԱՆ

    ՄԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

    Ինչե՜ր ասես, որ չեն արել
    Այս ձեռքերը...
    Մարտի մեկին ո՜նց են պարել
    Այս ձեռքերը,
    Ինչ նազանքո՜վ,
    Սպեցնազանքո՜վ...

    շարունակություն...»»


    ՃԱՆԱՉԵՔ ՁԵՐ ՏՈՒՆԸ

    ԾԱՂԿԱՎԱՃԱՌԸ, ՈՐ ԾԱՂԻԿՆԵՐԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ


    Արմենուհի տատիկը հին երեւանցի է, արդեն քանի տարի` նա Երեւանի փողոցներում վայրի ծաղիկներ է վաճառում: Կոկիկ, բարեհամբույր տատիկը հաճույքով է իր գործն անում, նաեւ երեւում է, որ քնքշանքով է հավաքել ծաղիկները, քնքշանքով է ընտրել եւ կազմել փոքրիկ փնջերը: Սիրով զրույցի է բռնվում` նկատելով, որ ծաղիկներին իր հայացքով եմ նայում: «Ո՞նց եք ապրում, ի՞նչ եք մտածում ձեր գործի մասին, ձեր կյանքի ու մեր օրերի մասին»` հարցնում եմ:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version90 (No 208 (կիրակնամուտ)), Մարտի 27 2010 թ., շաբաթ