Երեքշաբթի, 30 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

    ԿԵՂԾԵՄ «ԱՆԻՆ» ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ



    ԱՌԱՋԻԿԱ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

    ՔՈՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԱՎԶԱԿՆԵՐԻ


    Դատելով ամեն ինչից, Ռոբերտ Քոչարյանը որոշել է լրջորեն անդրադառնալ իր հասցեին հնչած բոլոր հիմնական մեղադրանքներին: Ընդամենը մի քանի օր առաջ նա փորձեց ինչ-որ անհոդաբաշխ բացատրություններ տալ բացարձակապես անիմաստ «շինարարական բումի» վրա միլիարդավոր դոլարներ փոշիացնելու թեմայով, նախօրեին էլ նրա գրասենյակը որոշեց պաշտոնապես «պարզաբանել» այն հարցը, թե ինչպե՞ս է պատահել, որ նրա պատճառով Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՐԵԼ Է


    Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի ծառայողական պարտականությունների կատարումը մինչեւ 2010թ. ապրիլի 9-ը կասեցրել է: Սա աննախադեպ բան էր, քանի որ մինչ այդ եթե որեւէ աշխատակից անցանկալի էր ռեժիմի համար, «վերեւից» հրահանգ էր իջեցվում տվյալ ոլորտի պատասխանատուին, այս դեպքում՝ սոցապնախարարին, եւ պաշտոնյան հեռացվում էր աշխատանքից, որպես կանոն, սեփական դիմումի համաձայն: Այսինքն, ստիպում էին դիմում գրել:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀՈՐԴՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է

    ՏԱՍՆՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ

    շարունակություն...»»


    ՊԵՐՄԱՆԵՆՏ ՌԻԿԱՐ

    ԱՐԱՐԱՏԻ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ. ՊԵՌՆՈ ՋԻԳՅԱՐ


    Պատահեց այնպես, որ կոնյակ գնելու առիթ ունեցանք: Հայաստանում դա, իհարկե, բարդ գործ է, որովհետեւ Հայաստանը կոնյակի երկիր է, եւ մեզանում տեղից վեր կացողը կոնյակ է արտադրում: Բայց քանի որ մենք այդ ասպարեզում համեմատաբար փորձված էինք, նախապես արդեն գիտեինք, որ Հայաստանում իսկական կոնյակ արտադրում են առավելագույնը երեք-չորս ընկերություններ, իսկ մյուսներն ընդամենը արտաքինից կոնյակ հիշեցնող ինչ-որ անհասկանալի հեղուկներ են արտադրում: Ըստ այդմ էլ, հնարավոր փորձություններից խուսափելու նպատակով, որոշեցինք ընտրել ամենահուսալի տարբերակը եւ նախապատվությունը տալ «Պեռնո Ռիկար» ընկերությանը: Մանավանդ՝ լսել էինք, որ «Պեռնո Ռիկարը» լուրջ ընկերություն է եւ հաստատ թույլ չի տա կեղծել իր արտադրանքը:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    «Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ԼՂՀ ուղիղ մասնակցության հարցն այսօր դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ փորձագետներ քննարկում են այն գրեթե ամեն օր: Ավելին. նորաձեւ է դառնում այդ համատեքստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հիշատակումը, ով ժամանակին իբր դուրս է մղել պաշտոնական Ստեփանակերտին բանակցությունների սեղանից:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    «ԽԼՈՒՐԴ, ԽԼՈՒՐԴ _ ԵՍ ՍԱՄՎԵԼՆ ԵՄ»

    ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    Բայց Սամվել Մայրապետյանը շարունակում է փորել
    Պուշկինի 3 շենքի «տակը»


    Այս օրերին Մայրապետյան Սամվելը շարունակում է Պուշկինի 3 հասցեում գտնվող շենքի բակը քանդել, որպեսզի Աբովյան 8 հասցեի «էլիտար» բնակարանների համար գարաժներ կառուցի: Մենք բազմիցս անդրադարձել ենք, որ այս գործընթացն իրականացվում է քաղաքաշինական նորմերի կոպտագույն խախտումներով. «կառուցապատողները» չունեն ոչ անհրաժեշտ պայմանագիր (եղածի մեջ ոչ Պուշկինի 3 հասցեն է հիշատակված, ոչ էլ այդ հասցեն կամ այնտեղ բնակվող մարդիկ են որեւէ կարգավիճակով մատնանշված), ոչ իրավական հիմք կա, ոչ կադաստրային եւ այլ տիպի անհրաժեշտ փաստաթղթեր: Ինչ էլ որ հասցրել են «գնել» Երվանդ Զախարյանից, դրանց ժամկետները վաղուց ավարտվել են, ուստի` կիսատ-պռատ «կնքված» պայմանագիրը ուժը վաղուց կորցրած է ճանաչվել:

    Շարունակելի
    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԹԱՏԵՐԱՍԵՐ ԳՈՐԾԻՉԸ


    Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին մասնակցել է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցած ՀՀ թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրված էր Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105- ամյակներին:

    շարունակություն...»»


    ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ ԿՈՐԵՅԿՈՆԵՐ

    ԹԱՂԱՊԵՏ ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ
    ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐՍՏԱՆԱԼ
    Նա կրկին փոխել է իր ծառայողական ավտոմեքենան


    Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն արդեն երկրորդ ժամկետն է, ինչ կառավարում է համայնքը` այդ ընթացքում հասցնելով ոչ միայն լուրջ կարողությունների տեր դառնալ, այլեւ բազում թշնամիներ ձեռք բերել: Բոլոր նրանք, ովքեր Քոթանջյանին մատուցեցին թաղապետի պաշտոնը, այսօր թշնամացել են նրա հետ:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Լուսանկարը ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՊԱՆԴՈՒԽՏԻ ՈՒԶՎՈՐՆԵՐՍ


    Տեսլականով, բյուջեով, բյուջեի դեֆիցիտով, դեֆոլտով, աճով, սղաճով, բարգավաճով, մոդելով, վագրով, դրամով, անկումով, համաչափով, պարտքով, պարտքով, պարտքով` արտաքին տնտեսական, ներքին բարոյական, արտաքին առնական, ներքին լակոտական, տնտեսական համաչափով, համակարգ-ջրաչափով, պարտքով, պարտքով, պարտքով, պարտքով, պարտքով...

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԹԻԿՈՒՆՔԻՑ

    88-ԻՆ ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԹՇՆԱՄԻ ՉԿԱՐ


    «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցից հետո եւ, ընդհանրապես, որոշ ներքաղաքական զարգացումների համապատկերին հրապարակ է նետվել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նկրտումների հարցը. կամա թե ակամա շատերը հիմա կրկին անդրադառնում են նրա տասնամյա կառավարման տարիներին եւ այն հեռանկարին, որ կարող է սպասվել համահայաստանյան որեւէ պաշտոնում նրա վերադարձից հետո: «Ի՞նչ կարող է տալ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը Հայաստանին»` մեր այս եւ մի քանի այլ հարցերի պատասխանեց Հայաստանում առաջիններից մեկը Քոչարյանին ի մոտո ճանաչած, ժամանակին բարձր պաշտոններ վարած, նախկին հանրապետական Դավիթ Զադոյանը:

    «ՉԻ»

    շարունակություն...»»


    ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ

    ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


    Երկու հզոր պայթյուններ երեկ ցնցեցին Ռուսաստանը: Նախ, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7:56 րոպեին պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի «Լուբյանկա» մետրոյի կայարանում: Նախնական տվյալով` պայթյունը տեղի է ունեցել գնացքի երրորդ վագոնում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ եւ փրկարար ծառայություններ, շտապ օգնության ավելի քան տասը մեքենա:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Մենք շարունակում ենք մեր ընթերցողներին, հատկապես ՀՀ ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ներկայացնել ճանապարհային երթեւեկության կանոններ խախտող պետչինովնիկներին, օլիգարխներին. կարճ ասած` «դեմքերին»: Բնականաբար, խախտումը ֆիքսված է լուսանկարներով:

    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Բարի երեկո, հարգելի հեուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ այսօրվա մեր խաղին մասնակցում է Պարույր Հայրիկյանը: Ծափահարություննե՛ր: Բարեւ ձեզ, պարոն Հայրիկյան:


    - Բարեւ ձեզ:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 91 (Չորրորդ ինքնիշխանություն), Մարտր 30 2010 թ., երեքշաբթի