Չորեքշաբթի, 31 մարտի 2010, # տպագիր համարը

    first page

    Լավ հրահանգները պակաս օգուտ չեն բերում, քան լավ օրինակները:

    Սենեկա Կրտսեր


    ՀԱՄԱՐԻ ՌԵՖԼԵՔՍԸ


    Հայաստանի ոստիկանությունը պատրաստվում է իր պրոֆեսիոնալ տոնին՝ ապրիլի 16-ին: Թե ինչպես է պատրաստվում՝ երեւում է լուսանկարից: Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որին հասարակության լայն խավերը, չգիտես ինչու, առանց փաստացի ապացույցներ ունենալու անվանում են «Բազազ», քաշքշում է առաջին իսկ պատահած ոստիկանի փողկապը: Եվ քանի որ նրա մոտ «քաշքշել» եւ «ընդդիմություն» հասկացությունները ենթագիտակցորեն ասոցացվում են միմյանց հետ, քաշքշելու ընթացքում նա նաեւ միտք է հայտնում. «Կարող ա՞ ընդդիմադիր ես, արա՛»:
    Ամեն դեպքում, նախապես ջերմորեն շնորհավորում ենք նրան՝ ոստիկանության տոնի առթիվ: Չգիտես ինչու, այդ լուսավոր տոնը թողած, նույն օրը աշխարհի տարբեր երկրներ նշում են համասեռամոլների օրը: Բայց դա արդեն Հայաստանի հետ կապ չունի: Տես նաեւ էջ 8:


    ԱՍՔ ՀԱՂԹՈՂԱԿԱՆ

    ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
    ՉԱՓԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՈՐՈՇՈՒՄ


    Վերջին շաբաթներին հասարակությունն ակնհայտորեն սկսել է ավելի շատ հետաքրքրվել ղարաբաղյան հարցով: Ընդ որում, հասարակությանը երկու հիմնական հարց է հետաքրքրում: 1. «Վերջը չհասկացանք՝ հողերը տալիս ա՞, թե չի տալիս», 2. «Պատերազմ կլինի՞, թե չի լինի»: Միաժամանակ ակնհայտ է նաեւ, որ ղարաբաղյան հարցի նկատմամբ հասարակության հետաքրքրության կտրուկ աճը պայմանավորված է ոչ այնքան բանակցային գործընթացի աշխուժացմամբ, որքան պատերազմի վերսկսման հեռանկարով:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԻՍԿ «ԶՈՎՔ» ԱՅՑԵԼԵ՞Լ ԵՔ


    Երեկ մեր թերթում «ԱՐԱՐԱՏԻ ԼԵԳԵՆԴՆԵՐԸ. ՊԵՌՆՈ ՋԻԳՅԱՐ» վերնագրով հրապարակման ներքո հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել` տեղեկացնելով, որ Հայաստանում արտադրվում է «Ախթամար» անվանումով կեղծ կոնյակ, եւ այդ արտադրանքն իրացվում է «Զովք» խանութում (գուցե՝ նաեւ այլ խանութներում):

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՉԵՆ ԼՍԵԼ, ԵՎ ՎԵՐՋ

    ԵՐԻՑՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

    շարունակություն...»»


    ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ՆՈՎՐՈՒԶՆ» ԱՎԱՐՏՎԵՑ


    Երեկ բորսայում հայկական դրամը դարձյալ արժեզրկվել է, ընդ որում՝ զգալիորեն: Բորսայում ընդհանուր առմամբ իրականացվել է 2.65 միլիոն դոլարի առք ու վաճառք՝ 401.55 դրամ միջին կշռված փոխարժեքով, իսկ փակման գինը կազմել է 403.50 դրամ: Մի խոսքով, «Նովրուզն» ավարտվեց, պարսիկները վերադառնում են, եւ դրամի փլուզման «գործընթացը» շարունակվում է: Ընդ որում, հենց այն փաստը, որ «պարսկական ինտերվենցիան» կարող է այդքան էական ազդեցություն ունենալ հայկական դրամի փոխարժեքի վրա, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մեր ֆինանսական շուկան բարցարձակապես անպաշտպան է:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Մարտի 26-29-ը Ստեփանակերտ եւ Երեւան այցերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն երեկ Երեւանում հանդես են եկել հայտարարությամբ: Ինչպես նշվում է հայտարության մեջ` համանախագահները Երեւանում հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ ՀՀ արտգործնախարարի հետ` «ԼՂ հակամարտության լուծման Հիմնարար սկզբունքների վերաբերյալ հայկական մեկնաբանությունների հետագա քննարկման համար»:

    շարունակություն...»»


    ԲՌՆՈՑԻ-ՊՊԶՈՑԻ

    ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ
    Այսքան բացահայտումներից հետո դեռ
    կալանավորվածներ չկան


    ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ դարձյալ հետաքրքիր ու միաժամանակ խայտառակ չարաշահումների մասին խոսեց, որոնք բացահայտվել են ՎՊ աշխատանքների արդյունքում: Այս անգամ խախտումների գլխավոր դերակատարները նախկին նախարարներն են` «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Գուրգեն Սարգսյանը, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանը եւ դաշնակցականներ Լեւոն Մկրտչյանն ու Սպարտակ Սեյրանյանը:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԾԱՂԻԿՆԵՐՍ ՈՒՄ ՆՎԻՐԵՄ

    ԾԱՂԿԱՎԱՃԱՌ ԿՐԹԱՐԱՆԸ


    Նկարում երեւում է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 44 դպրոցը, որտեղ տնօրեն Մարինե Տոնոյանի կամքով եւ գիտությամբ «ծաղկի օբյեկտ» է դրվել, ընդ որում` ապօրինի: Ահա այս անշուք շենքի ներսում նույն 2-րդ նկարի աջ կողմում երեւացող ծաղիկների թփեր են մշակվում:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՏԵՍԱԿԸ

    ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱԲՋԻՋՆԵՐԸ


    Երեկ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի խմբագրությունը քաղաքացի Վրեժ Վարդանյանից նամակ է ստացել, որտեղ ուշագրավ մանրամասներ են շարադրված Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի եւ նրա ամուսնու` Սամվել Մայրապետյանի մասին: Քաղաքացին իր նամակը վերնագրել է այսպես՝ «Բեթարը» հավաքագրում Է իր «Կոդլը», եւ հարկ է համարել ներողամտություն հայցել բարեկիրթ ընթերցողից «ոչ նորմատիվ լեքսիկոնի համար», եւ ավելացրել` «սակայն իրատեսությունը պարտադրում Է խորհրդածության առարկային վայելող բառամթերք բանեցնել»: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում քաղաքացու նամակը որոշ կրճատումներով եւ վերախմբավորումներով:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՐԴԱ ՈՒ ՓՈԽԱՆՑԻՐ

    ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

    ԵՐԵՎԱՆԻ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ


    Առավոտվա այդ պահերին գրասենյակում տիրում էր գործնական եռուզեռը.- կալանավորներ են ուղարկում դատարան, նորերն են ընդունվում, որին ազատում են, ո՛րն արձակուրդ է գնում, մի խոսքով՝ գործ շատ կա - միայն թե աշխատիր: Իսկ երբ ժամը 9-ին գալիս է պետը՝ աշխատանքը գրասենյակում հասնում է իր գագաթնակետին:

    շարունակություն...»»


    ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ- 2

    ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՔ-ՍՍ ՓԱԿՈՒՂՈՒՄ


    Երեք գերտերությունների նախագահների գործնական հայտարարությունից հետո հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացները չէին կարող չխթանվել ու սառեցվել: Միջազգային հանրությունը շռայլորեն թույլ չէր տալու ներդրված հսկայական ջանքերի ու արդյունքների ուղղակի տապալում: ՍՍ-ի պարզունակ հաշվարկներով, բավարարվելով հայ-թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու համաձայնությամբ, Թուրքիան ստիպված էր լինելու բացել սահմանը: Թերեւս այսպիսի նախնական խոստում էր նա ստացել խաղը պարտադրած երկրներից, որ ցեղասպանության ուրացմամբ հնարավոր է հասնել հայ-թուրքական սահմանի բացման:

    Ա. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՀԱՅՑԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է


    ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ կայացած նիստում հակասահմանադրական է ճանաչել Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի երկրորդ մասը, որը թույլ է տալիս անձի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել ապացույցների անբավարարության հիմնավորմամբ:

    շարունակություն...»»


    ՈՎ ՈՒՄ ՆԵՐՔՈ

    ՄԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


    Հայաստանում էր աշխարհահռչակ «Deep Purple» ռոք-խմբի վոկալիստ Յան Գիլանը: Մարտի 26-ին եւ 27-ին պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ երկու համերգ ունեցավ Երեւանում: Այցը բարեգործական հիմունքներով էր, եւ համերգներն էին բարեգործական: Համերգներից գոյացած հասույթն ուղղվելու է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Գյումրիի այդ երաժշտական դպրոցը գործում է տնակային պայմաններում:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՓՈՌԻԿՆԵՐ-ԱՐՑՈՒՆՔՆԵՐ-ԲԱԶՄԱԿԵՏ

    ԿԱՆԱՑԻ ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ


    Հարկավոր չէ հատուկ հետազոտություններ անցկացնել` պատասխանելու համար այն հարցին, թե որն է ամենականացի հագուստը. անշուշտ, դա շրջազգեստն է: Յուրաքանչյուր պատմաշրջան բնութագրվում է շրջազգեստի այս կամ այն ձեւով: Այսպես, 17-րդ դարում կանայք կրում էին գմբեթաձեւ ու լայն փեշեր, իսկ 19-րդ դարում նորաձեւ էին մինչեւ գետին թափվող փեշերը: 2010 թվականն հաստատապես նորաձեւության պատմության մեջ կմնա որպես կանացիության վերադարձի վառ էջ: Fashion Time-ը առաջարկում է ծանոթանալ դիզայներների նոր գաղափարներին:

    Ա. Հ.

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Ապրիլի 16-ին ոստիկանությունը նշելու է իր տոնը: Այս կապակցությամբ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նախապատրաստվում էին շքերթին: Պատահաբար այնտեղ հայտնվելով, մեր ֆոտոխցիկը որսացել է այդ փորձերի ակնթարթները:

    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԶԱՏՆ

    ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ


    Եվ դարձեալ եղաւ, որ Երուսաղէմի մէջ խառնակութիւն էր, զի Հրեից Հովվապէտն քանդել կամեցաւ զդահլիճն բացօթեայ եւ նորա տեղում Տաճար կառուցանելու ծրագիր յղացաւ իր օրերումը: Ամէն: Եվ Երուսաղէմի ժողօւուրդը ստորագրահաւաք արեց, եւ ամէնքը դորա դէմ էին խօսում, զի բազում էին տաճարք, եւ զդահլիճն բացօթեայ հաճելի էր նորանց առաջին, եւ բնաւ մէկը վստահութիւն չուներ Հովվապէտի վրայ:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    ՀԵՐՔՈՒՄ

    Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հերքել է այն տեղեկությունները, թե իբր իր օրոք Հայաստանում ավազակապետություն էր, իսկ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի օրոք՝ զավզակապետություն:
    Վիկօ

    ՏԵՂԵԿԱՆՔ

    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ տվյալներով, մարտի 30-ին Հայաստանից մեկնել է 15 հազար իրանցի զբոսաշրջիկ: Փակման գինը կազմել է 403.50 դրամ:
    ԿԲ մամուլի ծառայություն

    * * *


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed version92 (No 926 (ինտերնետային No 1086), Մարտի 31 2010 թ., չորեքշաբթի