|
Պրեսկոտն ու Կոլոմբիեն` Եվրոպա ժողովրդավար աշխարհամասը ծով հանբերությամբ
ՀՀ ավազակախմբին դարձյալ առաջարկներ է արել ու նստել-սպասում է: Հետո դարձյալ
առաջարկներ ու նորից առաջարկներ է անելու առ այն, թե Մարտի մեկի հարցը լավ
չեք լուծում, այնպես չեք լուծում, այն չեք անում ու ասում, ա՛յ ՀՀ իշխանագողեր:
Բայց եթե Հայաստանիս նորմալ ու առողջ քաղաքացուն` ձեզանից, մեզանից որեւէ
մեկին ԴԵՌ, հանկարծ ԿԱՐՈՂ Է թվալ, թե վերջապես մի պահ է գալու, որ ա՛յն եւ
այնպե՛ս, ճի՛շտ ու արդարադատորե՛ն Եվրոպան, Պրեսկոտն ու Կոլոմբիեն դնելու
են ու պարտադրեն հայոց իշխանագողերին վիզ առնել, մեղա գալ ու ապաշխարել,
եթե դեռ կան Հայաստանիս նորմալ, առաջադեմ ու առողջ քաղաքացիներիս մեջ մարդիկ,
որ միամիտ են, ես ցավում եմ:
Մ.Մ. |