|
Լավ, բա ո՞նց է լինելու հարցը, կամ այդ կարգի հարցեր ամբողջ ազգս, ըստ էության`
անհատ-անհատ, տալիս է ամեն օր: Լավ, բա ոնց է լինելու կարգի հարցեր էլ չէ,
հենց ուղիղ ու այդպես. ,լավ, բա ոնց է լինելու ձեր հալը, ձեր օրը, եթե դո՛ւք
եք, անձա՛մբ եք մեղավորը ձեր օրվաե: Էդտեղ արդեն հայերիս ճնշող մեծամասնությունը
ալեկոծվում, տակնուվրա է լինում, ընդվզում է` տարվա եղանակներն ենք հիշում,
երաշտ ու ձմեռ ենք խառնում, բյուզանդացի ու թուրք-սելջուկներ, բայց հատկապես`
հիմիկվա էս թուրքերին` երկու կողմից... վերջում ետ ենք դառնում ու քրիստոնեությունից,
հիշոցներով, սահուն անցում ենք կատարում հայոց գրերի գյուտին, դարձյալ հիշոցներով`
որպես պետականությանս թուլության, ազգիս խեղճության, հույսներիս անկատարության
բուն պատճառների: Ամեն ինչ, բացի սեփական սխալները, ամեն ինչ, բացի ՔՈ վրիպումը,
ամեն ինչ, բացի տապալումներն ու հաղթահարման բանաձեւերը ՔՈ մեջ պրպտել-գտնելը:
Մ.Մ.
|