Շաբաթ, 3 ապրիլի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԼՈԶՈՒՆԳԸ

    ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



    ԱՆԱՌՈՂՋ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐ & Ռ.Ք.

    ՇՆԱԳԱՅԼԻ ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ


    Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ բուժզննում է անցել: Դրանում տարօրինակ ոչինչ չկա. եղանակները փոփոխական են, ամեն մեկն էլ կարող է փռշտալ եւ այդ առթիվ բուժզննում անցնել: Տարօրինակն այն է, որ գրեթե բոլոր լրատվամիջոցները օպերատիվ կերպով արձագանքել են այդ լուրին: Թե ինչու՝ երեւի հասկանալի է: Եթե առաջիկայում Հայաստանում վարչապետ փոխվի, պաշտոնական բացատրությունն ամենայն հավանականությամբ կլինի այն, որ “Տիգրան Սարգսյանն առողջական խնդիրներ ունի”: Ինչեւէ. Տիգրան Սարգսյանին մաղթենք քաջառողջություն եւ անցնենք առաջ:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԱՊՐԻԼԻ 6-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ


    Եվ այսպես` երեքշաբթի օրը` ապրիլի 6-ին, ժամը 18:00-ին, Հայ Ազգային Կոնգրեսը Մատենադարանի մոտ հանրահավաք է անցկացնելու, որին հաջորդելու է երթը: ՀԱԿ-ի հանրահավաքը հրավիրվում է` ընդդեմ
    - արտաքին քաղաքական ձախողումների
    - թանկացումների
    - խորացող սոցիալական ճգնաժամի
    - մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ

    ԾԵԾԵԼԸ ԶՐՊԱՐՏԵԼՈՒՑ ԷԺԱՆ Է

    շարունակություն...»»


    ՕԴ ԵՆ ՓՉՈՒՄ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ
    ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ԵՆ


    Երբ իշխանությունները խոսում են Հայաստանի տնտեսական խնդիրները “փայլուն կերպով լուծելու” եւ այդ ոլորտում արձանագրված հաջողությունների մասին, նրանք ինչ-որ իմաստով ճիշտ են ասում: Խնդիրն ընդամենը այն է, թե վերջին մեկ տարվա ընթացքում նրանք կոնկրետ ի՞նչ խնդիրներ էին դրել իրենք իրենց առջեւ, որովհետեւ դրանից է կախված՝ իրենք լուծե՞լ են այդ խնդիրները, թե ոչ:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    ”Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրություններն իրենց չեն սպառել: Մեկնարկած գործընթացը շարունակվում է: Սակայն ներկա փուլում հնարավոր չէ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացնի այդ փաստաթղթերը: Այդ պատճառով գործընթացը պետք է թողնել ժամանակին: Հարկ է, որպեսզի Հայաստանն էլ այդ հարցում համբերատար լինի...”, թուրքական “Milliyet” օրաթերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍԻԱՄԱԿԱՆ

    ԸՆԴԴԵՄ ԵՐԿԳԼԽԱՆԻ “ՊԱՏՐԱՇԻՏԵԼԻ”


    Երեկ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 1998թ. իշխանափոխության կրկնության հավանականության եւ Ռոբերտ Քոչարյանի հավանական վերադարձի թեմաներին:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑ


    Երեկ կեսօրին լուրեր տարածվեցին, թե կտրուկ վատացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ինքնազգացողությունը, ինչի արդյունքում` նրան տեղափոխել են “Նաիրի” բժշկական կենտրոն: Շրջանառվող լուրերի համաձայն` վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել նախագահական նստավայրից, եւ մինչեւ ուշ երեկո գտնվել է բժիշկների հսկողության տակ: Վարչապետի մամլո քարտուղար Արամ Անանյանը “NEWS.am”-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով վարչապետի հիվանդանոց տեղափոխվելու մասին տարածված լուրերը, ասել է, թե վարչապետը սովորական բուժզննում է անցել, եւ նրա ինքնազգացողությունը շատ լավ է:

    շարունակություն...»»


    ՈԳՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ

    ՆՐԱ ԽՈՍՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է


    Հրանտ Մաթեւոսյանի 75-ամյակի առիթով Սլավոնական համալսարանում հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի ջանքերով ցերեկույթ էր կազմակերպվել` նվիրված մեծ գրողի հիշատակին: “Նպատակը մեկն է. որպեսզի յուրաքանչյուրս մեկ անգամ եւս կարդանք, արժեւորենք Մաթեւոսյանի գրականությունը”,- ասաց հայոց լեզվի ու գրականության ամբիոնի դասախոս Ժենյա Ռոստոմյանը:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է

    ՉԵՔ ՈՒԶՈՒՄ` ՉԵՆ ՔԱՆԴԻ


    Երեւանում սկիզբ առած ապօրինի շինարարությունների գործընթացը շարունակում է նոր թափ ստանալ: Քաղաքը այլանդակվում է, կանաչապատ տարածքները վերանում են, գազանաբար կտրվում եւ արմատախիլ են արվում մայրաքաղաքում մնացած վերջին ծառերը: Սա դեռ բավական չէ, ապօրինի այդ շինարարությունները սպառնալիք են դարձել որոշ շենքերի գոյության համար: Բերենք կոնկրետ օրինակ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԶԱՏԻԿ


    Նա 10 տարեկան էր երկու հազար տարի առաջ այս օրերին: Նրա նահատակությանը` Չարչարանքներին ու Խաչվելուն 23 տարի էր մնացել: Զատիկ էր: Եբրայական Զատիկ: Գաղիղեոց, Արամեից, Ասորացոց, Հրեից ` մոտ ու նման ցեղերի, ազգերի կրոնական ու ժողովրդական տոն էր` պատերազմից պատերազմ, երաշտից լիություն ու դարձյալ երաշտ, չքավորությունից հարկահանություն ու Հռովմեացոց բռի տիրապետում, սեփական քուրմերի, թագավորների առաքինի վարքից մինչեւ արվամոլություն ու մանկապղծություն` նրանց բոլորի առօրյան, բոլոր էդ ժողովուրդների ու մարդկանց օրավուրը երեւի այդ էր, այդպես էր:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՇԱՀԻԴ

    ՀՈՒՍԱՀԱՏՎԱԾ ԿԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՀԱԲԵԿԻՉ ԴԱՌՆԱԼ


    Արդյո՞ք հնարավոր է ամբոխի մեջ ճանաչել ահաբեկչին` այս հարցը այսօր հուզում է աշխարհի բոլոր հատուկ ծառայություններին: Եվ թեեւ հարցը Հայաստանի համար հրատապ չէ, քանի որ, փառք Աստծո, շահիդներին եւ շահիդուհիներին չենք հետաքրքրում, արժե որոշ մանրամասներ իմանալ, որոնք կարող են անհրաժեշտ լինել թեկուզ դրսում: Չնայած հայրենի հատուկ ծառայություններն այնքան “քնած” են եւ կամ այնքան ծանրաբեռնված են իշխանությունների թշնամիներին գաղտնալսելու- հետեւելու-կոմպրոմատ հավաքելու ամենօրյա աշխատանքով, որ ի՞նչ իմանաս:

    Ա.Հ.

    շարունակություն...»»


    ՏԱՂԱՐԱՆ

    ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ


    - Ա՛յ տըղա Ռոբիկ, նըստիր վըրանում,
    Ի՞նչ ես Դուբայում ժողովներ անում,
    Պաշտոնըդ կորցրել, չես հանգըստանում,
    Մուտիտ անելով,
    Զահլես տանելով,
    ՀՀԿ-ս անտեր
    Ընկել եմ հանդեր...

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version95 (No 209 (կիրակնամուտ)), Ապրիլի 3 2010 թ., շաբաթ