Երեքշաբթի, 6 ապրիլի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ

    ՉԲՌՆԵ՞ՆՔ ԵՐԹԸ ԲԱՂՐԱՄՅԱՆՈՎ ԱՆԵՆՔ



    Նկարում պատկերվածը Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնության արդյունքն է. ՀՀ Վարչական դատարան ներկայացվող 7230 ՀՀ քաղաքացիների հայցի փաթեթը` ապրիլի 1-ից գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այսօր քաղաքացիների հայցը Հայ Ազգային Կոնգրեսը հանձնելու է դատարան: Համահայցվոր դառնալու գործընթացը այսքանով ավարտված չէ. ՀՀ քաղաքացիները կարող են գործի քննության ընթացքում եւս միանալ նախաձեռնությանը: Այս պահին հարկ է ընդգծել, որ 7230 դիմումը արդեն լուրջ ցուցանիշ է, եւ այս թիվը հիմք է տալիս կարծելու, որ դատարանին դժվար է լինելու կայացնել մի որոշում, որը չի բխելու ՀՀ այս եւ նախաձեռնությանը հետագայում էլ միացող հազարավոր քաղաքացիների շահերից:


    ԼԱՓԱՄԱՆԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ

    ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ


    Մեկ էլ տեսար՝ առաջիկայում ՀՅԴ-ն քննարկեց կառավարության հրաժարականը պահանջելու հարցը: Համենայն դեպս, դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե դա չի բացառվում: Հետաքրքիր է՝ ո՞րն է ՀՅԴ-ի այս “կոշտացման” պատճառը: Փորձենք հասկանալ:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԱՅՍՕՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ


    Այսօր` ապրիլի 6-ին, ժամը 18:00-ին, Հայ Ազգային Կոնգրեսը Մատենադարանի մոտ հանրահավաք է անցկացնելու, որին հաջորդելու է երթը: ՀԱԿ-ի հանրահավաքը հրավիրվում է` ընդդեմ
    - արտաքին քաղաքական ձախողումների
    - թանկացումների
    - խորացող սոցիալական ճգնաժամի
    - մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումների:
    Հանրահավաքում ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն քաղաքապետարանի N4 որոշմամբ:

    շարունակություն...»»


    ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ


    Երեկ ուշ երեկոյան Դավիթ Անհաղթի փողոցում 06ՕՕ147 համարանիշով “Հոնդայի” ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մեր գործընկեր Գայանե Բաբայանին: Դեպքից հետո վարորդը Բաբայանին փորձել է իր մեքենայով հիվանդանոց տեղափոխել, սակայն նա հիվանդանոցի ճանապարհին՝ հենց մեքենայի մեջ մահացել է: “ՉԻ” խմբագրությունը խոր վշտով ցավակցում է մեր սիրելի Գայանեի հարազատներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Գայանեն այն եզակի լրագրողներից էր, որն իր ուրույն ձեռագիրն ուներ, եւ նրա կողմից բարձրացվող բոլոր խնդիրները միշտ արդիական էին ու հասարակության համար կենսական նշանակություն ունեցող: Հայ ընթերցողը երկար կհիշի Գայանեի ստեղծագործությունները, որոնք, ի դեպ, չէին սահմանափակվում լրագրային հոդվածներով:


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    “ԿԵՂԾ ՄԱՐԴԿԱՆՑ” ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

    շարունակություն...»»


    ԱՅՍ-ԱՅՍԻ ՓՈԽԱՐԵՆ ԱՅՍ-ԱՅՍԸ

    ՇՊՐԵԽԵՆ ԶԻ ԴՈ՞ՅՉ


    Սերժ Սարգսյանը գերմանական “Շպիգել” աշխարհահռչակ պարբերականին հարցազրույց է տվել: Մեր հասարակությունն, ուզած-չուզած, պիտի շատ ուշադիր կարդա այդ հարցազրույցը, որովհետեւ մենք արդեն սովոր ենք, որ Սերժ Սարգսյանն իր կարեւորագույն մտքերը դրսում է հատնում, իսկ Հայաստանում ընդամենը “ազատ, բայց պատասխանատու” լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայրենասիրական դատարկ ճառեր է արտասանում, որոնց միակ եւ հիմնական նպատակը Սփյուռքից փող պոկելն է: Այնպես որ՝ անդրադառնանք “Շպիգելի” հարցազրույցին:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»


    ԼՐԱՀՈՍ


    Երեկ “Քաղաքացիական հասարակության ինստիտուտում” Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը իր իսկ նախաձեռնությամբ հանդիպել է քաղբանտարկյալների կանանց հետ: “Հուսով եմ, որ հասկանում եք նաեւ, որ եթե եկել ենք այստեղ 400 հոգով հանդիպելու, այդ նրա համար չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքը սեղմենք, այլ, որ օգնենք իրավապաշտպաններին ու այն մարդկանց, ովքեր դարձել են անարդարության զոհ”, հայտարարել է Բելասենը եւ ավելացրել, որ FIDH-ի միջամտության արդյունքում` ավելի քան 1000 մարդ ազատ է արձակվել, այդ թվում է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանը, ով այն ժամանակ ձերբակալվել է Մոսկվայում` դառնալով քաղբանտարկյալ: “Մենք երբեք չենք կարող որեւէ մեկի ազատության մասին մտածել` նստելով նեղ շրջապատում: Եթե բարձրաստիճան ներկայացուցիչներին հրավիրում ենք ֆորում, այդ նրա համար է, որ հնարավորություն ունենանք ուղղակիորեն նրանց դիմելու”, ասել է նա:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

    “ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ” ԸՆԴԱՄԵՆԸ
    ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀԻՇԵՑՆԵԼՈՒ ԻՐ ՄԱՍԻՆ


    Ինչպես հայտնի է, “Ժառանգություն” կուսակցությունը վերջերս հանդես եկավ նոր առաջարկությամբ` “3+3” ձեւաչափով նստել կլոր սեղանի շուրջ եւ ելքեր փնտրել` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ըստ “Ժառանգության”` 3-ը ընդդիմադիր քաղաքական ուժերն են` ՀՅԴ, ՀԱԿ եւ իրենք` “Ժառանգությունը”, իսկ մյուս 3-ը իշխող կոալիցիայի կուսակցություններն են` ՕԵԿ, ՀՀԿ, ԲՀԿ: “Ժառանգության” այս առաջարկն այդպես էլ լուրջ չընդունվեց քաղաքական ուժերի կողմից: Ինչո՞ւ. այս թեմայի շուրջ էլ զրուցեցինք “Ժողովրդի իշխանություն” հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, նախկին ժառանգական Արթուր Սարդարյանի հետ:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՄԵՌԵԼ ՈՒՏՈՂՆԵՐԸ


    Գերեզմանոցների արձակ տարածքներում տխուր ու խորհրդավոր, լուսավոր ու մտամոլոր առիթներով, նույնիսկ գողականի մոմենտով` գիշերվա վախենալու ռազբորկի երբ լինեք ու լուսավորությունը բավարարի, ու հավեսներդ ու ժամանակն էլ եթե բավարարեն, ուշադիր նայեք ձեր քթից քիչ այն կողմ, հետո` քիչ էլ` հայրենիքիս էական ու շոշափելի մասը կազմող, պաշտամունքի ու գուրգուրանքի առարկա գերեզմանոցների մանրամասնը տեսեք, մանրամասնորենը նկատեք ձեր քթից այն կողմ:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՈՒՐ ՁՄԵՌՈՒՄ ԵՆ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐԸ

    ՍԵՎԱՆԻ ԱՓԵՐԻՆ ՈՐԵՎԷ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԻ ԿԱՏԱՐՎՈՒՄ


    Չնայած որ արդեն լրացել է նախարարի տված տասնօրյա ժամկետը
    Արդեն լրացել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից սահմանված տասնօրյա ժամկետը, որի ընթացքում “Սեւան” Ազգային պարկի աշխատակիցները պետք է հաստատված ծրագրի համաձայն մաքրեին Սեւանի ափամերձ տարածքները: Սակայն մեր ֆոտոխցիկը հենց ծրագրով նախատեսված հատվածներում միանգամայն այլ պատկեր է ֆիքսել: Բոլոր այն ծառերը, թփերն ու եղեգները, որոնք ջրի տակ են մնացել ամիսներ շարունակ, շարունակում են մնալ նույն տեղում:

    Լուսանկարչական ռեպորտաժը՝
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՎԱՐԿԱԾ

    ԵՍ ԳԻՏԵՄ


    Թվում է` այնքան էլ շատ ժամանակ չի անցել 1998թ., սակայն բացելով 1998թ. թեմայով այս խոսակցությունը, համոզվեցինք, որ իսկապես ներկայի եւ ապագայի համար արժե ճշգրտումներ մտցնել նույնիսկ ոչ այնքան վաղ անցյալի մեջ, որովհետեւ պատմությունն ամենաշատը կեղծվում է ոչ թե տարիներ կամ դարեր անց, այլ ընթացիկ պահին:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԴՈՒՐՍԸ ՔԱՀԱՆԱ...


    Օրերս Գիտությունների Ազգային Ակադեմիայում մի քննարկում էր կազմակերպվել, որի մասնակից գիտնականները, արվեստի գործիչները, ճարտարապետներն իրենց վրդովմունքն էին հայտնում Երեւանի Գյուղատնտեսական ակադեմիայի դիմացի այգում ընթացող շինարարության կապակցությամբ: Բանն այն է, որ այգու զգալի հատված ցանկապատվել է եւ դրա ներսում սրճարանների շինարարություն է ընթանում: Խնդիրն այն է, որ բացի նրանից, որ գործ ունենք կանաչ տարածքի հերթական սրճարանապատման հետ, նաեւ առկա է Վիկտոր Համբարձումյանի արձանի խնդիրը:

    շարունակություն...»»


    ՋԻՓԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ

    “ՆՈՐ ՁՈՐԱԲԵՐԴԻ” ՏԵՐԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ
    ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
    Տուժածներն այս անգամ ոստիկաններն են


    Շաբաթ օրը մեր ֆոտոլրագրողը ականատես է եղել ավտովթարի, որը հետո վերածվել է իսկական “ռազբորկայի” եւ ավարտվել ձերբակալություններով:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Լուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին “Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր” ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ես ուզում եմ միանգամից ուրախացնել ձեզ, որովհետեւ այսօրվա մեր խաղին մասնակցում է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Ծափահարություննե՛ր: Տիգրան Թորոսյանն առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված պատգամավորների ազգանուններն՝ ըստ այբբենական կարգի: Բարե՛ւ ձեզ, պրն Թորոսյան:

    - Բարեւ ձեզ:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 96 (Չորրորդ ինքնիշխանություն), Ապրիլ 6 2010 թ., երեքշաբթի