|
Ամեն անգամ, երբ Հայաստանում ընտրություններ են տեղի ունենում, մեկ օր անց
իշխանությունները ստիպված են լինում ինչ-որ թվեր ներկայացնել: Իբր՝ ընտրություններին
մասնակցել է այսքան-այսքան մարդ, նրանցից այսքան-այսքանն իր ձայնը տվել է
այս կամ այն թեկնածուին, եւ արդյունքում հաղթել է ահա այս թեկնածուն: Բնականաբար,
Հայաստանում հնարավոր չէ գտնել գոնե մեկ ողջամիտ մարդու, ով կհավատա ներկայացված
թվերին, բայց դա, մեծ հաշվով, նշանակություն չունի: Թվեր ներկայացնելն օրենքի
պահանջ է եւ Հայաստանում մի տեսակ ռիտուալ է դարձել, որովհետեւ քանի դեռ
այդ թվերը հրապարակված չեն, “ընտրություններ” կոչվող ծիսակարգն ավարտված
համարվել չի կարող:
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
|