|
Հիշո՞ւմ եք խորհրդային տարիների հայտնի անեկդոտը: Հայկական ռադիոյին հարցնում
են՝ հնարավո՞ր է արդյոք, որ օրը ցերեկով Մոսկվայի կենտրոնում, Կարմիր հրապարակում
բռնաբարություն տեղի ունենա: Հայկական ռադիոն պատասխանում է. “Ոչ, հնարավոր
չէ, որովհետեւ կողքից խորհուրդներ տվողները չափազանց շատ կլինեն”: Իսկ գիտե՞ք,
թե ինչու հիշեցինք այս անեկդոտը: Որովհետեւ այսօր տեղից վեր կացողը Տիգրան
Սարգսյանին խորհուրդներ է տալիս, թե ինչպես պետք է ղեկավարել Հայաստանի տնտեսությունը:
Իրականում մարդը տնտեսություն ղեկավարելով չի զբաղված, բոլորովին այլ բանով
է զբաղված, բայց նրան, միեւնույն է, անընդհատ խորհուրդներ են տալիս: Փաստորեն,
այն, ինչ հնարավոր չէ Մոսկվայի Կարմիր հրապարակում, Հայաստանում լավ էլ հնարավոր
է: Հատկապես՝ տնտեսության բնագավառում:
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
|