|
Քեզ այնքա~ն են սիրում, այնքա~ն են սիրում, ուղղակի ուտել են պատրաստ քեզ`
իրենց սիրելիին։ ՈՒ քեզ այդքան շատ սիրում են ոչ թե Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ
գործիչները, քեզ այդքա~ն շատ սիրում է եւ ուտել է պատրաստ այս ժողովրդի լավագույն
մասը, մտածող ու տարրական բաներ հասկացող մասը։ Դու մարդասպան ես ու քեզ
սիրում են դրա համար, դու դավաճան ես ու քեզ դրա համար պատրաստ են շարունակաբար
փառք տալ ու մեծարել` որպես “աստծու” կամ գոնե “առաքյալի”։ Դու ավանտյուրիստ
անհայրենիք ես ու հայրենիքի հանդեպ իր նվիրումով, անմնացորդ կերպով, ցմրուր
քեզ սիրում է այս ժողովուրդը։ Դու արդյունավետ նախագահ ես եղել եւ նախագահությանդ
արդյունքների ավետմանն են սպասում Հաագայի դատարանը, Մարտի 1-ից ետ` Հոկտեմբերի
27 ու մյուս բոլոր մահափորձերի ու սպանությունների` ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ԹԵ` ՈՉ,
զոհերի հարազատները, քննչական խմբերը, ժողովուրդը, բոլորս։ Բո-լո-րըս։
Մ.Մ.
|