Երեքշաբթի, 13 ապրիլի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՊՆԴՈՒՄԸ

    ԷՍ ԽՄՈՐԸ ՇԱՏ ԳԱԶ ԿՏԱՆԻ



    ԳՐԵԹԵ ՄԵՍԻՋ

    ՎԱՇԻՆԳՏՈՆ. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ
    ՔԱՐՏԵԶԻ ԵՎ ՈՒՐԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ


    Երբ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին եւ հայտարարեց, թե “մենք արդեն մեր որոշումը գրեթե ունենք”, հասկանալի դարձավ, որ ամենայն հավանականությամբ՝ Հայաստանը մոտ ապագայում ետ կվերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից։ Այլ հարց է, որ օգտագործելով “գրեթե” բառը, Սերժ Սարգսյանը “մեսիջ” էր ուղարկում Էրդողանին։ Իբր՝ եթե վաշինգտոնյան հանդիպման ընթացքում Թուրքիան շարունակի պնդել նախապայմանները, մենք մեր ստորագրությունը ետ կվերցնենք շատ արագ՝ մինչեւ ապրիլի 24-ը, որպեսզի Օբաման իր այդ օրվա ուղերձում “ոչնչով կաշկանդված չլինի”։

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԿՈՄՊՐՈՄԱՏ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ`
    ԸՆԴԴԵՄ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ


    Մեր աղբյուրների փոխանցմամբ` իշխանական համակարգի վերին էշելոններում նոր սկանդալ է հասունանում, որը կապված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու եվրոհարեւանության եւ համագործակցության ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Շտեֆան Ֆյուլեի միջեւ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության ղեկավարի արտահայտած որոշ մտքերի եւ գնահատականների հետ։ Պարզվում է, որ վարչապետը Եվրամիության պաշտոնյային տեղեկացրել է, որ Հայաստանը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի իր երազած երկիրը դառնա։

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

    ԿԱՐԵՎՈՐԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆՆ Է

    շարունակություն...»»


    ՄԻԱՍԻՆ ԸՆԴԴԵՄ ԹԱԼԱՆԻ

    ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ՁԱԽՈՂՎԵՑ


    Երեկ Երեւանում մի զարմանահրաշ երեւույթ արձանագրվեց։ Մի քանի ժամով գազը թանկացավ։ Մի քանի երթուղիների վարորդներ միանգամից բողոքի ակցիաներ կազմակերպեցին, եւ մի քանի ժամ չանցած՝ գազի հերթական թանկացումը “չեղյալ հայտարարվեց”։

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»


    ԼՐԱՀՈՍ


    Երեկ Վաշինգտոնի ժամանակով ժամը 9։30-ին (Երեւանի ժամանակով` 18.30-ին) մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք Վաշինգտոնում են` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողովին։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՄԱՐՏԵՐ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ “ԱՆԴԻՆ”

    ԶԻՆՎԱԾ ԲԱԽՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՎ
    ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ


    Արդեն մի քանի օր է, ինչ քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ ուժային կառույցներին մոտ կանգնած պաշտոնյաների եւ շարքային աշխատակիցների խոսակցության թեման հետեւյալն է` ՀՀ ոստիկանության եւ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների միջեւ զինված բախում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնի է, բավականին տեւական ժամանակ լուռ պայքար է ընթանում ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի միջեւ. ասում են, Սերժ Սարգսյանը որոշել է ուժեղացնել ոստիկանությանը, իսկ սա նշանակում է, որ ԱԱԾ-ն կարող է կորցնել իր ազդեցության ոլորտների մի զգալի հատվածը։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ


    Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության գնդապետ Մուշեղ Օհանյանը, ազատվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ոստիկանապետի պաշտոնից եւ նշանակվել Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ։ Իսկ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետ է նշանակվել Վահան Մամիկոնյանը` ազատվելով Վեդիի ոստիկանապետի պաշտոնից։ Այստեղ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սեւան Քոչարյանը։

    շարունակություն...»»


    ՈՍՏԻԿԱՆԸ ՆԱԵՎ ԽՄԲԱԳԻՐ Է

    ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ


    Սովորաբար մեր պետական այրերը, երբ որեւէ քննադատություն են լսում իրենց շեֆերի մասին, սկսում են անվերջ կրկնել, թե պետք է հարգել պետական խորհրդանիշները։ Այդ ամենը նրանք մատուցում են իբրեւ ընդգծված հայրենասիրության դրսեւորում։ Սակայն պարզվում է, որ “հանուն հայրենիքի” անվան տակ մի քանի հանցագործների ծառայող ՀՀ ոստիկանությունը ոչ միայն չգիտի, այլեւ պրոպագանդում է ՀՀ օրհներգի առավել թշվառ տարբերակ։

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՎԱԼՅՈՒ, ՋԱՋՄԸՆԹ, ՍԹԵՅԹՄԸՆԹ, ՖԵՔԹ


    Հմտագույն բառաշարժ-աճպարարի տեսքով Գեւորգ Դանիելյանն ու Դավիթ Հարությունյանը բերանները անգլերեն բառեր են առել ու ժանգլյորություն են անում` անբռնազբոս, շոպլիկ, “տեղը տեղին”։ Էս անգամ առիթը ՍՐԱՆՑ ու սրանց կոլեգաների առաջարկած օրինագիծն է առ այն, թե ինչպես մամուլը խեղդեն շոպլիկ իրավագետներով, քաղաքական գործիչներով` մի խոսքով կոստյում- տաբատավոր թափթփուկներով` միով բանիվ։ “Շարժե՞լ եք ուզում, կին չկա՞, հասկացե՛ք, գրիչն անդամ չէ”.- սա մեր “օրինագծին” անտեղյակ բանին անտեղյակ Չարենցն է ասել դեռ 20-րդ դարի քսանականներին։

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԱԺ-Ն ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    ԱԺ-ՈՒՄ “ՓԼԻՍՈՓԱՆԵՐԸ” ՔՉՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ


    Իր վերջին հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանը, փաստորեն, մի քանի կարեւոր բաներ խոստովանեց` պատերազմի եւ հայրենասիրության, իշխանության եւ ընդդիմության մասով, բայց անձամբ ես ահավոր հուսադրվեցի, որ նույնիսկ նա ընդունեց գրքի կարեւորությունը։ “Մեզ խելք են սովորեցնում, մեզ խորհուրդ են տալիս մարդիկ, ովքեր կյանքում երկու հոգու չեն ղեկավարել, ովքեր կյանքում երկու գիրք չեն կարդացել...” ասաց Տավուշում։

    “ՉԻ”

    շարունակություն...»»


    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԵՐ

    ՆՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ 70 ՏԱՐԻ ԱՆՑ


    Ապրիլի 10-ին ողջ աշխարհը ցնցվեց Սմոլենսկի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիավթարից։ Ինքնաթիռում է եղել Լեհաստանի նախագահը` տիկնոջ հետ, Լեհաստանի գրեթե ողջ էլիտան` քաղաքական, տնտեսական, ռազմական, ութ տասնյակ գործիչներ։ Լեհական պատվիրակությունը մեկնում էր Սմոլենսկ` մասնակցելու 1940 թ. գնդակահարված լեհական բանակի սպաների հիշատակը հարգելու։ Ճակատագրի քմահաճույքով, այն դեպքերից 70 տարի անց ռուսական հողում կրկին գլխատվում է Լեհական պետությունը։

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Մարտի 30-ին ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշը նամակ է հղել ՀՀ Առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին, որում մասնավորապես նշված է.

    “Ես մեծապես գոհացած եմ Հայաստան իմ այցի ընթացքում Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար։ Մեր զրույցը կարեւոր էր, թույլ տալով ինձ ավելի մեծ խորությամբ հասկանալ երկրում քաղաքական իրավիճակը, եւ ես ուրախ եմ, որ դեսպան Կապինոսը խորհուրդ տվեց, որ մենք անցկացնենք այդ հանդիպումը։

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում կրկին “Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր” ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ, որ այսօրվա մեր խաղին մասնակցում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ծափահարություննե՛ր։ Բարեւ ձեզ, պարոն վարչապետ, ինչպե՞ս է ձեր թանկագին առողջությունը։

    - Ստոր հերյուրանքնե՛ր են։

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 101 (Չորրորդ ինքնիշխանություն), Ապրիլ 13 2010 թ., երեքշաբթի