|
Այսպիսով,
կարելի է արձանագրել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը մեռած է կամ,
լավագույն դեպքում, անորոշ ժամանակով սառեցված: Լավ է դա թե վատ՝
բոլորովին այլ խնդիր է, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանի երկամյա «նախաձեռնողականությունն»
ավարտվեց: Հիմա նա ճիշտ այն նույն վիճակում է, որում Ռոբերտ Քոչարյանը գտնվում
էր տասը տարի շարունակ: Այսինքն՝ հիմա նա պիտի վարվի ճիշտ նույն կերպ, ինչպես
Քոչարյանն էր վարվում տասը տարի շարունակ. պիտի ձեւացնի, թե շարունակում
է ղարաբաղյան բանակցային գործընթացը, պիտի այնպես անի, որ Հայաստանը «յոլա
գնա» շրջափակման պայմաններում, ու միաժամանակ պիտի ամրապնդի կրիմինալ կառույցներն
ու օլիգարխիկ համակարգը, որպեսզի հանկարծ իշխանափոխություն տեղի չունենա:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
|