|
«Վերեւը
Աստված կա: Մեռնեմ Աստծո զորությանը: Ինքը ուզեց, որ ես մենակ մնամ ու իմ
օգնությունը տամ շներին ու կատուներին, որովհետեւ էնքան է չարացել աշխարհը:
Մեկ սենյականոց բնակարանում երեք շուն ունեմ, մեկ կատու: Հոյակապ ապրում
են իրար հետ, բայց լիդերը կատուն է: Լուսամուտից որ կախվում եմ, բակի կատուները,
շները հավաքվում, դունչները բարձրացնում, սպասում են. գիտեն, որ լուսամուտից
ուտելիք է թափվելու: Ուտում են, փռվում արեւի տակ, ու դրանից ես լավ եմ զգում,
հոգիս հանգստանում է:
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ |