Հինգշաբթի, 22 ապրիլի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ՊԱԽՄԵԼՆԻ ՍԻՆԴՐՈՄ


    Այսօր` ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը ուղերձով դիմելու է ժողովրդին: Հայաստանի ղեկավարի պաշտոնական կայքէջի տեղեկատվության համաձայն` երեկ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ Անվտանգության խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ: Միաժամանակ Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: «Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին», ասված է հաղորդագրությունում: Տես էջ 2:


    ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԾՈՎ ԵՎ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ


    Ուղիղ մեկ տարի առաջ՝ ապրիլի 24-ի նախօրեին, «մթության քողի տակ» անսպասելիորեն հրապարակվեց հայ-թուրքական հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»: Ավելի ուշ այդ արձանագրությունները ստորագրվեցին, բազմաթիվ ձեռքսեղմումներ եւ «թշաքաշումներ» եղան, մի խոսքով՝ շատ ջրեր հոսեցին, բայց այսօր՝ մեկ տարի անց, Հայաստանի քաղաքական դաշտում մի հիմնական հարց է քննարկվում. ժամանակը չէ՞ արդյոք, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը: Մի խոսքով՝ մեկ տարի անց պարզ դարձավ, որ ճանապարհային քարտեզը ոչ մի բանի պիտանի չէր, ստորագրված արձանագրություններն էլ «էն գլխից» խոտան էին:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ


    ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից «ՉԻ»-ին տեղեկացրեցին, որ գլխավոր դատախազության ստացած հանձնարարականին արդեն ընթացք է տրվել: Այսինքն ՀՀ բնապահպանության նախարարության ֆինանսատնտեսական գործունեությունն արդեն «ստուգման տակ է»: Թե երբ կավարտվի գործընթացը, առայժմ անհայտ է, քանի որ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերն ու հանգամանքները ծավալուն են:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՐՈՒՍՏ ՓՈՐՁԸ

    ԲՈԼՈՐԻՆ ԴԱՐՁՐԵՔ ԶՈՐԱԿՈՉԻԿ, ՊՐԾԵՔ

    շարունակություն...»»


    ՀՈՂԻ ԳԻՆԸ

    ԷՍ Ի՞ՆՉ ԾՈՒՅԼ ՃՈՐՏԵՐ ԵՆ


    Այն, որ իշխանությունները Հայաստանն ընկալում են որպես «օբյեկտ», որը պիտի հնարավորինս «լավ աշխատացնել» եւ առավելագույն շահույթ ստանալ, վաղուց է հայտնի: Բայց «օբյեկտների» սեփականատերերը մի վատ սովորություն էլ ունեն. ժամանակ առ ժամանակ դժգոհում են աշխատողների ծուլությունից: Ճիշտ այդպես են վարվում նաեւ Հայաստանի իշխանությունները: Նրանք բողոքում են, որ հայ գյուղացին այսօր ալարկոտ է դարձել, ծուլանում է եւ չի ուզում աշխատել:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Պաշտոնական լիազորություններն անցնելու եւ ինքնասպանության հասցնելու կասկածանքով երեկ ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մ.Հայրապետյանը: Նա ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

    շարունակություն...»»


    100 ՔԱՅԼ ԱՌԱՋ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է` ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ ԱՌԱՆՑ ԿԵՂԾԻՔԻ


    Վահագն Ղազարյանը մինչեւ մարտյան ողբերգական դեպքերը աշխատել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում` որպես Համաշխարհային կազմակերպության եւ Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ: 2008 թ. մարտի 1-ին Ղազարյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Վերջինս 10 տարի աշխատել է պետական կառավարման համակարգում, իսկ այսօր Հայ Ազգային Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ է:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՆԵՂ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆ


    Սերժ Սարգսյանի` Դմիտրի Մեդվեդեւից հանդիպում խնդրելը քաղաքագետ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հիմք է տալիս ասել, որ վաշինգտոնյան հանդիպումներն այնքան էլ փայլուն չեն անցել. «Ըստ էության` ԼՂ-ի եւ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացումները մեզ համար բարենպաստ չեն: Հակառակ դեպքում Սերժ Սարգսյանը չէր գնա արձակուրդ եւ արձակուրդի ընթացքում հանդիպում չէր խնդրի ՌԴ նախագահից: Ես հակված եմ պնդել, որ ի հեճուկս այդ հանդիպումներն աննախադեպ ներկայացնելու մեր իշխանությունների փորձերին` թուրքերը չէ, որ այսօր պետք է պատասխան տան Վաշինգտոնին եւ միջազգային հանրությանը»,- երեկ «Ա1+»-ին ասել է Ստեփան Սաֆարյանը:

    շարունակություն...»»


    ԽՈՒԺԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ՍՊԱՍՈՒՄ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ
    Նրանք փորձում են վստահել ՀՔԾ-ին


    Հարցազրույց Չարենցավանի ոստիկանապետ Նորիկ Հեբոյանի հետ:

    - Պարոն Հեբոյան, թեեւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանը բռնության չի ենթարկվել, նրան ոչ ոք մատով չի կպել, ինքն է վերցրել դանակն ու երկու անգամ մտցրել փորը, սակայն Խալաֆյանի հարազատները` այդ թվում եւ մայրը, հայտարարել են, որ Վահանի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ, կապտուկներ:

    - Մարմնական վնասվածքներ չկան, ընդհանրապես չկան:

    Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՎԵՐՋԻՆ ԹԱԼԱՆԻ ՇՐՋԱՆԸ


    Նոր չի սկսվել հարկավ: Եվ որոշակի ժամկետից, կետից, սկզբից չի սկսվել: Աստիճանական անցում է եղել: Քանակականից որակականի սահուն, բայց վճռական մետամորֆոզով: Նոր չի սկսվել: Ենթադրելի է, որ Մարտի 1-ի աղետի շոկից հետո, իրենց թափ տալով, իրենց հավաքելով, առավել` համաշխարհային տնտեսական հայտարարագրված ճգնաժամը, առավել` Ղարաբաղի հարցի միջազգային թափահարումներն ու Թուրքիայի հետ գնալ-գալ ստորագրել-չստորագրելու դեգերումները, առավել միլիոն մեծ ու փոքր ուրիշ բաներ, բայց ամենաշատն` առավել ընդդիմության, ՀԱԿ-ի էլ չասենք, ժողովրդի լարված ու կուտակվող կատաղությունն են պատճառ եղել, հրահրել ու խրախուսել պասիվ թալանից ակտիվի, էքստենսիվից ինտենսիվի անցնել:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

    ՀՅԴ-Ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ
    (վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը,
    պատմաբանները, ականատեսները)


    Ամեն տարի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանշական օրվա՝ Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ջահերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

    Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ամենաշատն է կուրծք ծեծում, զգայացունց միջոցառումներ կազմակերպում, հեռուստաէկրաններին եւ թերթերի էջերում երեւում իր առաջնորդների տխրամած դեմքերով:

    Շարունակելի
    ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԳԱՐԵԳԻՆ Բ-Ի ՏՂԱՆԵՐԸ

    ԱՌԱՏՈՒՐ ԱՆՈՂՆԵՐԸ


    «Վերադառնանք մեր արմատներին»` կուրծք են պատռում սոփեստները, եւ երկու քայլ ետ, կես քայլ առաջ անող ժողովուրդն ավելի մոլորվում, քայլերը շփոթում, երեք քայլ ետ է անում, կես քայլը` նորից ետ:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը 10 կետից բաղկացած հուշագիր է հրապարակել պաշտոնյաների եւ դեսպանատների աշխատակիցների համար` թե ինչպես դիմագրավել Հայոց ցեղասպանության հարցերին:

    Փաստաթղթում նշված են այն կանոնները, հրահանգներն ու պայմանները, որ պետք է պահպանեն պաշտոնյաները` Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերին պատասխանելիս: Այդ սկզբունքները հասցեագրված են նաեւ կառավարության անունից արտերկիր մեկնող պաշտոնյաներին:

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ՔՐԵԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ¥(ՌԱԶԲՈՐԿԱ) ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական եւ սոցիալ- տնտեսական ոլորտներում տիրող կառուցողական բանավեճերի ակտիվացումը, մեծապես կարեւորելով այդ բանավեճի ընթացքում քննարկվող թեմաների եւ դրանց ֆինանսատնտեսական բաղադրիչների բացառիկ կարեւորությունը Հայաստանի Հանրապետության համար, միաժամանակ գիտակցելով ոլորտի օրենսդրական կարգավորման առաջնահերթ կարեւորությունը, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք քրեական քննարկումների մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կկանոնակարգի ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման քրեաիրավական տարընթերցումները, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանը մեկառմիշտ կայունության եւ օրինականության կղզյակ դարձնելու ազգանվեր տեսլականի իրականացման ճանապարհին: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed version108 (No 97 (իրավիճակ)), Ապրիլի 22 2010 թ., հինգշաբթի