Ուրբաթ, 23 ապրիլի 2010, # տպագիր համարը

    first page

    ՁԵՌՔԸ ՇԱՐԺԵՑ - ՄԵԿ ՎԵՐ, ՄԵԿ ՎԱՐ,
    ՈՏՔԸ ԽՓԵՑ - ՄԵՌԵ՛Լ, ՄԵՌԵ՛Լ,-
    ԱՌԱՋ ԵԿԱՎ ԴԺՎԱ՜Ր, ԴԺՎԱ՜Ր,
    ՁԵՌՔԸ ՇԱՐԺԵՑ ՄԵԿ ՎԱՐ, ՄԵԿ ՎԵՐ:
    ԱՀԱ՛, ԱՀԱ՜ - ԹԵՔՎԵ՜Ց, ԹԵՔՎԵ՜Ց,
    ԿԸՆԿՆԻ՛, ԿԸՆԿՆԻ... ԲԱՅՑ ՉԷ՛. ՆԱՅԻ՛.
    ՇՈՒՐԹԸ ՇՐԹԻՑ ԴԱՆԴԱՂ ՋՈԿՎԵՑ,
    ՄՆԱՑ ՄԻ ՊԱՀ՝ ԱՉՔԸ ՄԱՀԻ:

    «ՄԱՐԻՈՆԵՏԿԱ»
    Կարդացեք Չարենց


    ՀՈՒԶԱԽԱՌՆ PR

    ԱՆՆՊԱՏԱԿ ՈՒՂԵՐՁ ՈՉ ՄԻ ԲԱՆԻ ՄԱՍԻՆ


    Այսպիսով, «ֆուտբոլային դիվանագիտության» էջը կարելի է փակված համարել: Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Միաժամանակ Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել է ժողովրդին, որտեղ փորձել է բացատրել իր այդ քայլը:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԹՈՒՐՔԻԱ


    Երեկ` ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արտաքին գործերի նախարարին հանձնարարվել է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    Ո՞ՒՄ ՄԻՋԱՎԱՅՐՆ Է ԲԱՐԵԼԱՎՎԵԼ

    ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ

    շարունակություն...»»


    ԿԱՆԱՆՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    ԲԱՑ ՎԱԳՈՆՈՎ ԲԱՆԱԿ ԵՆ ՏԱՆՈՒՄ


    Կառավարությունն, ինչպես հայտնի է, մտադիր է կրկնակի կրճատել ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի՝ տարկետման իրավունքով տեղերը: Ամենայն հավանականությամբ, կառավարությունն այդ որոշումը կընդունի ապրիլի 29-ի նիստում, ինչին հակազդելու նպատակով էլ ԵՊՀ ուսանողությունը երեկ որոշել էր բողոքի ակցիա կազմակերպել, բայց նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել էր ակցիայի կազմակերպիչների հետ, նրանց ինչ-որ խոստումներ տվել, եւ արդյունքում ոչ մի ակցիա էլ չէր կայացել:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՐԱԶԱՀԱՆ

    ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ


    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ

    Անվտանգության խորհրդի նիստը քիչ անց կսկսվի: Բայց ոչ մեկը ներս չի մտնում, բոլորը միջանցքում սպասում են: Դահլիճի փակ դռան մոտ, հենց գետնին պահածոյի դատարկ տուփ է դրված՝ որպես մոխրաման: Մեռելային լռություն է: Միայն քարտուղարուհին է, որ երկար լացելուց կարմրած աչքերը տրորելով՝ ժամանակ առ ժամանակ գործնական քայլերով ներսուդուրս է անում: Ընդ որում, ամեն անգամ, երբ դուռը մի ակնթարթով բացվում-փակվում է, ներսից լսվում է դուդուկի սրտամաշ մեղեդին...

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՈՒՐԱՑՄԱՆ ՈՒՐԱՑՈՒՄ


    Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով կոալիցիայի հայտարարությանը, թե իրենք առկախում են հայ-թուրքական գործընթացը եւ այդ հարցը հանում ԱԺ քառօրյա նիստերի օրակարգից, նշել է. «Տեղի է ունենում ուրացման ուրացում»: Ավելի մանրամասն Զուրաբյանը խոստացել է խոսել Սերժ Սարգսյանի ուղերձի հրապարակումից հետո:

    շարունակություն...»»


    ԹԱՏԵՐԱԲԵՄ

    ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՐ ԵՆՔ


    Ազգային ժողովը առկախեց

    Սերժ Սարգսյանի` Վաշինգտոն-Մոսկվա-Երեւան ճանապարհորդությունը հասավ տրամաբանական ավարտին` երեկ հայտարարվեց, որ Հայաստանը կասեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Նախ դրա մասին երեկ առավոտյան համատեղ հայտարարությամբ հանդես եկան ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդները` հայտարարելով, թե հայկական կողմի կառուցողական ջանքերը եւ միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվել են թուրքական կողմի անհետեւողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որն էլ փակուղի է մտցրել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների` խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ


    շարունակություն...»»

    ԼՐԱՀՈՍ


    Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է մարդու իրավունքների խախտման վերջին աղմկահարույց դեպքերը: Անդրադառնալով Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանի մահվան դեպքին, Հարությունյանը հայտարարել է. «Արդեն մենք տեղյակ ենք, որ ձերբակալված անձ կա:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՌԱԿԻ ՀԱՂԹԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    ԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է


    Մեր թերթի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Սեւանի ափամերձ տարածքները մաքրելու համար 2006-ից հայտարարված 3 մրցույթներում` 2007-ին եւ 2008-ին հաղթել է «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ն` 3 տարվա համար պետբյուջեից ստանալով շուրջ 163 մլն դրամ: Ընկերության տնօրեն ԳԱՌՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «ՉԻ» հետ զրույցում բացատրեց, որ իրեն ինչ հանձնարարվել է, ինքը կատարել է: Այսինքն, ՀՀ բնապահպանության նախարարությունն է սխալ հանձնարարական տվել, որի արդյունքում գումարները անարդյունավետ են ծախսվել:

    Շարունակելի
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
    Լուսանկարը` հեղինակի

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԼԵԶՈւԱՆԻՆԵՐԸ, ԼԵԶՈւԱԳԱՐՆԵՐԸ ԳԱԼԱՐԱԼԵԶՈւ


    Հանգստացեք: Հանդարտվեք: Տեղներումդ վեր ընկեք: Վեր-վեր մի թռեք ու մի թպրտացեք: Լեզուն ձեզ ինչ է արել: Հանգիստ թողեք լեզուն: Դուք ո՞վ եք, որ լեզվին տեր կանգնեք, լեզուն վերափոխեք: Աղբալյա՞նն եք, Աբեղյա՞նն եք, Աճառյա՞նն եք: Դուք ով եք, որ դասական ուղղագրության անունից հօգուտ արմատների՛ խոսեք եւ ժամանակակից ուղղագրությանը հակընդդեմ, թե սովետական է ու գաղափարախոսական: Կամ էլ` հօգուտ ժամանակակիցի ու սովետականի եւ ընդդեմ դասականի, արմատականի:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

    ՀՅԴ-Ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ
    (վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը,
    պատմաբանները, ականատեսները)


    Սկիզբը` նախորդ համարում

    Լեո.-»Սուլթան Համիդը կոտորել էր տալիս հայերին, բայց մի՞թե առանց առիթի եւ պատրվակների, եւ մի՞թե այդ առիթն ու պատրվակը թոնրի շրթին քնած մերկերն էին, եւ ոչ թե այն պոռոտախոսները, որոնք թղթի վրա անպարտելի կռվողներ էին դարձնում այդ իսկ թշվառներին եւ կոկորդ էին պատռում՝ «ապստամբություն, ապստամբություն» բղավելով ամեն մի քայլում: Եթե 1896-ի օգոստոսին չգրավեին Բանկ Օտոմանը, Կ. Պոլսում կջարդվեի՞ն 7 հազար հայեր»:

    Շարունակելի
    ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ

    ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ


    Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին տարիներին վերածվել է «փրկության ափի», որին ձգտում են շատ հայաստանցիներ եւ սփյուռքահայեր: «Ամերիկյան երազանքն» արդեն իրականացրել են մոտ միլիոն ու կես հայեր, որոնք հիմնականում Կալիֆոռնիայի նահանգում են հաստատվել: Անկասկած` ներկա Հայաստանում ապրողների մեջ էլ հազարավորները երազում են «ավետյաց երկիր» ընկնելու մասին: Շատերը գնում են կամ ուզում են գնալ հենց չաշխատելու, նպաստների հաշվին ապրելու հաշվարկով: Նրանց համար, ովքեր դեռ խաչ չեն քաշել հայրենիքում ապրելու, հայրենիքում հեռանկար տեսնելու, թեկուզ պայքարելով ինչ-որ բան փոխելու մտքի վրա, ներկայացնենք հենց ամերիկացիների մտահոգությունները` կապված իրենց երկրի հետ:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ

    ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


    Էդուարդ Նալբանդյան -
    Կենդանակերպի նշանը՝ Այտեղջյուր:

    Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է հոգեցունց իրադարձություններով:

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version 109 (No 933 ((ինտերնետային No 1093)) Ապրիլի 23 2010 թ., ուրբաթ