|
Արդեն տեւական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր հայկական դրամը մեկ-երկու կետով
արժեվորվում է, կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «դոլարի կուրսը քցում են»:
Կենտրոնական բանկն, իհարկե, կարող է ձեւացնել, թե ընդհանրապես կապ չունի
այդ երեւույթի հետ, թե ինքը միջամտում է միայն բացառիկ դեպքերում եւ այլն,
բայց փաստն այն է, որ իշխանություններն ամեն կերպ ձգտում են «արժեվորել դրամը»:
Դրա լավագույն ապացույցը թերեւս այն որոշումն է, որի համաձայն ՝ բանկերն
այսուհետ պարտավոր են ավելի քիչ դոլար «պահել», եւ ավելի շատ դրամ: Այդ որոշումից
հետո բանկերը, բնականաբար, ստիպված են լինում իրենց «ավելցուկային» դոլարը
նետել շուկա, ինչի արդյունքում էլ դրամն արժեվորվում է:
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
|