Հինգշաբթի, 29 ապրիլի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՊԱՐԱՐՀԵՍՏ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ՀԵՍՏԱՊԱ՞Ր


    ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջին շրջանում այդ կուսակցության հայաստանյան կառույցի ներսում լուրջ տարաձայնություններ են խմորվում: Բանն այն է, որ ՀՅԴ-ն բաժանվել է երկու խմբի. մի խմբում Սերժ Սարգսյանի երկրպագուներն են, մյուսում` Ռոբերտ Քոչարյանի: Սերժ Սարգսյանի երկրպագուների բանակի հրամանատարը ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն է, իսկ քոչարյանամետներին կոորդինացնում է ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Գուցե նաեւ այդ է պատճառը, որ Վահան Հովհաննիսյանն իր հրապարակային ելույթներում քննադատում է միայն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ ավելի վերեւ «չի ձգում», իսկ Արմեն Ռուստամյանն էլ հնարավորության դեպքում փառաբանում է Քոչարյանին` կշտամբանքով խոսելով Սերժ Սարգսյանի մասին:
    Իսկ ինչո՞վ է պայմանավորված Վահան Հովհաննիսյանի սերը առ Սերժ Սարգսյանը. արդյո՞ք միայն նրանով, որ վերջինիս որդին ամուսնացած է Սերժ Սարգսյանի պատգամավոր եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի դստեր հետ: Իհարկե` ո՛չ: Վահան Հովհաննիսյանն իր քաղաքական կողմնորոշումներում հստակ սկզբունքներ ունի, եւ դրանք նա երբեւէ չի շրջանցում: Խոսքը «տնտեսական շահ» սկզբունքի մասին է: Մեր աղբյուրի փոխանցմամբ` Հովհաննիսյանը «սիրահարվել» է Սերժ Սարգսյանին այն բանից հետո, երբ վերջինիս եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, նրան բիզնեսի տեր է դարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ասում են, որ Սաշիկ Սարգսյանը մեծ ավտոմեքենաների սպասարկման մի ողջ «սերվիս» է նվիրել Վահան Հովհաննիսյանին: Մնում է պարզել, թե Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է խոստացել Արմեն Ռուստամյանին:


    ԻՇԽԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՆ ՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՀՈ

    ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԵՎ ԹՇՆԱՄՈՒ ՋՐԱՂԱՑԻ ՄԱՍԻՆ


    Վերջին մեկ-մեկուկես տարիների ընթացքում իշխանական քարոզչության հիմնական թեման այն է եղել, որ ընդդիմությունը ¥Հայ Ազգային Կոնգրեսը¤ «դրսում» պայքարում է Հայաստանի իշխանությունների դեմ, վարկաբեկում է մեր պետությունը, թուլացնում է իշխանությունների դիրքերը եւ դրանով իսկ նպաստում է, որ Հայաստանի նկատմամբ արտաքին ճնշումներն ուժեղանան: Մի խոսքով՝ «ջուր է լցնում մեր թշնամիների ջրաղացին», մինչդեռ այս օրհասական պահին մեզ անհրաժեշտ է ազգովի համախմբվել:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՍԻՐԱԽԱՂՈՒՄ ՄԻԱՅՆ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ


    Երեկ ԱԺ ամբիոնից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել է, թե ՀՀ կառավարությունը շքեղության հարկ սահմանելու հարցում պատրաստ է համագործակցել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եւ նրա այլ գործընկերների հետ` փաստաթուղթը կատարելագործելու ուղղությամբ: Դավթյանն ընդգծել է, որ կառավարությունն ընդհանուր առմամբ կիսում է օրինագծի տրամաբանությունը, սակայն համաձայն չէ տեխնիկական մի քանի հարցերի հետ:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԽՈՍԱԼՈՒ ՎՐԱ

    Ո՞Վ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅԴ ՕՐԸ ԳՑԵՑ

    շարունակություն...»»


    ԻՐԱՎԱՊԱՀ ՓԱՅԱՏԵՐԵՐԸ

    ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ
    ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԵՎ


    Կառավարությունն, ինչպես հայտնի է, մտադիր է «զարկ տալ» գյուղատնտեսության զարգացմանը: Երեւանի քաղաքապետարանն էլ իր հերթին ամեն ինչ անում է՝ Երեւանում «քաղաքակիրթ առեւտուր» կազմակերպելու համար: Երկուսն էլ շատ ազնիվ գաղափարներ են: Եվ ահա դրանց իրականացման շրջանակներում երեկ «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքում «օպերատիվ միջոցառումներ էին իրականացվում»: Պարզ ասած՝ իրավապահները հրմշտոցով ու հարայ-հրոցով ցրում էին ինքնաբուխ շուկան:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    «Ակունք» կենտրոնի տնօրեն, Ս. Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի փոխնախարար Կարինե Հակոբյանը անդամագրվել են «Ժառանգություն» կուսակցությանը: Ռուբեն Հակոբյանը նախկին ՀՅԴ-ական է եւ հեռացվել է կուսակցությունից 2008թ. մայիսին:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԽԱՌՆ Է


    Ինչպես փոխանցում են «ՉԻ» աղբյուրները, ներիշխանական գզվռտոցի շրջանակներում վերջին շրջանում սկսել են վատանալ նաեւ Դատական ակտերի հարկադիր ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի գործերը: Վերջինս հայտնի է որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «թիմի անդամը»: Հավանաբար հենց այս «այիբի» համար էլ որոշում է կայացվել, որ Պողոսյանն այլեւս չպետք է լինի առաջվա հնարավորությունների տերը:

    շարունակություն...»»


    ՍԵՓԱԿԱՆ «ԲՈՍՏԱՆՈՒՄ»

    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ
    ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅՈՒՆ Է «ԲՌՆԱՑՐԵԼ»


    Մենք շարունակում ենք հետեւել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Պետական ռեզերվների գործակալություն» ՊՈԱԿ-ին հանձնված 2,5 միլիարդ դրամի ալյուրի անհետացման թեմային: Հիշեցնենք, որ ալյուրը նախարարությունը փչացրել էր, ապա շուկայականից էականորեն ցածր գնով վաճառել: Այս մասով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում այս տարվա մարտի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, սակայն մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ մեր զրույցը եւս առնչվում է հենց այս թեմային:

    Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

    շարունակություն...»»


    ԹԱՄԱՇԱ

    ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍԹՐԻՓ ԱԿՈՒՄԲ ԿԳՆԱՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐԻ


    Երեկ Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը տեղյակ չէր, որ իրենց իսկ կողմից հաստատված քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է ՀՀ կառավարության ներկայացրած «Հեստապարային ծառայության մասին» օրենքի նախագիծը: Հեստապարը ստրիպտիզ բառի նոր հայերեն թարգմանությունն է (թարգմանության հեղինակային իրավունքը պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին):

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՎԱ~Շ-ՎԻ~Շ


    Ու գոռում գիժ-գիժ... Գետը տարբեր անուններով, որպես առվակ, ապա` գետակ, լեռներում սկիզբ է առնում, հոսում ու հոսում է, միանում նույն այդ ապագա մեծ գետի սկիզբը լինելու հավակնորդ իր պես, մի քիչ փոքր, մի փոքր մեծ գետակների-առվակների, խոշորանում, խառնվում ու նորից խոշորանում, դառնում է արդեն քարտեզներին իրական անուն ունեցող անվանակիր միավոր` Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, ապա գնում, արդեն ահագին լենացած, իր մեջ է առնում այլ գետակներ ու խառնվում Քուռ ավելի խոշոր ու ավելի հատուկ անվանակիր գետին, արդեն որպես Քռի օրգանապես ներդաշնակ մաս հոսում է, անցնում նախկին հայկական ու աղվանական տարածքներով` Ադրբեջան «բարեկամ» հարեւանի հովիտներն ի վար, գնում խառնվում է մեր մայր-Արաքս գետին ու լցվում Կասպից ծովը: Կասպից ծովը իրականում աղի ջրով շատ մեծ լիճ է, որ այդ իսկ պատճառո...

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ

    ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ Է


    Մայիսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կայանալիք այցը Թուրքիա կարող է մի շարք կարեւորագույն խնդիրների հանգուցալուծման մեկնարկ տալ: Խոսքը, իհարկե, առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին է:

    Գ. ԱՐԱՄՅԱՆ

    շարունակություն...»»


    ԿՈՄԻՏԱՍ

    «ՏԵ~Ս, ԻՄ ՀԵՐ` ՃԵՐՄԱԿ ՍԵՐ»


    Սկիզբը` նախորդ համարներում

    ... Խրիմյան Հայրիկը Բյուրականի իր ամառանոցում առավոտյան սուրճն էր խմում: Հանկարծ ձայն տվեց թոռնուհիներին. «Աղջկերք, կես ժամե ի վեր ականջիս երգ ու երաժշտության ձայներ կուգան, սա ցնո՞րք է, թե՞ իրականություն»:

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ՀԵՍՏԱՊԱՐԻ (ՍՏՐԻՊՏԻԶ) ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Հայաստանը զբոսաշրջության միջազգային կենտրոն դարձնելու՝ ՀՀ կառավարության ծրագրերը, մեծապես կարեւորելով մատաղ սերնդի դաստիարակության հայեցի ընթացակարգի պատշաճ ապահովումն ու ազգային արժեհամակարգի անխաթար ձեւավորումը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ հասարակության լայն շերտերում կուտակված ավելորդ եռանդը դեպի այլ ոլորտներ ուղղորդելը մեծապես կնպաստի Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացմանը, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք հեստապարի մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կնպաստի ոլորտի բնականոն եւ առաջանցիկ զարգացմանը, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանում եվրոպական արժեհամակարգի արմատավորման ճանապարհին: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed version113 (No 98 (իրավիճակ)), Ապրիլի 29 2010 թ., հինգշաբթի