| Անժիկ Վարդանյանը, որ հիմա թոշակառու
է, չորս երեխաների մայր եւ վեց թոռնիկների տատիկ, ավարտել է Երեւանի պետական
համալսարանի մեխմաթ ֆակուլտետը, երկար տարիներ որպես ծրագրավորող-ինժեներ
աշխատել վիճվարչության հաշվողական կենտրոնում, համարում է, որ ասելիք ունի,
եւ ամենաճիշտը հենց «ՉԻ»-ում հանդես գալն է: Նախ տիկին Անժիկն իր գրական
չափածո փորձերը ներկայացրեց` պատմա-հայրենասիրական մոտիվներով, ու քանի որ
գրողական հավակնություններ չուներ` չհուսահատվեց` արձակ մտածումներն էլ հաջորդ
հանդիպմանը բերեց. դրանք էլ պատառիկներ էին իր կյանքի փորձից` իր ծննդավայր
Երեւանի Կայարան թաղամասի, համալսարանի դասախոսի, հոր մասին:
ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ |