Շաբաթ, 1 մայիսի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԼՈԶՈՒՆԳԸ

    ԱՌԱ՛Ջ, ՏԱՆԶԱՆԻԱ



    ԲՐԵ՛ՅՔ

    ԿԱՐԵՎՈՐԸ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ Է


    Քաղաքական դաշտի մի հսկայական հատվածն անասելի հրճվանքի մեջ է. Հովիկ Աբրահամյանն այլեւս քաղաքական նախկին կշիռը չունի եւ ակնհայտորեն ,հայտնվել է լուսանցքումե։ Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ նա համարվում էր իշխանության ,երկրորդ դեմքըե, ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչները բառիս բուն իմաստով հերթ էին կանգնում՝ նրա բարեւին արժանանալու համար, այսօր նույն այդ մարդիկ բացահայտորեն խուսափում են նրանից ու նույնիսկ ծիծաղում նրա վրա։ Զուտ մարդկային հարաբերությունների առումով սա, իհարկե, ողբերգություն է, բայց հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պիտի այդպես չլիներ։ Ինչո՞ւ պիտի Հովիկ Աբրահամյանը հանրապետության ,երկրորդ դեմքըե լիներ, ո՞ր արժանիքի համար։

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


    ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել։ Ոստիկանապետի վերոհիշյալ պնդումներից հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ 24-ամյա երիտասարդը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից, ով նախօրեին արդեն կալանավորվել է։

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Գ»-Ի ԵՎ «Լ»-Ի ՄԻՋԵՎ

    ՕՎԱԼԱՁԵՎ ԴԱՀԼԻՃԸ ՉԻ ՓՐԿԻ

    շարունակություն...»»


    ՄԻՋԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆՈՎ

    ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՀԵՌԱՆԱՆՔ


    Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 2400-ով։ Սա, իհարկե, ըստ պաշտոնական տվյալների։ Ցուցանիշն ինքնին վատը չէ, բայց խնդիրն այն է, որ սա պաշտոնական վիճակագրությունն է։

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ

    Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը ապրիլի 29-ի ուշ երեկոյան ամփոփել է 6.5 ժամ տեւած քննարկումների արդյունքները։ Ազգային անվտանգության խորհրդի նիստը ղեկավարել է երկրի նախագահ Աբդուլա Գյուլը, դրան մասնակցել են նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Իլքեր Բաշբուղը, Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը եւ այլ պաշտոնյաներ։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԽՈՒԺԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    ԱՆՁՆԱԿԱՆ ՔԻՆԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ` ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ
    Ոստիկանությունը հայտնվել է թույլ օղակի կարգավիճակում


    Որքան էլ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ կայացած վերջին հանդիպման ժամանակ ջանաց հնարավորինս ապացուցել, որ իր եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի միջեւ խնդիրներ չկան, միեւնույն է, փաստերն այլ բանի մասին են վկայում։

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ


    Քանի որ հայրենի խորհրդարանն այլեւս այս նիստերի դահլիճում չի անցկացնելու իր աշխատանքները, ուստի հրապարակում ենք ,կոճակասեղմությանե վերաբերյալ վերջին լուսանկարն այս դահլիճում։ Հինգշաբթի օրը կայացած քվեարկության ժամանակ ակտիվորեն ,հարեւանե պատգամավորի կոճակն էր սեղմում երիտասարդ, օրենսդիր ոլորտում դեռ առաջին քայլերն անող պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

    շարունակություն...»»


    ՕՐԵՆՔ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՊԵԿ-Ը ԿԵՂԾ ԳՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԴԱՏԱՐԱՆԻՆ


    «ՉԻ»-ի ապրիլի 20-ի համարում անդրադարձել էինք Պետեկամուտների կոմիտեի աշխատակից Ռաֆիկ Հովհաննիսյանի պատմությանը։ Հիշեցնենք` շուրջ երկու տարի է, ինչ Պետեկամուտների կոմիտեի ապօրինի գործողություններից տուժած ՊԵԿ աշխատակիցը չի կարողանում վերականգնել իր ոտնահարված իրավունքները, չնայած որ դատարանները նրա օգտին բազմաթիվ որոշումներ են կայացրել։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ


    Այսօր Գրիգոր Ղոնջեյանը կդառնար 51 տարեկան։ Սակայն 6 ամիս առաջ անժամանակ մահը նրան տարավ մեզանից։ Եվ այսօր թախիծով, բայց նաեւ վառ հիշողություններով մենք միանում ենք նրա բոլոր հարազատներին, բարեկամներին, մտերիմներին ու ընկերներին, ովքեր բախտ են ունեցել ճանաչել ու վայելել այդ կենսախինդ ու հումորով մարդուն, իսկական քաղաքացուն ու մտավորականին, իր եւ կողքինների նկատմամբ խստապահանջ ու ուղղամիտ պրոֆեսիոնալին, պարզապես մեր ընկերոջն ու ասում ենք. ,Ծնունդդ շնորհավոր, սիրելի Գրիգորե։

    ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


    ԱԱԾԱԲԱՐՈ

    ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԱԽԱԼՔԱԼԱՔ


    Երեկ լրացել է «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին։
    Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 30-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում Կիվիրյանը հարձակման էր ենթարկվել իր տան` Նալբանդյան 9 շենքի շքամուտքում` երեք անհայտ անձի կողմից։

    Գ. ԱՐԱՄՅԱՆ
    Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԼԵԶՎԱՆԻՆՅԵՌԵ, ԼԵԶՎԱԳԱՌՆԵՌԵ, ԳԱԼԱՌԱԼՅԵԶՈՒ-2
    կարտալ այեռեն


    Կրկնում եմ, ուրեմն, ասածս` 20-րդ դարասկզբին Կարս գավառական քաղաքում ռուսական ռեալական դպրոց ավարտած Չարենցը արատավոր հոգու ու մտքի տեր ճորտ չդարձավ, քանի որ Ի ՍԿԶԲԱՆԵ ամբողջական մարդ էր, լման էր։ Ձեր ողջ կառավարության կազմով, նախագահով ու ԱԺ-ով հավաքվեք իրար գլխի, երկու գրագետ միտք շարադրեք հայերեն էլ չէ, որեւէ լեզվով` որ Չարենցի հայրենակիցը կոչվելու իրավունքի թեկնածու դառնաք։

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ

    ՆՐԱՆՔ Ա՛ՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՉԷԻՆ ԵՐԱԶՈՒՄ


    Մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ Հանրային հեռուստատեսությամբ կրկին ցուցադրում են ,Մի վախեցիրե բազմասերիանոց ֆիլմը։ Վերջում ազատամարտիկ հերոսը զոհվում է։ ,Մի վախեցիրե-ը Արցախյան գոյամարտին նվիրված թերեւս միակ ֆիլմն է, եւ արժեր, որ հաղթանակած ժողովրդի հաղթող հերոսն ապրեր, չզոհվեր։

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՏԱՂԱՐԱՆ

    ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


    Աշխարըս մե հեստապար է, ձողերումեն բեզարիլ իմ,
    Լաս-Վեգասի միջըն կըրված փողերումեն բեզարիլ իմ,
    Ուր գընում եմ, ծափ ին տալի մայմում տեսած խալխի նըման,
    Հայ-թուրքական դավթարների տողերումեն բեզարիլ իմ։

    շարունակություն...»»


    ԻԴԵԱԼ

    ՄՈԼՈՐԱԿԻ ԱՄԵՆԱՀՄԱՅԻՉ ԿԻՆԸ


    Esquire հայտնի ամսագրի ընթերցողները կազմել են աշխարհի ամենահմայիչ կանանց ցուցակը, հատկանշական է, որ առաջին եռյակի մեջ չկան Անջելինա Ջոլիի եւ Կեմերոն Դիասի անունները։ Անսպասելիորեն ամենա-ամենա գեղեցկուհու տիտղոսը բաժին է ընկել բացառապես սերիալներում նկարահանվող Քրիստինա Հենդրիքսին. նրա օգտին ձայն է տվել ընթերցողների գերակշիռ մասը։ Երկրորդ տեղում բրազիլական մոդել Ադրիանա Լիմն է, իսկ երրորդը Մեգան Ֆոքսն է։

    Ա.Հ.

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version       115 (No 213 (կիրակնամուտ)), Մայիսի 1 2010 թ., շաբաթ