Երեքշաբթի, 4 մայիսի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ

    ТЫ ТОЖЕ РУССКИ ШКОЛ СКОНЧАЛСЯ?



    ՍԱԼՅՈՒՏԸ` ԴՐՍԻՑ

    ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴՐՍՈ՞ՒՄ Է ԼԻՆԵԼՈՒ, ԹԵ ՆԵՐՍՈՒՄ


    Թուրքիայի արտգործնախարարը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նոր միտք է հայտնել. հայտարարել է, թե իրենք ձգտում են հասնել ոչ միայն հայ-թուրքական, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի բացմանը: Խնդիրն այն է սակայն, որ Թուրքիայի այս հայտարարությունը բացարձակապես ոչինչ չի փոխում, եւ ահա թե ինչու:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԶՈՐԱԿՈՉԵՆ


    Այն բանից հետո, երբ Տանզանիայի Կատավի ազգային պարկում որսեր կազմակերպող ընկերությունն իր կայքում տեղադրեց Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու` Սեդրակ Քոչարյանի նկարները, որտեղ վերջիններս լուսանկարվել էին իրենց սպանած կենդանիների հետ միասին, եւ երբ այդ նկարները հայտնվեցին «Հայկական ժամանակի» էջերում, ոմանք անկեղծորեն բարկացան, մյուսները ծիծաղեցին գավառամիտ պարոնների նախասիրությունների վրա, ոմանք ուղղակի խղճացին սպանելու կոմպլեքսով տառապող Քոչարյանների ընտանիքին, ոմանք էլ ամաչեցին, որ առհասարակ Քոչարյան ազգանունով մարդ է ինչ-որ շրջան «ղեկավարել» Հայաստանը (մեր այս դասդասումը պայմանավորված է ֆորումներում ակտիվորեն քննարկվող եւ հնչող կարծիքներով):

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԻՆՉ Է ԱՐԵ՞Լ ՈՐ

    ԲԱ ԿԱԶԼԵՎԻ՞ՉԸ

    շարունակություն...»»


    ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


    Երեկ Խոսքի ազատության միջազգային օրն էր: Այդ առթիվ Երեւանում նույնիսկ մի քանի միջոցառումներ եղան: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, տեղը տեղին: Այսինքն, ամեն տարի էլ այդպես է լինում:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»


    ԼՐԱՀՈՍ


    «Մենք հայտնվել ենք այնտեղ, որտեղ եւ պետք է հայտնվեինք: Պատահական ոչինչ չկա: Մենք խոսքի ազատության հետ կապված մեծ խնդիրներ ունենք», «Tert.am»-ի խնդրանքով մեկնաբանելով «Freedom House»-ի` աշխարհում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ վերջին զեկույցը, ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով` տպագիր ԶԼՄ-ների եւ ինտերնետային հրատարակությունների մակարդակով քիչ թե շատ զգացվում է բազմակարծություն, բայց հեռուստատեսությունում մեծ խնդիրներ կան:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՃԱՀՃԱՄՏՈՒԹՅԱՆ ԼԻՃԸ

    ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՍԵՎԱՆԻ
    ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է


    Շարունակելով Սեւանա լճի ափամերձ տարածքների վերաբերյալ մեր հետաքննությունը, ուրբաթ օրը ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցների հետ միասին շրջեցինք Սեւանա լճի ափերով: Իրավաբանական տերմինաբանությամբ մեր շրջայցը կարելի է անվանել «տեղազննություն», որի ընթացքում բավականին հետաքրքիր բաներ հայտնաբերվեցին:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՄԻՆՉԵՎ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ


    Օրերս լրացել է «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության ստեղծման երկրորդ տարին, ինչի առնչությամբ տարածվել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները եւ երկրում ստեղծված հասարակական-քաղաքական ծանրագույն վիճակը, քաղբանտարկյալների առկայությունը հուշում էին, որ ժամանակն է ձեւավորել մի խումբ, որը համացանցային ֆորումներում խոսելու փոխարեն կսկսի գործել ու նպաստել սահմանադրական կարգի վերականգնմանը Հայաստանում:

    շարունակություն...»»


    «ԷԼԻՏԱ՞» ԹԵ ՍՏՐՈՒԿ

    «ԵՐԿԼԵԶՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ` ԱՆԼԵԶՈՒ ՀԱՅՎԱՆ»


    Հայցում եմ Ավետիս Հարությունյանի ներողամտությունը, որովհետեւ ստիպված եմ «կրկնել» նրա դիպուկ բանաձեւը: Ուրիշ ճար չկա:

    Եթե հիշում եք, տարվա առաջին օրերից զանազան լրատվամիջոցներ ¥հատկապես պատասխանատուները¤ սկսեցին պաշտպանել հայոց լեզվի դատը: Նույնիսկ ՀՌԱՀ-ն էր մտահոգված:

    Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԼԵԶՎԱՆԻ-ՆՅԵՌԵ, ԼԵԶՈՒԱԳԱՐ-ՆԵՐԸ,
    ԳԱԼՅԱՌԱ-ԼՅէԶՈՒ-3
    կարդալ դասական հայերեն ուղղա-խոսությամբ,
    բայց մոսկովյան ռուսերեն արտա-սանությամբ


    Արտաքին, պարզունակ զննմամբ երկու «բեւեռ» ենք բացահայտում. առաջինը դասական հայերեն ուղղագրությանը վերադարձի փրփրաբերան քերովբեներն են, երկրորդը ռուսերեն ու որեւէ օտար լեզվով, բայց ոչ երբեք` հայերեն, ժողովրդիս «կրթելու» կատաղած սերովբեները: Երկուսն էլ խոսում են կրթական ցենզի ահավոր անկման, դպրոցի որակազրկման, սերունդների տգիտության, հեռանկարի սարսափելիության ու էլի հազար այլ ողբալի բաների մասին ու... մեղավոր հռչակում արդի, Հայաստանի արեւելահայերենը:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՄՏԱՎՈՐԱԿԱՆ

    «ԵՍ ԵՐԲԵՔ ՁԵԶ ՍՈՒՏ ՉԵՄ ԱՍԻ»
    Հարցազրույց ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանի հետ


    Ասացի, որ զզվել եմ լացկան, վախվորած իմաստակներից, խեղճությունը «Ես մտավորական եմ», «Ես արվեստագետ եմ» պատճառաբանությամբ քողարկվողներից: Եվ երբ գնում ես նրանց մոտ եւ ակնկալում ես, որ իբրեւ միտք կրող մի բան կասեն, մատը կդնեն ցավոտ կետին ու կասեն` «Էսպես է պետք անել», երկար-բարակ խոսում են քաղաքաշինությունից, մայրենիի աղավաղումից եւ սերիալների այլանդակությունից: Քաջությունը այս երեք խնդիրները արծարծելուն է բավարարում: Ընդամենը արծարծելուն: Ասացի, որ զզվել եմ սրանցից:

    ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵՎԱ՞ՆՆ Է

    ՍԿՍՈՒՄ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ
    «ԳՅՈՒՂԵՐԸ ՓԱԿԵԼՈՒ» ԾՐԱԳԻՐԸ
    Արմեն Գեւորգյանն այսպես է կառավարում ՀՀ տարածքները


    Ըստ կառավարության «թռիչքային (պիլոտային) ծրագրի», Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի երեք գյուղեր պետք է միավորվեն` դառնալով մեկը: Ճիշտ է, այս նախագիծը հնարավոր չէ կարճ ժամանակում իրագործել, սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` հայտնի Արմենչիկը, ակտիվ քննարկումներ է սկսել այս առնչությամբ:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այսօրվա մեր խաղի մասնակիցը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է: Նա առաջինը կարողացավ ճիշտ դասակարգել «լեյտենանտ», «կապիտան», «մայոր» եւ «գնդապետ» կոչումները՝ ըստ ուսադիրների վրայի աստղերի թվի աճման կարգի: Ծափահարենք մեր հյուրին: Բարեւ ձեզ, պարոն գեներալ:

    - Բարեւ ձեզ:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 116 (Չորրորդ ինքնիշխանություն), Մայիսի 4 2010 թ., երեքշաբթի