|
Թուրքիայի
արտգործնախարարը նախօրեին հայտարարել է, թե հայ-թուրքական գործընթացը մեռած
չէ, եւ իրենք թույլ չեն տա, որ այն մեռնի: Նա ասել է նաեւ, որ դեռեւս շարունակվում
են բանակցությունները՝ «բռնազավթված» որոշ շրջաններից հայկական զորքերի ետքաշման
վերաբերյալ, հետո էլ ավելացրել է, թե ինչ վերաբերում է արձանագրություններին,
ապա շուտով համաձայնություն կկայանա՝ «ամիսների կամ նույնիսկ շաբաթների ընթացքում»:
Սա իսկապես կարելի է սենսացիոն հայտարարություն համարել, որովհետեւ պարզվում
է՝ հայ-թուրքական գործընթացը ոչ միայն կասեցված չէ, այլեւ գաղտնի բանակցությունները
շարունակվում են, եւ շատ շուտով արդյունքներ կլինեն: Եթե, իհարկե, Դավութօղլուն
սուտ չի ասում:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
|