Հինգշաբթի, 6 մայիսի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ԳԵՈՊՈԼԻՍ

    ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ` ԳԵՂՈՊՈԼԻՍ


    ՈՍՏՈՍՏՈՒՆ ԵՎ ՎՃՌԱԿԱՆ

    ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ


    Նախօրեին Հայաստանում նոր նախաձեռնություն է մեկնարկել՝ «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժում» անվանումով: Հրաշալի նախաձեռնություն է: Պետք է ենթադրել՝ մինչեւ հիմա Հայաստանում ժողովրդահայրենասիրական ուժեր չկային, կամ էլ՝ կային, բայց չէին շարժվում:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԱԼԻԿԸ «ՆԵՂՆ Է ԸՆԿԵԼ»


    Հանրային հեռուստաընկերությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այն օրից, երբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը ոտք դրեց «Հ1», Ալիկ Հարությունյանի «գործերը սկսեցին վատանալ»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Հարությունյանին Ֆարմանյանն ասել է, որ ինքը «Հ1» է եկել ոչ միայն որպես «Հայլուրի» պատասխանատու, այլ նաեւ ոլորտի վերահսկիչ: Այսինքն՝ նախագահական նստավայրի կողմից արված մոնիտորինգի համաձայն, Ալեքսան Հարությունյանը մինչեւ այսօր այնքան էլ արդյունավետ չի ծախսել գումարները, դրա համար էլ «Հ1»-ի հեղինակությունը չի բարձրանում:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԱԶԳՈՎԻ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՒՆ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ

    ԼԱՎ Է՝ ՄԵՐՈՆՑ ՉԻ ՏԵՍԵԼ

    շարունակություն...»»


    ԱՆՏԱՐԲԵՐԱԿ

    ՄԵԶ ՆՈՒՅՆԻՍԿ «ՀՈՒՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ» ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ


    Հունաստանում զանգվածային անկարգությունների հետեւանքով արդեն զոհեր կան: Այդ երկիրն, ինչպես հայտնի է, հայտնվել է ահավոր տնտեսական ճգնաժամի մեջ, երկրի արտաքին պարտքը հասել է 500 միլիարդ եվրոյի, կառավարությունը շատ կոշտ հակաճգնաժամային միջոցառումներ է ձեռնարկել ¥պետական ծախսերի կրճատում, կենսաթոշակային տարիքի բարձրացում եւ այլն¤, եւ ժողովուրդը դուրս է եկել փողոց: «Ղրղզական տարբերակ» այնտեղ, իհարկե, չի լինի, բայց փողոց դուրս եկած մարդիկ իրենց առջեւ այդպիսի խնդիր չեն էլ դրել: Նրանք պարզապես բողոքում են կառավարության քայլերի դեմ, եւ կառավարությունն ուզած-չուզած հաշվի է նստելու նրանց պահանջների հետ:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը օրերս, հենվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի հրապարակած տեղեկությունների վրա, հերթական ռազմատենչ հայտարարությունն է արել ու քննադատել հայկական բանակը: Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում առաջարկել է ավելացնել զորակոչային տարիքը մինչեւ 32-35 տարեկան` ներկայիս 27-ի փոխարեն: Խաչատուրովը նաեւ հայտնել էր, որ ՊՆ-ն պատրաստվում է դիմել կառավարությանը` առաջարկելով կրճատել ուսման նպատակով տարկետման իրավունք ստացողների թիվը, եւ որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովել բանակի համալրումը:

    շարունակություն...»»


    ԿՈՆԳՐԵՍԸ ՏԵ՛Ր Է

    «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔՆ Է ՊԱՀԱՆՋՆԵՐ ԹԵԼԱԴՐՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻՆ»
    Մեզ հետ զրույցում ընդգծեց նախկին նախարար,
    ՀԱԿ ներկայացուցիչ Արարատ Մկրտչյանը


    - Հայաստանի Հանրապետության արտաքին մարտահրավերների օրակարգը խիստ հագեցած է. Ըստ Ձեզ` ինչ ներքաղաքական գործընթացների կհանգեցնի այդ օրակարգը:

    - Հայաստանը բավականին երկար ժամանակ արտգործնախարարի եւ նախագահի մակարդակով կուրծք էր ծեծում, թե հայ-թուրքական գործընթացի նախաձեռնությունը մերն է, թե իդեալական, ֆանտաստիկ համաձայնագիր ենք մշակել եւ մտել ենք հիանալի գործընթացի մեջ: Եթե նախաձեռնությունը մերն էր, ուրեմն` ամբողջ աշխարհին ցույց տայիք, որ դրան տեր եք կանգնելո

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՎԿԱՆԵՐԸ ՓԱԽԵԼ ԵՆ


    ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ստուգվում են նաեւ գողություն կատարելու կասկածանքով Վ.Խալաֆյանի հետ բերման ենթարկված, հետագայում կալանավորված Ա.Իսպիրյանի, Շ.Մարկոսյանի եւ Դ.Գյուլումյանի նկատմամբ Չարենցավանի ոստիկանության բաժնում 13.04.10թ. բռնություններ կիրառված լինելու մասին մամուլի հրապարակումների իսկությունը:

    շարունակություն...»»


    ՀԱՇՎԵՏՈ՞Ւ ԵՆ

    ՀԱԿՈԲ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
    Դրանց արդյունքում պետությունը չի տնտեսել մոտ 230 մլն դրամ


    Հայաստանի պետական բյուջեից կատարվող գրեթե բոլոր կարգի յուրացումների մեջ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության «մատը խառն է»: Ուսումնասիրելով բացառապես պաշտոնական փաստաթղթերը, կարելի է վստահ եզրահանգում անել, որ այս կառույցը թեեւ, ըստ կանոնադրության, շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում, սակայն իրականում զբաղված է Հայաստանի Հանրապետությանը խաբելով ու գումարներ գրպանելով: Այս ամենի գլխին կանգնած է «Պետական գնումների գործակալության» (ՊԳԳ) պետ Հակոբ Բեգլարյանը` Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հարազատ եղբայրը:

    Շարունակելի
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԼԵԶՈՒՆ, ՓԻՂԸ, ՌՈՒԲԵՆԸ, ԱՐՄԵՆԸ


    Եվ այսպես, Հայաստանիս Հանրապետության «կրեատիվ» կառավարման միջավայրը գործ անելու փոխարեն, ռեալ կառավարում ապահովելու փոխարեն ֆոկուսներ է առաջարկում, ընդ որում՝ ավանտյուրային, երկրի ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ լուրջ փորձությունների տանող, արտաքինից` միամիտ, ներքինից` հիմար ու խիստ վտանգավոր խաղիկներ: Գործընթացը, որ սկսել էր ՍՍ-ի «կրեատիվագույն» ֆուտբոլային դիվանագիտությամբ, մեկ անգամ տապալվել արդեն հայ- թուրքական արձանագրությունների հայաստանյան ՍԱՌԵՑՄԱՄԲ, ներառել վարչապետիս «ամրագոտիներ», «նկատողություններ նախարարներին», «շահող կտրոն», «դրամա-տարադրամային ավանտյուրաներ» եւ այլ մեծ ու մանր օպերացիաները, հիմա էլ նոր բողբոջ է տվել հանձին ՀՀ կրթության նախարարի` «ՀՀ լեզվի մասին» օրենքը փոփոխելու ԻԲՐ միանձնյա նախաձեռնության:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՄՏԱՎՈՐԱԿԱՆ

    «ՄԻ՛ ԱՂՄԿԵՔ, ԹՈՂԵՔ ՄՏԱԾԻ»
    Մեզ հետ հարցազրույցում ասաց ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանը


    - Նեղսրտել էիք, որ նյութերից մեկում գրել էի, թե «Մի վախեցիր»-ը Արցախյան գոյամարտին նվիրված թերեւս միակ ֆիլմն է: Ես չգիտեի Ձեր ֆիլմի մասին: Ի՞նչ կարեւոր, ցնցող բան եք վավերացրել Ձեր ֆիլմում:

    - Ոչ մի նորմալ մարդ չի կարող պատմել իր ֆիլմը: Եթե կարողանար, չէր էլ նկարի: Ընդհանրապես, խելոք մարդիկ ձեռք չեն տալիս պատերազմի թեմային, որովհետեւ ինչ ռակուրսով էլ ցույց տաս, մեկ է` դա պատերազմ է: Ռեժիսորներ կան գլուխգովան, որ ասում են` ես մարդ չեմ սպանել իմ կինոյում, բայց մեկ է, դա չի կարող լինել մեծարժեք բան

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել ինտերնետում, ուր ասվում է.

    Մենք՝ ներքոստորագրյալներս, կտրականապես դեմ ենք ՀՀ լեզվի մասին օրենքում կրթության եւ գիտության նախարարի առաջարկած փոփոխության նախագծին, որով նախատեսվում է Հայաստանում հայերի համար օտարալեզու դպրոցների վերաբացում:

    Մենք` որպես հայ ազգի ներկայացուցիչներ եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, խիստ վրդովված ենք, որ ԿԳ նախարարը, փոխանակ կրթական համակարգը ներկայիս բարձիթողի վիճակից, կաշառակերության ճահճից դուրս բերելու եւ հանրակրթական բոլոր առարկաների, այդ թվում` օտար լեզուների լիարժեք դասավանդումն ըստ գործող ծրագրերի ապահովելու, զբաղված է միասնական հայալեզու դպրոցը քանդելու ծրագրեր կազմելով:

    «Մենք դե~մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» ֆեյսբուքյան խմբին միացեք այստեղ`

    http://www.facebook.com/event.php?eid=119100721441646&ref=mf#!/group.php?gid=112426852127161&v=wall&ref=ts


    ԴԵՊԻ ԽՈՐ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ

    «ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉ». ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՆԱԽՆԱԿԱՆ ԾԵՐԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ


    Երեւի, հայերը պատմության տրամաբանությունից դուրս գտնվող ազգ են, որ հազարամյակների հոլովույթում ոչ աճում են, ոչ վերանում, այլ համարյա, պայմանականորեն ասած, «ինքնավերարտադրվում» են: Իհարկե, կարելի է ապավինել այն փաստին, որ կանք, ուրեմն` կլինենք:

    ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ՕՐԵՆՔ ԷԼԻՏԱՐ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ


    Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կրթական բարեփոխումներ իրականացնելու առաջանցիկ հրամայականը, մեծապես կարեւորելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության հարաճուն անհրաժեշտությունը, ինչպես նաեւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ առանց ժամանակակից բարձրակարգ կրթության Հայաստանը չի կարող արժանապատվորեն դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք էլիտար դպրոցների մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կարագացնի կրթական բարեփոխումների ընթացքը առանձին վերցրած մի շարք կրթօջախներում, այլեւ Հայաստանի համար մշտական տեղ կապահովի քաղաքակիրթ եւ բարձր զարգացած պետությունների շարքում: Եվ այսպես.

    ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

    շարունակություն...»»


    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:


    printed version118 (No 99 (իրավիճակ)), Մայիսի 6 2010 թ., հինգշաբթի