Շաբաթ, 8 մայիսի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ԼՈԶՈՒՆԳԸ

    ԱԾՈՒԽԻ ЗДЕСЬ ТИХИЕ

    ՄԻԿԱ ԼԻՄԻԹԻԴ



    ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    ԻՐԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ՀԵՐՈՍՆԵՐԸ


    Ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի ազատագրման կամ ընդհանրապես ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի մասին, սովորության համաձայն բոլորն ասում են, որ պետք չէ առանձնացնել որեւէ մեկի դերակատարումը, որովհետեւ այդ պատերազմում ազգովի ենք հաղթել։ Իրականում, իհարկե, այդպես չի եղել։

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԽԱԲԱՐ ՉԷ, ՈՐ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ Է


    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն երեկ վարույթ է հարուցել օղու շուկայում արձանագրված անբարեխիղճ մրցակցության փաստերի առիթով։ Պարզվել է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող մի շարք անվանումներով օղիների ապրանքային նշաններ, հնարավոր է` անբարեխիղճ մրցակցության դրսեւորում են։ Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ` «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Զելյոնայա Մետկա», «Ռուդնիկ», «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», «Խլեբնիյ Դար» անվանումներով օղիների պիտակների վրա զետեղված ապրանքային նշանները կարող են շփոթություն առաջացնել այլ տնտեսվարող սուբյեկտներին սեփականության իրավունքով պատկանող եւ նրանց անուններով գրանցված ապրանքային նշանների նկատմամբ։

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԾԱՌԵՐԻ ԴԵՄ՝ ԱՎԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԱՅՔԱՐ

    ՃԻՇՏԸ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է

    շարունակություն...»»


    ԱԾՈՒԽՍ ԲԵՐ

    ԳԱԶԻ ԲԻԶՆԵՍԸ ԹՔԵՑ ՓԱՅՏԻԿԻՆ


    Վարչապետ Տիգրան Սարգսյանն, ինչպես հայտնի է, առիթը բաց չի թողնում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ներդրման կամ ¥ինչպես ինքն է ասում¤ «գիտելիքահենք տնտեսության զարգացման» անհրաժեշտության մասին խոսելու համար։ Նախօրեին նա ճիշտ այդպիսի բովանդակությամբ երկարաշունչ մի ճառ է արտասանել Չեխիայում։ Ընդ որում, դա տեղի է ունեցել ճիշտ այն օրերին, երբ նրա ղեկավարած կառավարությունը որոշում է ընդունել մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում սովորողների «հալալ կեսին» բանակ զորակոչել։ Բայց սա՝ իմիջիայլոց։

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    «Մի կարդացեք խորհրդային թերթեր. դրանք վնաս են առողջությանը։ Նրանք, ովքեր չեն կարդում` գերազանց ինքնազգացողություն ունեն», ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը բուլգակովյան այս հայտնի տողերով է պատասխանել «Ա1+»-ի հարցին, որը վերաբերվել է իշխանամետ թերթերից մեկի հրապարակած տեղեկություններին։ Համաձայն դրանց իբր «ՀԱԿ-ի հանդեպ հասարակության հետաքրքրության շեշտակի անկումը պայմանավորված է կուսակցության ներսում ճահճացման գործընթացով։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՃԱՀՃԱՄՏՈՒԹՅԱՆ ԼԻՃԸ

    ՄԱՔՐՎԱԾ ՍԵՎԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
    Ըստ պատասխանատուների, բոլոր թերությունները
    գոյացել են լճի ալիքների հետեւանքով


    Շարունակելով Սեւանի ափամերձ տարածքների վերաբերյալ «ՉԻ» հետաքննության շրջանակներում կատարված «լրագրողական տեղազննության» մասին պատմող մեր ռեպորտաժը, ներկայացնենք Նորատուսի կանգառին վերաբերող մասը։ Այստեղ «Տրի գրեն» ընկերության ղեկավար Արթուր Վանյանը մեզ ցույց էր տալիս, թե ամիսներ շարունակ ինչ մաքրման աշխատանքներ է իրականացրել լճափին ու ինչ դժվարություններով։

    Շարունակելի
    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՉՍՏԱՑՎԱԾ ՊՐՈՅԵԿՏ` ՖԼԵՇԻ ԲԱՐՍԵՂ


    Երեկ թերթերից մեկին տված հարցազրույցի շրջանակներում գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, հայտարարել էր. «Իրոք, գաղտնիք չէ, որ «Բարգավաճ Հայաստանը» եղել է այն ժամանակվա նախագահականի պրոյեկտը»։ ԲՀԿ լրատվական ծառայությունն այսպես է հակադարձել Ֆլեշի Բարսեղին. «Ինչ-որ մեկի պրոյեկտը լինելը, երեւի թե, Բարսեղ Բեգլարյանի մանկության երազանքն է եղել։ Թերեւս, սեփական կուսակցություն հիմնելու եւ գոնե այդ կերպ ինքնահաստատվելու չստացված պրոյեկտների շրջանակում էր Բարսեղ Բեգլարյանը մեկ տարի շարունակ հանրապետության բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում կուսակցական զորահավաքներ փորձում անցկացնել։

    շարունակություն...»»


    ԻՄ ԱԽՊԵՐՍ ՋԱՆ, ՋԱՆ, ՋԱՆ

    ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ


    Սերժ Սարգսյանի եղբայրների` ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի եւ դասախոս-դեսպան Լեւոն Սարգսյանի գործունեությունը հաճախ է տարբեր առիթներով հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում։ Սարգսյանի պատգամավոր եղբոր` Սաշիկի մասին կարծես թե ամեն ինչ ասված է. մարդն ամեն ինչի ընդունակ է, բացի հանրօգուտ, ինտելեկտուալ աշխատանք ծավալելուց։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ԲԵՌԼԻՆԸ, ՇՈՒՇԻՆ, ՄԵՆՔ


    Հաղթանակ բառի հանդեպ դեռ ընկալունա՞կ ենք։ Բառի իմաստը, ուղղագրությունն ու արտասանությունը որ գիտենք` հրաշալի է։ Բայց բառը, հասկացությունը, երեւույթը գիտակցո՞ւմ, ընկալո՞ւմ ենք։

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ

    ԿՐԿԻ՞Ն ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ
    ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԻ ԴԱՍԵՐԸ


    Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին Ս. Սարգսյանի հայտնի հայտարարությունը եւ դրան հաջորդած բավական զուսպ կեցվածքը Անկարայում ու ՀՀ քաղաքական շրջանակներում այս քայլի շուրջ ստեղծված խառնաշփոթը խոսում են այն մասին, որ եկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման կորագծին հետադարձ հայացք նետելու եւ որոշակի օրինաչափություններ երեւան հանելու ժամանակը։

    ՄՈՒՐԱԴ ԲՈՋՈԼՅԱՆ
    Թուրքագետ, պատմ. գիտությունների
    թեկնածու «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ

    շարունակություն...»»


    ՄԵՆՔ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    «ЧТО ВЫ СПИТЕ!!! ВОЙНА КОНЧИЛАСЬ!!!»


    Ելենա Մելքոնյանը կարմիր բերետով, կոկիկ հագուկապով, «Красная Москва» օծանելիքի բուրմունքով փոքրամարմին, շատ հաճելի տատիկ է։ 87 տարեկան է, բայց` առույգ, միտքը սուր, հումորը՝ տեղը։ Եվ հարուստ կյանքի հուշերը պատմելիս ոչ լացուկոծն է դնում, ոչ էլ փաստերն ու անուններն է խառնում։

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հավաստմամբ, մեկ տարի առաջ` 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում նախկին Խորհրդային Միության վեց երկրների հետ ստորագրված Արեւելյան գործընկերության ծրագիրը այսօր էլ շարունակում է մնալ եվրոպական ընտանիքի առաջնային ծրագրերից ու հետաքրքրություններից մեկը։

    շարունակություն...»»


    ՏԱՂԱՐԱՆ

    ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ


    Երբոր բացվին դռներն հուսո
    Եվ մեր երկրեն փախ տա Ռոբիկ,
    Չքնաղ երկրեն մեր Արմենիո
    Երբ ճողոպրե ոտաբոբիկ,
    Երբոր ծիծառն ի բույն դառնա,
    Կանեփի քոլ հագնի տերեւ,
    Ցանկամ հանձնել զիմ Ֆիզուլի,
    Աշխարհ, որ ինձ էտուր արեւ։

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version       120 (No 214 (կիրակնամուտ)), Մայիսի 8 2010 թ., շաբաթ