Երեքշաբթի, 11 մայիսի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՀԱՐՑԸ

    ՄՈՍԿՎԱՆ ԷԼԻ ՉՀԱՎԱՏԱ՞Ց ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ



    ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ

    ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՅԱՑՎԵԼԻՔ ՈՐՈՇՄԱՆԸ


    Դատելով ամեն ինչից, Ղարաբաղի հարցում ադրբեջանական կողմի մարտավարությունը կտրուկ փոխվել է: Բանն այն է, որ նախ՝ Իլհամ Ալիեւը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մայիսի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, որ դրան մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահը, երկրորդ՝ Ադրբեջանի արտգործնախարարն իր հերթին հրաժարվել է մեկնել Բրյուսել եւ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցել ղարաբաղյան կարգավորման թեմայով:

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒՂՂԱԹԻՌՈՎ


    ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաղթանակի օրերն անց էր կացնում Ղարաբաղում, ուր գտնվում էր նաեւ ՀՀ ամենաերիտասարդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանը: Պատահականությո՞ւն էր դա, թե՞ նախապես պլանավորված քայլ, դժվար է ասել, բայց «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանը Ղարաբաղից Հայաստան է վերադարձել ուղղաթիռով` ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ: Նշենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը բավականին մեծ թվով պատվիրակության հետ Ղարաբաղ էր գնացել ավտոմեքենայով:

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ԴԵՊԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԽՐՈՂ ԳՆԵՐԸ

    շարունակություն...»»


    ԲԱՅՑ ԻՐԱՆ ՄԵԿ Ա

    ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՏՈԿՈՍԸ


    Պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն, գործազրկությունը Հայաստանում կազմում է 7.3 տոկոս: Թիվն ինքնին ահավոր չէ. ավելի վատ ցուցանիշներով երկրներ էլ կան: Պրոբլեմն այն է, որ այդ թիվը գնալով մեծանում է: Մեկ տարի առաջ Հայաստանում կար 75 հազար գործազուրկ, հիմա՝ 85 հազար: Այսինքն, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում 10 հազար մարդ կորցրել է աշխատանքը:

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»


    ԼՐԱՀՈՍ


    Կիրակի օրը «Հաղթանակ» զբոսայգում կարուսել է պոկվել: «Թայֆուն» կարուսելի շղթան աշխատելու ժամանակ պոկվել է, ինչի հետեւանքով տարբեր վնասվածքներ են ստացել 4 հոգի: 1996թ. ծնված Սիրարփի Մավոյանը եւ 1997թ. ծնված Սուսաննա Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց, իսկ 1975թ. ծնված Մարինե եւ 1997թ. ծնված Մենուա Վարդանյանները՝ Միքայելյան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Սիրարփի Մավոյանն ու Սուսաննա Գալստյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Վարդանյաննների առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր եւ միջին ծանրության:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱԶԱՏԱՄԱՐՏ

    ՓՇՐԻՐ ԹՇՆԱՄԻ ԱՅՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԳԼՈՒԽԸ,
    ՈՎՔԵՐ ԱՍՈՒՄ ԵՆ. «ՈՉ ՈՔ ՉԿԱ ՄԵԶՆԻՑ ԲԱՑԻ»


    Մայիսյան հաղթանակների տոների կապակցությամբ Եռաբլուրը դարձյալ մարդաշատ էր: Ազատամարտիկները հերթով գնում էին իրենց զոհված ընկերների շիրմաքարերի մոտ, շնորհավորում նրանց, ծաղիկներ դնում: Եռաբլուրում մենք հանդիպեցինք ղարաբաղցի ազատամարտիկ, Ժողովրդահայրենասիրական ուժերի նախաձեռնող խմբի անդամ Արարատ Ասրյանին, եւ բավականին հետաքրքիր զրույց ծավալվեց:

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ԳԱԶԸ ԴԵՌ ՉԻ ՄՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ


    Թեեւ Վրաստանի տարածքում վնասված գազատարը արդեն մի քանի օր է վերանորոգվել է, սակայն գազը Հայաստան դեռ չի մտնում: Այս մասին news.am-in տեղեկացրել է «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքով, վրացական կողմը դա բացատրում է նրանով, որ գազատարի վերականգնման աշխատանքները դեռ չեն ավարտվել:

    շարունակություն...»»


    ԾՆՆԴԱՎԱՅՐԸ ԲԱՆԱԿ

    ՀՐԱՏԱՊ ՆԱԽԱԳԻԾ
    Դպրոցից` բանակ


    Օրինաչափություն է, թե դառը իրականություն, բայց փաստ է, որ վերջին տարիներին կրթության ոլորտը հայ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվում է բուհական ընդունելության քննությունների մեկնարկի հետ համատեղ: Այդ քննություններն ամեն տարի դառնում են այն փորձաքարը, որին բախվում է Հայաստանի խարխուլ կրթական համակարգն ու, իհարկե, հասարակության համապատասխան շերտը` շրջանավարտ դիմորդներն ու նրանց ծնողները: Այս տարի, սակայն, այդպես չէ. կրթության բնագավառի մասով աղմուկը սկսել է տարվա հենց սկզբից, եւ, ի դեպ, այդ աղմուկն ավելի քան երբեւէ հիմնավորված է ու մտահոգիչ: Հիշեցնենք հերթով:

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՀԱՂԹԱՆԱԿԸ, ԳՅՈՒՐԶԱՆ, ՆԱՐԻՄԱՆՈՎԸ


    Չխաբվեք երբեք, թե ՍՐԱՆՔ, այս ԷՄԻՍԱՐՆԵՐԸ հայ են, կամ առավել եւս` Ղարաբաղից: Չխաբվեք, թե այստեղ հա են ասել, բայց այնտեղ` չէ: Մարդկային ողջ պատմության, առավել եւս ՄԵՐ պատմության մեջ լիքն են երկիրն ու ժողովրդին ցմրուր դավաճանած տականքները, որ անկումների ու կործանումների հեղինակ ու համահեղինակ են եղել եւ առանց աչք թարթելու նախանշված ծրագրով առաջ են շարժվել` ոչնչացնելով ինչ որ կա, մինչեւ որ իրենց չեն ոչնչացրել:

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ


    Վերջերս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի (ԱԱԽՔ) գրասենյակը տեղեկություն էր տարածել - «Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ռազմաարդյունաբերության (ՌԱ) ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»:

    ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
    Արդյունաբերության նախկին փոխնախարար,
    ԱԺ նախկին պատգամավոր

    շարունակություն...»»


    Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ

    ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «5-ԱՄՅԱԿԸ» ՀԱՋՈՐԴ
    «5-ԱՄՅԱԿՈՒՄ» Է ԿԱՏԱՐՈՒՄ


    Սփյուռքի նախարարությունը հռչակել էր, որ աշխարհասփյուռ հայության միավորման համազգային գաղափարն իրագործելու նպատակով 2009 թ. մեծամեծ ծրագրեր է կյանքի կոչելու: Իբրեւ սկիզբ` նախարարուհին երեք համաձայնագիր էր ստորագրել` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԳԱԱ-ի եւ ՀԳՄ հետ:

    Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

    շարունակություն...»»


    ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՇՈՎՈՒ

    Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ


    - Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ: Եթերում կրկին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղն է, եւ ուրախությամբ պիտի տեղեկացնեմ ձեզ, որ այսօրվա մեր խաղի մասնակիցը ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է: Նա առաջինը կարողացավ այնպես անել, որ մասնակիցներից ոչ մեկը չպատասխանի նախնական հարցին: Ծափահարություննե՛ր: Բարեւ ձեզ, պարոն Ալեքսանյան:


    - Բարեւ ձեզ:

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version No 121 (Չորրորդ ինքնիշխանություն), Մայիսի 11 2010 թ., երեքշաբթի