|
... Եվ եղաւ, որ ութերորդ օրուայ մէջ Տէրը կանչեց ¥Սէրժին¤, զի Փիւնիկացւոց
երկրում յաղթութեան օր էր, եւ տօնախմբութիւն, եւ շքերթ: Եվ ելաւ ¥Սէրժը¤,
եւ Փիւնիկացւոց երկիրը գնաց, եւ երկրպագութիւն արեց Տիրոջ առաջին, զի նորա
կամքով էր Հրեաստանի մէջ կուսակալութիւն անում իր օրերումը: Ամէն: Եվ Տէրը
երեւաց նորան, եւ խօսեց նորա առաջին, եւ ասաց. «Գնա եւ քարոզիր քո ժողօւրդին,
որ քո օրերը լրացան, եւ ահա երկու շրջան պիտի յանձնես, ինչպես որ գրուած
է: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ ես քանանացւոց հետ խօսեցի, եւ իմ վարձքն առած
եմ»: Եվ սփրթնեալ եղաւ ¥Սէրժը¤, եւ բնաւ չխօսեց, զի օրէն չէր, որ ֆորպօստի
կուսակալը խօսի Տիրոջ առաջին:
|