|
Մարսելի
բարեգործական ընդհանուր միությունը իր գործունեության 100-ամյակի կապակցությամբ
որոշեց կազմակերպել հայ ժամանակակից նկարիչների ցուցահանդես սկզբում Հայաստանում,
հետո` Մարսելում: Ավելի ուշ աշխատանքները կցուցադրվեն եվրոպական 5 երկրներում:
Այնպես որ, շնորհիվ Մարսելի բարեգործական ընդհանուր միության, հայ ժամանակակից
նկարչությունը մեկ տարվա մեջ ճանաչելի կդառնա Եվրոպայում: Ցուցադրվեցին 7
նկարիչների` Ֆելիքս Եղիազարյանի, Գագիկ Ղազանչյանի, Համլետ Հովսեփյանի, Գարիկ
Կարապետյանի, Վահան Ռումելյանի, Արթուր Սարգսյանի, Վարդան Թովմասյանի աշխատանքները:
ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ
|